ԳԱԱ նախագահի թեկնածուներից Լենսեր Աղալովյանը դիմել է ԿԳՄՍՆ՝ նոր ընտրություն կամ 2-րդ փուլ անցկացնելու պահանջով

08/07/2021 schedule22:23

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, որ ԳԱԱ նախագահի 3 թեկնածուներից մեկն էր, համարում է, որ ընտրությունների ընթացքում տեղի է ունեցել կոպիտ խախտում, եւ խախտվել է իր՝ որպես թեկնածուի իրավունքը:

Նրա խոսքով՝ ընտրության երկրորդ փուլում մրցակցությունը պետք է կատարվեր առավելագույն ձայներ ստացած առնվազն երկու թեկնածուների միջեւ, այնինչ այս պարագայում միայն մեկ թեկնածու է անցել երկրորդ փուլ, ուստիեւ երկրորդ փուլի անցկացումը, ըստ էության, իմաստազրվել է:

«Այդպիսի խայտառակ ընտրություն չի կարելի անցկացնել: Երկրորդ փուլի տրամաբանությունը խախտվել է, որովհետեւ երկրորդ փուլ ասելով՝ հասկանում ենք, որ պետք է ինչ-որ ընտրություն լինի թեկնածուների միջեւ: Այս դեպքում եթե երկրորդ փուլ է անցել մեկ թեկնածու, էլ ի՞նչ ընտրություն. սա աբսուրդ է, չկա այդպիսի բան: Այս ձեւով հստակ առավելություն է տրված այդ միակ թեկնածուին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին տեղի ունեցած ԳԱԱ նախագահի ընտրության առաջին փուլին քվեարկությանը մասնակցել են 96 անդամ. երեք թեկնածուներից ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ստացել էր 27 ձայն, Լենսեր Աղալովյանը՝ 29 ձայն, իսկ ներկայիս նախագահ Աշոտ Սաղյանը՝ 32 ձայն: Գործող կարգի համաձայն, ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցողների ձայների պարզ մեծամասնությունը: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չէր ստացել, անցկացվել էր երկրորդ փուլ: Այդ փուլին մասնակցած միակ թեկնածու Աշոտ Սաղյանն էլ արդեն ստացել էր 55 կողմ, 34 դեմ ձայն եւ ընտրվել ԳԱԱ նախագահ:

Լենսեր Աղալովյանի խոսքով՝ մինչեւ 2011 թվականը ԳԱԱ նախագահի ընտրության երկրորդ փուլին միշտ մասնակցել են ամենաշատ ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ: Եվ միայն 2011 թվականին՝ Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության ժամանակ է փոփոխվել կարգը, ըստ որի՝ ընտրության երկրորդ փուլ է անցնում այն մեկ թեկնածուն, որը ստացել է ընտրության մասնակիցների առավելագույն ձայները (բայց ոչ պակաս, քան ձայների ընդհանուր թվի մեկ քառորդը): Այդ կարգը, սակայն, ինչպես պնդում է Աղալովյանը, ժամանակին հաստատվել է միայն նախագահության որոշմամբ եւ չի ներկայացվել կառավարման բարձրագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի հաստատմանը:  

Ընտրակարգի մեկ այլ դրույթով՝ երկու թեկնածուներ կարող են երկրորդ փուլ անցնել միայն հավասար ձայներ ստանալու դեպքում, որը, ըստ Լենսեր Աղալովյանի, գրեթե անհնար բան է:

Ակադեմիկոսի խոսքով՝ նախագահի ընտրության կարգում վերոնշյալ եւ ԳԱԱ կանոնադրության մեջ այլ փոփոխություններ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից արվել են՝ հետագայում իր համար հենարաններ ապահովելու նպատակով: Լենսեր Աղալովյանը գտնում է, որ ընդհանուր ժողովի 121 անդամներից 35-ը ինստիտուտների լիազոր մարմնի ներկայացուցիչներ լինելու հանգամանքը եւս արդեն խոսում է նրանցից որոշների՝ ուղղակիորեն մեկ մարդուց կախված լինելու մասին:

Հարցին՝ իսկ ինչու դեռ 2011 թվականից չէիք բարձրաձայնում ԳԱԱ նախագահի ընտրության երկրորդ փուլի վերաբերյալ Ձեր բացասական դիրքորոշումը, Լենսեր Աղալովյանը նշեց, որ ինքն անձամբ երկրորդ փուլի այդ կարգի մասին առաջին անգամ է իմացել այս ընտրության ժամանակ: Նախորդ ընտրություններին նման խնդիր երբեւէ չի առաջացել, հակառակ դեպքում՝ եւս կբարձրաձայներ:

Ակադեմիկոսը նշեց նաեւ, որ նիստը վարող Ռադիկ Մարտիրոսյանը, խախտելով սահմանված ընթացակարգը, նիստի սկզբում չի ընթերցել կարգը, մանավանդ որ ժողովին որոշ ինստիտուտների տնօրեններ կամ ինստիտուտների ներկայացուցիչներ առաջին անգամ էին մասնակցում: Լենսեր Աղալովյանը առաջարկել է երկրորդ փուլին վերաբերող հարցը դնել վերադաս օրգանի՝ ԳԱԱ ընդհանուր ժողովի քվեարկությանը, որը, սակայն, Ռադիկ Մարտիրոսյանը կտրականապես մերժել է՝ նիստի օրակարգի արդեն հաստատված լինելու պատճառաբանությամբ՝ նշելով, որ տեղում չեն կարող հարցեր ներառել: Նման պատասխանը, Լենսեր Աղալովյանի խոսքով, առաջացրել է նաեւ այլ անդամների վրդովմունքը, ինչի մասին վկայում են Աշոտ Սաղյանին «դեմ» քվեարկած ձայները:

«2011 թվականի որոշումն ընդունվել է նախագահության կողմից, սակայն չի հաստատվել Ընդհանուր ժողովում: Քանի որ ակադեմիայում բարձրագույն օրգանը հանդիսանում է ակադեմիայի ընդհանուր ժողովը, ես նիստին ասացի, որ այդ հարցը դրվի Ընդհանուր ժողովի քվեարկությանը, սակայն Ռադիկ Մարտիրոսյանի կողմից պատասխան ստացա, որ դա հենց սկզբից պետք է օրակարգ մտցվեր: Ասացի, որ տեղում է ծագել, ինչպե՞ս չի կարելի ներառել. այդ ապօրինի որոշումը չի կարելի ընդունել, դա հակասում է ընտրակարգին՝ երկրորդ փուլը արժեզրկելով: Մոտ 10 րոպե քննարկում էինք, արդյունքում՝ ոչինչ չփոխվեց»,-ասաց նա:

Լենսեր Աղալովյանը պնդում է, որ ընտրությունից առաջ օգտագործվել է ադմինիստրատիվ ռեսուրս. Սաղյանին ընտրելու վերաբերյալ Ռադիկ Մարտիրոսյանը մյուս անդամներին ասել է, թե քանի որ նա ամենից երիտասարդ թեկնածուն է, ուստի պետք է հենց նրան ընտրել. նրա չանցնելու դեպքում գուցե ակադեմիան փակվի, Կառավարությունը կադրերի երիտասարդացմանն է միտված:

«Նա ամեն ինչ արել էր, որպեսզի անցնի իր հովանավորյալը»,-նշեց նա:

Հարցին՝ իսկ Ռադիկ Մարտիրոսյանի ինչի՞ն էր պետք ադմինիստրատիվ ռեսուրսներ օգտագործելը Աշոտ Սաղյանի ընտրվելու համար, Աղալովյանը նշեց, որ առաջինն այն տրամաբանությամբ, որ նրանք մտերիմներ են, եւ Մարտիրոսյանը կցանկանար, որ ակադեմիայում լինի «իր մարդը»:

«Լավ, էլի թող ռեսուրսներ օգտագործեն, աչքներս փակեցինք. բայց ինչպե՞ս կարող են՝ բարձրագույն օրգան հանդիսացող Ընդհանուր ժողովում առանց հարցը քննարկելու եւ առանց հաստատելու՝ ապօրինի որոշմամբ առաջ շարժվել, իսկ օրակարգում ներառելու մեր պնդմանն էլ շեղող պատասխաններ տալ ու անցնել առաջ»,-ասաց նա:

Ակադեմիկոսի խոսքով՝ ինքն այս հարցով արդեն դիմել է ակադեմիայի վերադաս մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին, եւ պահանջել է, որ բեկանվի որոշումը. կա՛մ անցկացվի երկրորդ փուլ, կա՛մ նոր նախագահի ընտրություն:

«Խնդրել եմ հարցին անդրադառնալ, խնդիրը վերանայել, եւ այս աբսուրդը վերացնել»,- նշեց նա:

Խոսելով թեկնածուների կողմից ներկայացված ծրագրերի մասին՝ Լենսեր Աղալովյանը նշեց, որ իր ներկայացրած ծրագիրն էլ ոչնչով չէր զիջում նախագահի պաշտոնում ընտրված թեկնածուի ծրագրին. ավելին՝ իր ծրագիրն ավելի ցայտուն էր, ավելի առարկայական: Նա նշեց, որ ինքը աշխարհի ամենահայտնի հրատարակչություններում հրատարակված մենագրությունների հեղինակ է, ունի միջազգային ճանաչված հանդեսներում տպագրված բազում հոդվածներ, ակտիվ գիտնական է, եւ դրանց հետ մեկտեղ՝ զբաղվում է նաեւ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ:

Ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը այն հարցին, թե Դո՞ւք էլ եք գտնում, որ ընտրության համար ադմինիստրատիվ ռեսուրսներ են օգտագործվել, պատասխանեց, որ չգիտի, բայց կարող է ասել, որ ինքը բացահայտ պաշտպանել է Լենսեր Աղալովյանին, եւ հենց նրան էլ քվեարկել է:

Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը եւս չի իմացել կարգը, իսկ երկրորդ փուլում մեկ թեկնածուի մասնակցությունը իսկապես խախտում է համարում, եւ այդ դեպքում ընտրության արդյունքի հանդեպ իր վերաբերմունքը ծայրագույնս բացասական է:

Ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն էլ նշեց՝ ակադեմիայում յուրաքանչյուրը քվեարկում է իր մասնագիտական խղճով:

«Ես նախագահության անդամ չեմ եղել, եւ ինձ թույլ էլ չեմ տա «ռեվիզիայի» ենթարկել 2011 թվականի նախագահության որոշումը: Բայց ասեմ, որ 11 տարի աշխատում եմ ակադեմիայում, եւ երբեւէ որեւէ մեկը ինձ չի ասել՝ սա կանես: Ինձ ուրիշ բան զարմացրեց, երբ Աղալովյանի հետ մեկ ուրիշի թեկնածությունը դրվեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ընտրվելու հարցում: Երբ հայտնի է, որ մեկը շատ հայտնի գիտնական է, կապ չունի նրա տարիքը, ու նրա հետ դրվում է մեկ ուրիշի թեկնածությունը, դա ինձ զարմացրեց: Կարող է թեկնածուն մտածել է, որ տարիքային առումով ավելի մեծ շանս ունի, սակայն ամեն մարդ պետք է իմանա՝ ինքն ինչ վաստակ ունի այդ գիտաճյուղում: Իսկ մեր նոր ընտրված նախագահի հետ կապված ես որեւէ խախտում չեմ տեսել»,- նշեց նա:

Տպել
1814 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)