Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. արծաթը ոսկի դարձնելու հույսով

«Հայկական ժամանակը» շարունակում է ներկայացնել Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Այս անգամ հերթը ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի միակ ներկայացուցչինն է՝ Սիմոն Մարտիրոսյանինը:

Մարզիկի մասին

Սիմոն Մարտիրոսյանն ընդամենը 24 տարեկան է, սակայն արդեն հասցրել է հաղթել գրեթե ամեն տեղ՝ բացառությամբ օլիմպիական խաղերի: Սիմոնը ծնվել է Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում, իսկ ծանրամարտի դասերը ստացել Գեղակերտի մարզադպրոցում, որտեղից վերջին տարիներին մեծ թվով ուժեղ ծանրորդներ են դուրս գալիս:

Սիմոն Մարտիրոսյանի անցած ուղու մասին խոսելն ավելորդ է, միայն նշենք, որ հաղթակաների ցուցակն ամբողջացնելու համար պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը: Սիմոնը պատանիների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Ճանապարհը դեպի Տոկիո

2008-2015թթ.-ին հայկական ծանրամարտում հայտնաբերված դրական դոպինգ թեստերն իրենց ազդեցությունն ունեցան Տոկիոյում ծանրամարտի Հայաստանի հավաքականի ուղեգրերի քանակի վրա: Անցյալի սխալների համար, ցավոք, այժմ հատուցում է տաղանդավոր ծանրորդների մի ամբողջ սերունդ, որը կարող էր մեդալների համար պայքարել Տոկիոյում: Սակայն Հայաստանի տղամարդկանց հավաքականն ընդամենը մեկ ուղեգիր ունի այս օլիմպիական խաղերում, և կասկած չկար, որ հենց Սիմոն Մարտիրոսյանն է լինելու Տոկիո մեկնող ծանրորդը: Ցավալի է Գոռ Մինասյանի համար, որը երկար տարիներ կայուն երկրորդն է աշխարհում գերծանր քաշային կարգում, և կարող էր Ռիոյի օլիմպիական արծաթին ավելացնել նաև Տոկիոյի մեդալը: Ցավալի է Հակոբ Մկրտչյանի, Անդրանիկ Կարապետյանի համար, որոնք նույնպես կարող էին մեդալների համար պայքարել: Նրանք բոլորն էլ անհրաժեշտ վարկանիշ ունեին, բայց այդ բոլորից պետք է մեկներ միայն մեկը: 

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փոխել էր օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու կարգը: Փոփոխություններից ամենակարևորն այն էր, որ ծանրորդները պետք է առնվազն 5 այնպիսի մրցաշարի մասնակցեին, որոնցում դոպինգ թեստ կհանձնեին, և լինեին յուրաքանչյուր քաշային կարգի լավագույն 14-ի թվում: Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշայի կարգի անվիճելի առաջատարն է, նա 2018 և 2019թթ.-երի աշխարհի չեմպիոնն է, և նրա մասնակցությունը կասկածի տակ չէր դրվում:

Շանսերն ու մրցակցիները Տոկիոյում

2021թ.-ի Եվրոպայի առաջնության ժամանակ Սիմոն Մարտիրոսյանի հետ անբացատրելի բան կատարվեց: Նա դժվարությամբ բարձրացրեց պատվիրած քաշը պոկում վարժությունում, և, չնայած դրան, փոքր ոսկե մեդալ նվաճեց: Սակայն հրում վարժությունում Սիմոնը ձախողեց բոլոր երեք մոտեցումները և զրո ստացավ: Դրան հաջորդեց Ասիայի առաջնությունը, որի ժամանակ Մարտիրոսյանին պատկանող ռեկորդները պոկում և հրում վարժություններում գերազանցվեց համապատասխանաբար չինացի Յանգ Ժեի (200 կգ) և ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի (241 կգ) կողմից: Կայուն մնաց միայն երկամարտում Մարտիրոսյանի ռեկորդը: Բայց օլիմպիական խաղերում չեն լինելու ո՛չ Ժեն, ո՛չ Նուրուդինովը: Ժեն այնքան թույլ է հրում վարժությունում, որ չինացի մարզիչները նրան չեն ընդգրկել թիմի կազմում, իսկ Նուրուդինովը նոր էր վերադարձել որակազրկումից և չէր հասցրել անհրաժեշտ քանակությամբ մրցաշարերի մասնակցել: Այդ երկուսից Մարտիրոսյանի համար լուրջ մրցակից կարող էր լինել միայն Նուրուդինովը:

Հետաքրքիր է, որ այս տարվա Եվրոպայի չեմպիոն ուկրաինացի Դմիտրո Չումակը որակազրկվել է արգելված խթանիչներ օգտագործելու համար, և նույնպես չի լինելու Տոկիոյում: Մեծ հաշվով, Տոկիոյում Սիմոնի ամենամեծ մրցակիցը լինելու է հենց ինքը: Եթե մարզիկը հոգեբանորեն լավ մոտենա մրցաշարին, դժվար կլինի կանգնացնել նրան: Այնուամենայնիվ, կա մի ծանրորդ, որը վերջին տարիներին շատ արագ է առաջադիմում և կարող է Տոկիոյում լուրջ մրցակցություն ցույց տալ Մարտիրոսյանին: Խոսքը 21-ամյա ուզբեկ ծանրորդ Ակբար Ջուրաևի մասին է: Ասիայի առաջնությունում նա միայն մեկ կիլոգրամով զիջեց Նուրուդինովին: Ջուրաևը ցույց տվեց երկամարտի 428 կգ (194+234) արդյունք, որը շատ լուրջ ցուցանիշ է: Համեմատության համար՝ Մարտիրոսյանի լավագույն արդյունքը պոկում վարժությունում 199 կգ է, հրում վարժությունում՝ 240 կգ, երկամարտում՝ 435 կգ: Դա նշանակում է, որ Տոկիոյում հաղթելու համար Մարտիրոսյանը պետք է ելույթ ունենա իր ուժերի առավելագույն չափով:

2016թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում Սիմոն Մարտիրոսյանի հետ մրցակիցներն առանձնապես հաշվի չէին նստում, բոլորը խոսում էին ղազախ Իլյա Իլյինի և ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի միջև սպասվող սուպերդուելի մասին: Բայց խաղերից առաջ վերաբացված դոպինգ թեստերի ստուգման արդյունքում պարզ դարձավ, որ Իլյինը նախորդ օլիմպիական խաղերում դոպինգ է օգտագործել, և ղազախ մարզիկը որակազրկվեց: Նուրուդինովը, արդյունքում հաղթեց, բայց բոլորը հիացած մնացին երիտասարդ Մարտիրոսյանի ելույթով, որը պայքարեց ուզբեկ անվանի ծանրորդի դեմ մինչև վերջ ու զբաղեցրեց երկրորդ տեղը: Հետաքրքիր է, որ Նուրուդինովի՝ նախորդ օլիմպիական խաղերի դոպինգ թեստը հետագայում նույնպես վերստուգվեց, պարզվեց, որ նա էլ է արգելված խթանիչներ օգտագործել: Եթե այդ մասին հայտնի դառնար խաղերից առաջ, Նուրուդինովին թույլ չէին տա մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին, բայց, չգիտես ինչու, նրա անալիզները վերաբացվել էին օլիմպիական խաղերից հետո:

Երբ հայտնի դարձավ Նուրուդինովի որակազրկման մասին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ Սիմոն Մարտիրոսյանին կշնորհվի Ռիոյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, սակայն այդ տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Մարտիրոսյանը մնաց օլիմպիական արծաթե մեդալով, բայց կասկած չկա, որ Տոկիոյում նա ամեն ինչ անելու է մեդալի գույնը փոխելու համար:

Տպել
5153 դիտում

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին