Դուրս գալ անդունդից և դառնալ Եվրոպայի չեմպիոն. Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության գավաթը տարավ Հռոմ

Անգլիացի երկրպագուները, ինչպես ամեն մի խոշոր մրցաշարից առաջ, այս անգամ ևս երգում էին It’s coming home, ու երբեք վերջին 55 տարիների ընթացքում նրանց սիրելի հավաքականն այսքան մոտ չէր եղել խոշոր միջազգային մրցաշար հաղթելուն: 

Հուլիսի 11-ը իսկական սպորտային օր էր: Այն սկսվեց դեռևս գիշերը, երբ Հարավային Ամերիկայում դեռ հուլիսի 10-ն էր, իսկ Երևանում՝ ուշ գիշեր՝ ժամը 4-ը: Կոպա Ամերիկայի եզրափակչում Մեսսին ու թիմակիցները հաղթեցին Բրազիլիային, Մեսսին իր կարիերայում առաջին անգամ տիտղոս նվաճեց հավաքականի հետ, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ ու մեծ քայլ կատարեց դեպի իր 7-րդ Ոսկե գնդակը: Այդ խաղին հաջորդեց խառը մենամարտերի տարվա ամենասպասված մարտերից մեկը. UFC 264 եզրափակչում իռլանդացի լեգենդար Քոնոր Մաքգրեգորի վերադարձը ութանկյուն նորից ձախողվեց. նա պարտվեց Դասթին Պորյեին նոկաուտով: 

Սպորտային օրը շարունակվեց Լոնդոնում, որտեղ ցերեկը թենիսի Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարի եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը հանդիպեց իտալացի Մատեո Բերետինիին: Դա իտալացիների օրվա առաջին եզրափակիչն էր Լոնդոնում, որտեղ, ճիշտ է, հաղթելու շանսերը մեծ չէին: Ջոկովիչը զիջեց առաջին սեթը, բայց հաղթեց հաջորդ երեքը և Մեծ Սաղավարտի իր 20-րդ տիտղոսը նվաճեց՝ այդ ցուցանիշով հավասարվելով իր հավերժ մրցակիցներին՝ Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին: 

Իսկ սպորտային օրվա իդեալական ավարտը պետք է դրվեր Ուիմբլդոնի կենտրոնական կորտից 21 կմ հեռավորության վրա՝ լեգենդար Ուեմբլի ստադիոնում, որտեղ Եվրոպայի առաջնության եզրափակչում Անգլիան հանդիպելու էր Իտալիային: 

Անգլիացիների ինքնավստահությունը փուլից փուլ ավելանում էր: Ամեն ինչ իդեալական էր դասավորվել նրանց համար. մրցաշարի 7 խաղերից 6-ը նրանք անցկացրին Ուեմբլիում, միայն քառորդ եզրափակչի Ուկրաինայի հետ խաղի համար ստիպված մեկնեցին Հռոմ: 

Մրցաշարային ցանցը շատ հեշտ էր, Գերմանիայի հավաքականին 1/8 եզրափակչում հաղթելուց հետո ճանապարհը դեպի եզրափակիչ բաց էր: Այդ ամենի հետևում պարզապես մոռացության էր մատնվում այն, որ եզրափակչում նրանց մրցակիցը Իտալիայի հավաքականն էր, որը դժվարին ճանապարհ հաղթահարելով, Բելգիայի և Իսպանիայի հավաքականներին պայքարից դուրս թողնելով, հասել էր եզրափակիչ ու խաղային առումով շատ ավելի հաճելի տպավորություն էր թողնում, քան Գարեթ Սաութգեյթի թիմը: Անգլիացիների վստահությունը բազմապատկվեց, երբ խաղի արդեն երկրորդ րոպեին Լյուկ Շոուն բացեց հաշիվը: Սակայն դրանից հետո անգլիացիներն անցան խուլ պաշտպանության՝ դաշտի կենտրոնն ամբողջությամբ զիջելով իտալացիներին ու բոլոր 11 ֆուտբոլիստներով մտնելով սեփական կիսադաշտ:

Անգլիայի հավաքականին շատերն էին առաջնության ընթացքում մեղադրում պրագմատիկ ֆուտբոլ խաղալու մեջ: Սաութգեյթն իր առջև մեկ նպատակ էր դրել. հաղթել մրցաշարն ամեն գնով՝ չնայելով խաղի որակին: Իտալիան, հակառակը, նման չէր նախորդ տարիների Սկուադրա Աձուրային: Ռոբերտո Մանչինիի թիմը տիրում էր գնդակին, խաղում էր հարձակողական ֆուտբոլ, երկրորդ կեսում էլ մարզչի ճիշտ փոխարինումների շնորհիվ կարողացավ գտնել դեպի Անգլիայի հավաքականի դարպասը տանող ճանապարհը: Ի վերջո, հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները: Հետաքրքիր է, որ անգլիացիների կազմում վրիպեցին փոխարինման դուրս եկած 3 ֆուտբոլիստները, ընդ որում, նրանցից երկուսը՝ Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն դաշտ էին դուրս եկել լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին՝ հենց 11 մետրանոցներն իրացնելու համար: 1996թ.-ին Անգլիայի հավաքականի նույն Ուեմբլիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 11 մետրանոցներով պարտվեց Գերմանիային, ու վճռական 11 մետրանոցը անգլիացիների կազմում չկարողացավ անվրեպ իրացնել Գարեթ Սաութգեյթը: Մարզչի համար 11 մետրանոցները դառնում են իսկական չարիք. Ռեշֆորդի, Սանչոյի և 19-ամյա Սակայի վրիպումներում ավելի մեծ է հենց Սաութգեյթի մեղավորությունը:

Վերափոխված Իտալիան

Անգլիայի մասին խոսակցությունները շատ են, թե՛ խաղից առաջ, թե՛ խաղից հետո, սակայն Եվրո-2020-ի իսկական հերոսները իտալացիներն են: Երբ Իտալիայի հավաքականը ձախողեց 2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլը, թվում էր՝ իտալական ֆուտբոլը խորը անդունդում է, որից դեռ երկար տարիներ չի կարողանա դուրս գալ, սակայն Ապենինյան թերակղզում հերթական անգամ ապացուցեցին, որ մարզչի ընտրությունը շատ կարևոր է: Քչերն էին հավատում, որ Ռոբերտո Մանչինին կարճ ժամանակում կկարողանա հեղափոխություն անել: Ավանդաբար ուժեղ պաշտպանություն ունեցող Իտալիան Մանչինիի գլխավորությամբ դարձավ հարձակմանը միտված թիմ, որը սիրում է գնդակ պահել ու կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ: Դրան գումարած՝ պաշտպանների ու դարպասապահի բարձր կարգը, և Իտալիան կարճ ժամանակում դարձավ անպարտելի հավաքական: Իտալիայի հավաքականի հեղափոխության վառը օրինակը 2019թ.-ին Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած 9-1 հաշվով հաղթանակն էր: Հայ ֆուտբոլասերների համար, իհարկե, ցավալի է հիշել այդ խաղը, որին թիմը մոտեցել էր հոգեբանական ոչ լավ վիճակում: Սովորաբար Իտալիայի հավաքականը նման խաղերում 2-3 գոլ խփելով բավարարվում էր ու անցնում հանգիստ ռեժիմի, սակայն Մանչինիի թիմը կարծես գոլերի ծարավ լիներ: Մինչդեռ Երևանում նույն այդ թիմի հետ Հայաստանի հավաքականը գրեթե հավասար խաղ էր ցուցադրում:

Իտալիայի հավաքականը վերածնվեց, փոխեց խաղային փիլիսոփայությունը, և 53 տարի անց նորից կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հուսանք՝ ֆուտբոլային հաջորդ խոշոր իրադարձության ժամանակ առիթ կլինի խոսել ոչ միայն Իտալիայի, Բրազիլիայի, Արգենտինայի ու Ֆրանսիայի, այլև Հայաստանի հավաքականի մասին: Ֆուտբոլային մեկ ամիսն ավարտվեց, հիմա սպասում ենք սեպտեմբերին, երբ արդեն ցավալու և աջակցելու ենք Հայաստանի հավաքականին:

Ռաֆաել Խալաթյան

Տպել
1546 դիտում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր