Երևան
10 °C
Ռեկտորներին ներկայացվող պահանջներից կարող է հանվել դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նոր նախագիծը կտարածվի Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Գորիսի պետական և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանների վրա: Ըստ նույն նախագծի, այս համալսարաններում ռեկտոր կարող է նշանակվել այն անձը, որն ունի ցանկացած գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ:
Նշենք, որ այս համալսարանների կանոնադրություններում ամրագրված են ռեկտորին ներկայացվող պահանջներ, ըստ որոնց ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշների ամրագրելու անհրաժեշտությամբ, որովհետեւ պետական մի քանի բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ, փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ: Այդ համալսարաններն են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:
Նախագծում նշված է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունները ԵՊՀ-ի, Մանկավարժական համալսարանի, Գորիսի պետական և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանների կառավարման խորհուրդներին կընձեռի հնարավորություն ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերելու ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը:
Նկատենք, որ այսպիսի մոտեցում ամրագրված է վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որն այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանում:
Նշենք նաեւ, որ մամուլում տարածվում են տեղեկություններ, թե ԵՊՀ նոր ձեւավորված ժամանակավոր խորհուրդը մտադիր է ԵՊՀ ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որը, սակայն, չունի պրոֆեսորի կոչում:
Եվ եթե արդեն պարտադիր պահանջ չլինի այն դրույթը, որ համալսարանի կառավարիչը պետք է լինի դոկտոր, պրոֆեսոր, ապա արդեն Հովհաննես Հովհաննիսյանի հնարավոր նշանակման հետ կապված խնդիրներ չեն լինի:
Իր հնարավոր նշանակման մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հովհաննես Հովհաննիսյանից: Նա, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց:
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ