Ծեծում են, նվաստացնում, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է. ինչ են պատմում վերադարձած ռազմագերիները. BBC-ի անդրադարձը

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտված է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ (հստակ թիվ հայտնի չէ) ու հայ զինծառայողներ ամիսներ շարունակ գտնվում են Բաքվում, ճաղերի հետևում: Նրանք տուն ուղարկվող նամակներում գրում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ովքեր բախտ են ունեցել վերադառնալ, խոսում են անընդհատ ծեծի և անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորականների հարազատները խնդրում են միայն մեկ բան`վերադարձնել իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին իրենց հայրենիք: Բայց իրավիճակը հստակ չէ. Ադրբեջանում ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ: Նրանց մեղադրելով զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո իբր կատարած տարբեր հանցագործությունների մեջ, ամեն օր դատում են:

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայրենիք վերադարձած ու գերության մեջ դեռևս գտնվող ռազմագերիներին ու նրանց պամություններին: Անդրադարձը հատվածաբար ներկայացնում ենք ստորև: Այսօրվա անդրադարձում՝ առաջին մասը:

«Ողջույն, իմ սիրելի ու թանկ ընտանիք: Ես նամակներ ստացա և շատ ուրախ էի, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է: Ես լավ եմ, սիրելիներս: Պապա ջան, թանկս, դուխդ մի գցի: Ձեր որդին լավ է զգում: Հոգ տարեք ձեր մասին, զգույշ եղեք ձեր առողջության համար: Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մամ, պահպանիր քեզ, մի վայրկյան անգամ չհուսահատվես ու շատ մի անհանգստացիր»:

A4 թերթիկի վրա կոկիկ նամակը հայերենով գրված է 2021 թվականի մայիսի 25-ին: Ուղարկող - Սեդրակ Սողոմոնյան: «Փոստային հասցե» և «Հեռախոս» դաշտերը դատարկ են. Ուղարկողը ճաղերի հետևում է: Ստացող՝ Սամվել Սողոմոնյան:

Ծրարի վերին մասում դրոշմ է դրված  ու ռուսերենով ստորագրություն. «Կարմիր խաչ. Ընտանեկան կապերի վերականգնում»:

«Պապ ջան, խնդրում եմ, անպայման գնա մեր եկեղեցի, մոմ վառիր, թանկ ջան»,- խնդրում է Սեդրակը նամակի վերջում: 

Նրա մայրը՝ Թերմինեն, ամեն օր է մոմ վառում որդու համար և աղոթք կարդում Գյումրիից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին զինադադարի մասին հայտարարությունը: Նա օգնում էր հորը գյուղատնտեսական աշխատանքներում:

«Եվ հետո զանգահարեցին. Անցակետում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, բոլորը նայում են իրենց տարածքին, - ասում է Սեդրակի հայրը՝ Սամվելը, -«Նրանք ուզում էին նաեւ կրտսեր որդուս տանել, բայց ես նամակ գրեցի, որ դա անհնար է, չի կարելի նրանցից երկուսին միաժամանակ տնից տանել: Ես միայն երկու որդի ունեմ, ուրիշը չունեմ: Նրանք թողեցին մեկին ու տարան մեծին»:

Վերջին անգամ հայրն ու որդին հեռախոսով զրուցել են դեկտեմբերի 13-ին, ժամը 16-ի սահմաններում: Սեդրակը ասել է, որ իրեն փոխարինում են, և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է:

«Արդեն առավոտյան իմացանք, որ գերի է ընկել: Ադրբեջանցիները շրջապատել են նրանց: Ասել են՝ տղերք, զենքերը վայր դրեք և մենք ձեզ կհանձնենք մոտակայքում գտնվող ռուսներին: Բայց տղաներին չեն հանձնել, նրանց խաբել են», - ասում է Սամվել Սողոմոնյանը:

Սեդրակը և մյուս զինվորները տեղակայված էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում: Հեռախոսային կապն այնտեղ հաճախ խափանվում է, տեղանքը դժվարանցանելի է: Պատերազմի ավարտին գյուղը գործնականում հայտնվել էր առաջնագծում:

Պայմանագրի համաձայն, այս տարածքում սահմանազատման նոր գիծը պետք է անցներ փաստացի առաջնագծի երկայնքով, իսկ ռուս խաղաղապահները պետք է մուտք գործեին հայերի կողմից վերահսկվող տարածք: Սակայն համաձայնագրի ստորագրման և հաջորդ մի քանի օրվա ընթացքում բավականին խառնաշփոթ է առաջացել: Ռուս խաղաղապահները իրենց քարտեզների վրա նշել են, որ գյուղը անցել է Ադրբեջանին, և նրանք կանգնած են Հին Թաղերից 15 կիլոմետր հեռավորության վրա: Նույնը մտածում էին ադրբեջանցիները: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին հերափոխով տեղակայել գյուղի մերձակայքում:

Ադրբեջանցիները մոտեցել ու զինծառայողների խմբին հայտնել են, որ տարածքն իրենցն է, հայերը չեն համաձայնել:

Ադրբեջանը միջադեպն անվանում է հակաահաբեկչական գործողություն, որն իրականացվել է իր վերահսկողության գոտում:

Դեպքից հետո ռուս խաղաղապահներն արագ շտկել են իրենց քարտեզը. Նրանք իրենց պատասխանատվության գոտում ավելացրել են հենց Խինտագլար գյուղը (Հին Թաղեր):

Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «Հայաստանի քաղաքացիներից բաղկացած զինված խմբի անդամներ»: Արագորեն հարուցելով քրեական գործեր և հետաքննելով, Ադրբեջանի քննիչները որոշել են, որ հայերը «ապօրինի հատել են պետական սահմանը՝ կատարելով պայթյուններ, հրդեհներ և այլ ահաբեկչական գործողություններ»:

BBC- ի այն հարցին, թե Հայաստանի քանի՞ քաղաքացի է ձերբակալվել համանման մեղադրանքներով, Բաքուն չի պատասխանել:

«Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմը դեռ չի կատարում իր պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքով, ինչպես նաև իր պարտավորությունները եռակողմ հայտարարություններով ամրագրված»,-ասել էԱդրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան: Նա նկատի ունի այն փաստը, որ Հայաստանը Բաքվին չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ Ադրբեջանին անցած  տարածքներում:

Սեդրակի և նրա ծառայակիցների պատմությունը եզակի չէ:

«Խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե քանի ռազմագերիներ կան Ադրբեջանում: Ոչ ոք չգիտի ստույգ թվերը: Իմ անձնական հաշվարկներով՝ այնտեղ առնվազն 300 մարդ կա»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ երկու կողմերի, Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան:

Ադրբեջանը հավաստիացնում է, որ հայ ռազմագերիների խոշտանգումների, ծեծի ու բռնության  հայտարարությունները (ինչպես օրինակ ամրագրված է Human Rights Watch-ի մարտի զեկույցում), չեն համապատասխանում իրականությանը:

«Այն մեղադրանքները, որ ձերբակալված հայերը ենթարկվում են բռնության, բացարձակապես անհիմն են: Ադրբեջանը լիովին բավարարել է այդ մարդկանց բարեկեցության վերաբերյալ բոլոր խնդրանքները: Մենք տրամադրում ենք փաստաթղթեր Հայաստանի բոլոր ձերբակալված քաղաքացիների առողջական վիճակի մասին: Բացի այդ, վերջերս Հայաստան վերադարձած ձերբակալվածների լուսանկարները վկայում են նրանց ֆիզիկական բարեկեցության մասին» », - BBC- ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին խոսում են այնտեղից վերադարձածները: Տղաներից մեկը՝ նիհարավուն կազմվածքով ու լայն ժպիտը դեմքին, անմիջապես խնդրում է չհայտնել իր իրական անունը և զգուշացնում. «Եթե ինչ-որ բան ասելով հնարավոր է վնասեմ այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեի լռել»:

Հակոբին (պայմանական) և նրա ծառայակիցներին շրջապատել են անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին, պատերազմի օրերին, Մատաղիսում:

Շրջապատումից դուրս գալ հնարավոր չի եղել. 20 օր շրջափակման մեջ մնալուց հետո զինծառայողները գերեվարվել են:

«Մենք համոզված էինք, որ նրանք շարքով մեզ կանգնեցնելու են ու սպանեն: Այս դեպքի համար յուրաքանչյուրս մենք նռնակ ունեինք մեր ձեռքին՝ մեզ պայթեցնելու համար: Բայց հերոսի պես մեռնել չհաջողվեց: Նրանք մեզ ոչինչ չարեցին, ընդհակառակը, ջուր տվեցին և ծխախոտ հյուրասիրեցին, բայց երբ բերեցին Բաքու, սկսեցին մեզ մեքենայից դուրս հանելուն պես ծեծել»,-պատմում է երիտասարդը:

Սկզբում Հակոբը հայտնվել է Ադրբեջանի մայրաքաղաքի ռազմական ոստիկանության բաժանմունքում:

«Խուցը մեծ էր: Այնտեղ կային նստատեղեր, բայց մեզ ձեռնաշղթաներով կապել  էին ռադիատորից. Ծեծը տևեց 4 օր՝ 2 ժամը մեկ, կարծես ռեժիմով: Զուգարան գնալու հնարավորություն չկար: Երեք օր չէի կերել ու խմել, ուստի 90% -ով դրա անհրաժեշտությունն այլևս չկար»:

Հինգերորդ օրը Հակոբը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության բաժին: Ծեծը շարունակվել է այնտեղ:

«Ամեն օր մեզ հարցաքննում էին և նորից ծեծում, բայց արդեն ավելի դաժան, քան ռազմական ոստիկանությունում: Հոկտեմբերի 29-ին մեզ տեղափոխեցին բանտ , 40 րոպե տևեց ճանապարհը, ամբողջ ճանապարհին նրանք մեզ ծեծում էին առանձնակի դաժանությամբ»:

Հարցաքննությունների ընթացքում քննիչները հետաքրքրվել են տանկերի տեղակայմամբ, առանձին-առանձին հարցրել, թե որտեղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի բունկերը գտնվում:

«Բայց ընդհանուր առմամբ նրանք հասկանում էին, որ մենք գաղափար չունենք:. Որտեղ ես, որտեղ՝ Արայիկ Հարությունյանը. որտեղի՞ց ես դա գիտեմ: Քննիչները մեզ ասացին, որ դատելու ենք և 25 տարով բանտարկելու: Մենք հարցրեցինք՝ ինչի՞ համար, մենք ուղղակի ռազմագերիներ ենք»:

Դեռ աշնանը համացանցում վխտում էին ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների դաժան վերաբերմունքի վերաբերյալ առանձին տեսանյութեր: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դիտել է այս բոլոր տեսանյութերը՝ դատապարտելով տեղի ունեցողը և կոչ անելով Բաքվին կատարել միջազգային կոնվենցիաները:

«Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի համար բռնության և նվաստացման արդարացում չի կարող լինել, սա արդեն վերջն է», - ասում է Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: 

Իրավապաշտպանները նկատել եմ նաև, որ տեսանյութում հայտնված մարդկանցից ոմանք հետագայում իրենց հարազատներին գրել են, որ իրենց լավ են վերաբերվում:

Լսելով Սեդրակ Սողոմոնյանի նամակի մասին, որում զինվորն ասում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, գերությունից վերադարձած Հակոբը գլուխն է շարժում. «Այնտեղից անհնար է որևէ նշան ուղարկել: Մեզ ասել են, որ եթե ավելորդ բան գրվի, նամակը չի հասնի տեղ: Այդ նամակները, որ գրվում են, անմիջապես չեն ուղարկվում, Կարմիկր խաչը տանում է, բայց նախ դրանք կարդում են Ադրբեջանի իշխանությունները, իսկ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր լավ են խոսում հայերեն: Հետևաբար, դու կարող ես գրել միայն, որ ամեն ինչ լավ է, ես կվերադառնամ տուն: Ես էլ եմ  նույն կերպ գրել»,-ասում է նա:

Հակոբ Հովհաննիսյանը իր պատմությունը պատմում է հանգիստ, դեմքին անընդհատ համեստ ժպիտով, բայց երբեմն նյարդայնորեն սեղմելով ձեռքերը:

«Գիտեմ, որ տարօրինակ է, բայց ես անընդհատ ժպտում էի այնտեղ, նույնիսկ երբ ինձ ծեծում էին: Եթե մտածեի և իսկապես հասկանայի, թե որտեղ եմ, կարող էի այնտեղ մնալ, վախճանվել այնտեղ: Խցում մենք վեց հոգի էինք, և մենք ժպտում էինք իրար, հիմա էլ մենք ժպտում ենք: Այնտեղ ես ուժեղ էի, քանի որ հույս ունեի վերադառնալ տուն, տեսնել ընտանիքի անդամներին: Մենք անընդհատ ասում էինք ինքներս մեզ. մենք գոյատևելու ենք: Փառք Աստծո, այն, ինչից վախենում էինք, տեղի չունեցավ: Այն, ինչ մտածում էինք, որ կանեն մեզ հետ, չեղավ »,-ասում է վերադարձած ռազմագերին:

Շարունակելի...

Տպել
8146 դիտում

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր