Մասնագիտական վեճը լուծվեց. հայոց լեզվի միասնական քննության 1-ին եւ 3-րդ թեստերը գրող դիմորդների միավորը բարձրացվեց

Հունիսի 15-ին տեղի ունեցած հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությունների գնահատականների բողոքարկման արդյունքում դիմորդների, լեզվաբանների, հայերենի մասնագետների կողմից երկար ժամանակ բարձրաձայնված հարցը լուծվեց՝ հօգուտ դիմորդի:

Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննության 1-ին թեստի 70/5 և 3-րդ թեստի 70/6 առաջադրանքների համար դիմորդները կստանան 0,5 միավոր: Սա սակայն, չի վերաբերում այն դիմորդներին, ովքեր պնդումների փնջի վերոնշյալ առաջադրանքներին պատասխանել են «չգիտեմ». նրանց միավորը կմնա անփոփոխ:

Հիշեցնենք, որ մասնագետները ֆեյսբուքյան տարբեր խմբերում իրենց բողոքն էին ներկայացնում թեստերում ներառված գոյականների առման կարգին վերաբերող հարցի մասին` նշելով, որ երկակի պատասխան ունի վարժությունը, եւ այդ պատճառով առաջին եւ երրորդ տարբերակը գրող դիմորդներն անիմաստ կորցրել են կես միավոր։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը մեր զրույցում նշեց, որ նման որոշումը կայացվել է մասնագիտական վեճը հանդարտեցնելու, սթրեսն ու լարվածությունը կանխելու եւ դիմորդներին դիմում-բողոքների քաշքշուկներից ազատելու համար:

Իսկ «Հայերենի բոլոր գոյականները իրենց բոլոր հոլովաձեւերով կարող են որոշյալ առմամբ հանդես գալ» պնդման դեպքում ուսուցիչներից շատերը տարբեր օրինակներ են բերում, որ այս բառը համապատասխանում է, այս բառը չի համապատասխանում:

Հարցին՝ եթե վերոնշյալ հարցը մասնագիտական նրբություններ է իր մեջ պարունակում, ավելի ճիշտ չէ՞ր լինի պարզապես չներառել քննական թեստերի մեջ ու չընկնել այսպիսի տհաճ իրավիճակների մեջ՝ չառաջացնել ոչ ավելորդ լարվածություն եւ ինչու չէ, ոչ էլ ավելորդ սթրես, ԳԹԿ փոխտնօրենն ասաց, որ մեղքն իրենցն էր, հարցը չպետք է ներառվեր թեստի մեջ, սակայն նկատեց, որ այդպիսի բացթողումները նույնիսկ միջազգային պրակտիկայում են հանդիպում:

«Մեր մեղքով էր, այդ առաջադրանքը չպետք է լիներ: Բայց մենք դրսից եկած մասնագետներ ունենք, հիմնականում՝ անգլիացիներն են մեզ հետ աշխատում, ովքեր ասում են, որ դա հնարավոր չէ, կարող ես գրել, 10 անգամ կարդալ, սակայն սխալը չնկատել»,- նշեց նա:

Նկատենք, որ կես միավորի բարձրացման արդյունքում կպակասեն նաեւ դրական միավորի շեմը չհաղթահարծ դիմորդները (7,5 -ից ցածր միավորների էին ստացել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը):

Մարիամ Գեւորգյան

Տպել
13399 դիտում

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է