Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է. ծանրորդներն արդեն մարզվում են նոր մարզագույքով

14/07/2021 schedule19:00

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել են ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրորդներին, որոնք այսուհետ մրցումներին կնախապատրաստվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի ծանրաձողերով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ մեկ մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար, ծանրորդներին կօգնեն, որ առավել արդյունավետ մարզումներ անցկացնեն:

«Ի ուրախություն բոլորիս՝ մեր ծանրորդները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով: Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է: Շարունակելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր մարզիկներն ավելի բարձր արդյունքներ գրանցեն: Վստահ եմ՝ նրանք մեզ հպարտության բազում առիթներ են պարգևելու»,- ասել է Վահրամ Դումանյանը և հավաստիացրել, որ մարզիկները մշտապես զգալու են պետության աջակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ նոր մարզագույքը կգործածեն ոչ միայն հավաքական թիմերը, այլև մի շարք մարզադպրոցներ. «Մարզագույքը բաշխվելու է նաև այն մարզադպրոցների շրջանում, որոնք իսկապես պատրաստում են հավաքականի համար լավ կադրեր և բարձր արդյունքներ են գրանցում: Մասնավորապես, 6 հավաքածու կբաշխվի Գյումրու մարզադպրոցներում: Մարզագույքի այս քանակը բավարար է հիմնական խնդիրները լուծելու համար, իսկ ապագայի համար ունենք գույքային մեծ ծրագիր և նախատեսում ենք գործընթացը դարձնել շարունակական»:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին ներկայացրել է նոր մարզագույքի առավելությունները՝ ընդգծելով, որ դրանցով ծանրորդներն առավել հարմարավետ են մարզվում: Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝  այս գույքը երկար տարիներ է ծառայելու և վստահաբար նպաստելու է ավելի բարձր արդյունքներ գրանցելուն: Հավաքականի գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան Տոկիո մեկնելը կմարզվեն խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով, իսկ Ճապոնիայի մայրաքաղաքում նոր մարզագույքին հարմարվելու խնդիր չեն ունենա:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը ևս փաստել է, որ նոր ծանրաձողերը որակապես շատ են տարբերվում նախորդ ունեցածից. «Մեզ համար առավել կարևոր է, որ լավ մարզագույք ունենանք: Այդ կերպ ավելի բարձր արդյունքներ կգրանցենք»: 

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում որոշում էր կայացվել հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծանրամարտի հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի մարզումները IWF-ի չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով:

Տպել
1089 դիտում

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել