Երևան
19 °C
Ֆուտբոլային աշխարհում կրկին ակտիվանում են տրանսֆերային գործակալներն ու տրանսֆերային շուկան:
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
31 ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է անգլիական «Տոտենհեմ» տեղափոխվելուն: Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, լոնդոնյան ակումբին հաջողվել է համաձայնության գալ Պյանիչի հետ, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հույսեր չի կապում վերջինիս հետ՝ համարելով, որ նա չի համապատասխանում ակումբի փիլիսոփայությանը:
Իտալական «Միլանն» էլ բարեհաջող մրցաշրջանից հետո պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմը համալրել հարձակողական ոճի կիսապաշտպանով:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, դիտարկվող տարբերակներից մեկը «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Իսկոն է: Իսպանացուն «Արքայական ակումբ»-ում շատ քիչ խաղաժամանակ է տրվում, և նա վաղուց թիմի առանցքային ֆուտբոլիստ չի համարվում, ուստի ակումբում նրա հեռանալուն դեմ չեն լինի:
Իսկոն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին, թիմի կազմում անցկացրել է 201 հանդիպում, դարձել՝ 36 գոլի հեղինակ:
Թեժ պայքար է գնում նաև ֆրանսիացի պաշտպան Ֆառայել Վարանի՝ տրանսֆերը ձեռք բերելու համար: Պայքարում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Ռեալ Մադրիդը», որի կազմում է հանդես գալիս Վարանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու տրանսֆերի դիմաց «Ռեալին» առաջարկել է 45 միլիոն եվրո: Ըստ ABC-ի՝ Վարանն արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը անգլիական ակումբի հետ: Ամբողջական համաձայնության դեպքում Վարանն ու «Յունայթեդը» կկնքեն 5 տարվա պայմանագիր, տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ: Իսկ ահա «Արքայական ակումբը» Վարանի տրանսֆերի համար պահանջում է 60 միլիոն եվրո, և ֆուտբոլիստին առաջարկում է 4 տարվա պայմանագիր տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով:
Իտալիայի ազգային հավաքականի վետերան Ջորջո Կյելինին էլ որոշել է կարիերան շարունակել արդեն հարազատ դարձած թուրինյան «Յուվենտուսում»: Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 36-ամյա իտալացին պատրաստվում է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:
Կյելինին «Յուվենտուս»-ում է 2005 թվականից, անցկացրել է 535 հանդիպում՝ դառնալով 26 գոլի հեղինակ:
Իսկ ահա արդեն այս ամսին ֆրանսիական «ՊՍԺ»-ն կհայտնի միանգամից երեք նոր տրանսֆերի մասին: Ակումբի շարքերը համալրելու են իսպանացի Սերխիո Ռամոսը, մարոկացի Աշրաֆ Հաքիմին ու իտալացի Ջանլուիջի Դոնարուման, հայտնում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի
Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է
Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)
«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին
Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը
Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)
Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում
Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)
Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել
Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները
Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են
«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան
Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր
Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը
Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային
Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ
Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)
Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան
Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան
Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում
Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված
Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին
© 2024 Հայկական ժամանակ