Այո՛, ես կողմ եմ կադրային ջարդին. պետական ապարատը տասնամյակներով ԽԾԲ սկզբունքով լցվել է դիլետանտներով. Արփի Ոսկանյան

Հարցազրույց բանաստեղծուհի, արձակագիր, «Գրողուցավ» կայքի խմբագիր Արփի Ոսկանյանի հետ:

- Արփի, պատերազմից հետո շուրջ 7 ամիս Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկված էր, եւ թվում էր՝ այդ քաոսին վերջ չկա: Դուք այն մտավորականներից եք, որ այս ամիսների ընթացքում անվարան արտահայտում էիք Ձեր դիրքորոշումները քաղաքական գործընթացների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ընտրությունները կայունացրի՞ն իրավիճակը:

- Ես կարծում եմ, որ քաղաքական ճգնաժամի մասին պատկերացումը խիստ չափազանցված էր, իրականում չկար արտահերթ ընտրությունների հանրային պահանջ եւ անվստահություն իշխանության նկատմամբ: Ամենօրյա իմ շփումներով ես անընդհատ տեսնում էի դա, բայց երբ մտնում էի «Ֆեյսբուք», հայտնվում էի բոլորովին այլ իրականության մեջ: Հանրային կարծիք ստեղծողները համառորեն փորձում էին կարծիք ձեւավորել, թե կա քաղաքական ճգնաժամ, ընտրությունների անհրաժեշտություն։ Այդ տեսակետը առաջ էր մղվում քաղաքական շահառուների կողմից, որոնց համար պարտությունը պատերազմում հնարավորություն էր կրկին փորձելու։ Հիմնական փաստարկն այն էր, որ գործող իշխանությունը պարտվել է պատերազմում, նրա օրոք մենք ունեցել ենք մարդկային եւ տարածքային մեծ կորուստներ, եւ այդ իշխանությունը պետք է հեռանա։

Քաղաքական մշակույթի տեսանկյունից իսկապես դա ճիշտ կլիներ, եթե դաշտում լինեին ուժեր, որ ի վիճակի կլինեին կառավարել երկիրը։ Սակայն այդպիսի ուժերը մի քանիսն էին միայն․ մարդկային եւ նյութական ռեսուրսը կենտրոնացված են նախկին երեք նախագահների շուրջը, եւ ընտրությունը նրանց ու գործող իշխանության միջեւ էր։ Ժողովուրդը տուրք չտվեց տեսական ճշմարտություններին՝ ի տարբերություն ֆեյսբուքյան ինտելեկտուալների։ Ընդհանրապես, տեսության եւ պրակտիկայի հարաբերակցության հարցը շատ հետաքրքիր հարց է, եւ այս հարցում մեր ինտելեկտուալ էլիտան հայտնվեց տեսական ճշմարտությունների ծուղակում։ Հողին կպած, առեւտուր անող մարդիկ կարծես թե ավելի իմաստուն գտնվեցին, նրանք հենվեցին իրականության վրա։ Երբ քո սեղանին դրված է խաշած կարտոֆիլ եւ թթու, դու չես կարող ընտրել հավով ապուրը։ Սա պարզ մի բան է, որ շատերը չցանկացան հասկանալ՝ անընդհատ թմբկահարելով, թե կա քաղաքական ճգնաժամ։ Հիմա էլ են թեման փորձում վառ պահել։ Այժմ էլ ակտիվորեն տարածվում է տեսակետ, որ հաջորդ ընտրությունները կրկին արտահերթ են լինելու, այսինքն՝ հող են նախապատրաստում։ Սակայն այս իրավիճակում՝ քանդված պետությամբ, մեզ համար կայունությունը ամենակարեւորն է, եւ պետությունը ցնցումների ենթարկելը ոչ մի պարագայում չի կարող հայրենասիրություն լինել։

- Իսկ հնարավո՞ր է, որ այդ ուժերը, որոնց մասին քիչ առաջ հիշատակեցիք, տվյալ հայտարարություններն անում են՝ իրենց աջակիցներին չհիասթափեցնելու համար:

- Իհարկե, նաեւ այդ խնդիրը կա, իրենք որոշակի ընտրազանգված ունեն, դրանք այն մարդիկ են, որ նրանց իշխանության տարիներին ձիու վրա են եղել, անաշխատ եկամուտներ են ունեցել, կոռուպցիոն բուրգի ինչ-որ մի հատվածում են եղել, պետության թալանից իրենց էլ է բաժին հասել։ Հիմնականում իրենք են, եւ, այո՛, իրենց պետք է ներշնչել վստահություն, որ անպատիժ թալանի այդ երանելի ժամանակները վերադառնալու են։ Բայց իրենց հաստատակամությամբ փորձում են նաեւ օտարերկրյա, չասեմ՝ տերերին, ասեմ՝ հնարավոր դաշնակիցներին լուր տալ, որ իրենք դեռ լավ մարզավիճակում են, կարող են պայքարը շարունակել, որ իրենց շուրջը կան որոշ համակիրներ։

- 2018 թվականին ՀՀ քաղաքացին մերժեց Սերժ Սարգսյանի իշխանությունը, այս ընտրություններում էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չարժանացավ հանրության լայն զանգվածի վստահությանը: Ըստ Ձեզ՝ էլ ի՞նչ է հարկավոր այս ուժերին՝ հասկանալու համար, որ հայ ժողովուրդն այլեւս իրենց չի ուզում տեսնել երկրի կառավարման ղեկին:

- Ասեմ, որ ես շատ նորմալ եմ համարում, երբ հին ուժերը փորձում են վերադառնալ։ Դա նորմալ քաղաքական պրոցես է։ Բայց Հայաստանում նախկինները վերադարձի ոչ մի հնարավորություն չունեն։ Սրանում մենք համոզվեցինք ինչպես 2008 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ, այնպես էլ այս ընտրությունների ժամանակ: Ես ինքս Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մաս էի ու պատրանքների մեջ էի ապրում, ինչպես այսօրվա ընդդիմադիրներից շատերը: Ինձ նրա վերադարձը հնարավոր էր թվում: Հիմա հասկանում եմ, որ դա անհնար էր, եթե նույնիսկ ճնշումներ չկիրառվեին, եթե նույնիսկ Մարտի մեկ չլիներ։ Դրա պատճառն այն է, որ Հայաստանի նման՝ չլուծված հակամարտությամբ, փակ սահմաններով երկրում պրակտիկորեն որեւէ իշխանություն չի կարող այնպիսի զարգացում ապահովել, որ մարդիկ ցանկանան նրան նորից վերադարձնել։ Էլ չեմ խոսում, թե որքան անհնար կլիներ այդ զարգացումը նախկին կոռուպցիայի պայմաններում։

Հայաստանում իշխանությունը կորցնում են անվերադարձ: Բայց նայելով նախկին իշխանության գլուխներին՝ երբեմն ինձ թվում է, թե նրանք հավատում են իրենց վերադարձին։ Մեկը մտածում է, որ ժողովուրդը կընտրի իրեն, որովհետեւ իր մարգարեությունը ճիշտ դուրս եկավ, մյուսը, որովհետեւ ինքը «փայլուն օպերացիա» էր մշակել՝ ուրիշի ձեռքով տարածքները վերադարձնելու եւ նման բաներ։ «Հայաստան» դաշինքի պարագայում այս արդյունքը վերադարձի առավելագույնն էր։

- Առաջին նախագահը կանխատեսումներ էր անում, որ ընտրություններն ավարտվելու են արյունահեղությամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, ընտրական եւ հետընտրական զարգացումները անցան հանգիստ: Մի՞թե առաջին նախագահը այդքան անհեռատես էր, որ այդ կանխատեսումներն անում էր: Գուցե ինչ-որ հա՞րց էր փորձում նա դրանով լուծել:

- Ես կարծում եմ, որ նախընտրական փիառի ինչ-որ տեխնոլոգիա էր կիրառում Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա այդպես փորձում էր ինչ-որ ձեւով իմաստավորել ՀԱԿ-ի ներկայությունը խորհրդարանում: Այդպես էլ ասվում էր, որ այդ ուժը բուֆերի դեր է կատարելու երկու՝ իրար ատող բեւեռների միջեւ։ Դա կուսակցության փաթեթավորման պես մի բան էր երեւի։ Թեպետ չեմ բացառում, որ կարող է իսկապես հավատացած լինել դրան։ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտնական է, նրան շատ հետաքրքիր է լսելը, բայց, իմ կարծիքով, նրա անսխալականությունը, հեռատեսությունը կամ իմաստնությունը, որպես քաղաքական գործչի, մի քիչ միֆական է։ Պատերազմի հավանականության, ելքի առումով, իհարկե, չի սխալվել, բայց դա ոչ թե կանխատեսում էր կամ մարգարեություն, այլ իրավիճակի մասին խորհրդապահական (եւ ոչ միայն) գիտելիքին տիրապետելու արդյունք։ Ես չգիտեմ՝ ինչ էին պատկերացնում մարդիկ, որ քաղաքացիական պատերազմ էին գուժում։ Դա նշանակում է չպատկերացնել այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել 2018-ին․ կար իշխող էլիտա եւ կար ժողովուրդ, հիմա, ըստ էության, կա նախկին էլիտա, որ զրկված է իշխանությունից, եւ կա ժողովուրդ, որը իշխում է: Այս հարաբերակցության պարագայում ո՞վ ո՞ւմ դեմ պիտի ելներ:

- Մինչեւ ընտրությունները հարյուրավոր մտավորականներ հանդես եկան հայտարարությամբ, որով իրենց աջակցությունն էին հայտնում Ռոբերտ Քոչարյանին: Թեպետ ոչ պաշտոնական հայտարարություններով, սակայն նկատելի էր, որ նրա հանդեպ իրենց համակրանքն են արտահայտում նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչներից: Ընտրությունների արդյունքները, ըստ Ձեզ, կնպաստե՞ն, որ նշված մարդիկ, որոնք ուղիղ պարտավորություն ունեն բոլոր պարագաներում լինել ժողովրդի կողքին, փոխեն իրենց դիրքորոշումը՝ հասկանալով, որ պետք է հաշվի նստել հանրության մեծ մասի կայացրած որոշման հետ:

- Այնքան տարողունակ թեմա է այս թեման, որ այն քննարկելու համար պետք է նախ հասկանալ՝ ինչ է մտավորականությունը։ Այս մտավորականությունը խորհրդային ժամանակաշրջանում ձեւավորված մտավորականության շարունակությունն ու ժառանգորդն է, հիմնականում նույն մարդիկ են դեռեւս, որոնք խորհրդային տարիներին ակտիվ կոմսոմոլներ են եղել, իրենց առաջ են տարել, ինչ-որ պաշտոններ են տվել: Իրենք վարժեցված են ծառայելու իշխանությանը։ Դուք կասեք՝ բայց չէ՞ որ իշխանությանը չեն ծառայում հիմա, այլ փաստացի սատարում են ընդդիմությանը, ինչը կարծես թե աննախադեպ է։ Պատճառն այն է, որ նոր՝ հեղափոխական իշխանությանը նրանք դեռեւս որպես իշխանություն չեն ընկալում, այդ իշխանությունից նրանց հրահանգ չի տրվում՝ ծառայելու իրենց։ Հակառակը, այդ իշխանությունն ասաց, որ իրենց ծառայության կարիքը չունի, որ իր համար չկան արտոնյալներ, սիրելիներ եւ այլն, եւ դրանով, փաստորեն, չեղարկեց այս դասակարգի գոյությունը։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ, ի տարբերություն այդ նոմենկլատուրային մտավորականության, ես ճանաչում եմ բազմաթիվ գրողների ու արվեստագետների, որոնք ընդգծված կերպով սատարեցին դեմոկրատական արժեքները կրող ուժին՝ ներկայիս իշխանությանը: Եվ ահա, այս մարդկանցից շատերը այդ նույն ստեղծագործական միությունների անդամ են, որոնց անունից նման հայտարարություններ տեսանք։ Այսինքն՝ այդօրինակ հայտարարությունները իրերի այս դրությանն անծանոթ մարդկանց վրա ազդեցություն գործելու համար են միայն եւ չունեն օրինական ուժ։

- Իսկ Ձեզ համար պողպատե մանդատի գործադրման լավագույն օրինակը ո՞րը կլինի:

- Գիտեք, ես, ինչպես եւ ՀՀ քաղաքացիներից շատ-շատերը, ունեմ արդարության պահանջ: Ես ուզում եմ, որ պատժվեն մարդիկ, որոնք կտտանքների են ենթարկել իրենց համերկրացիներին, ճնշել են, ծառայել են հանցագործ իշխանություններին, հարստություն են դիզել, շքեղ տներ են սարքել մեր աչքի առաջ, եւ հիմա էլ նրանց բարեկեցիկ կյանքին ոչինչ չի սպառնում։ Բայց, կարծում եմ, այս արդարացի պահանջը կատարելուց շատ ավելի կարեւոր է բյուրոկրատական համակարգի կայացումը։ Մենք բոլորս վատ ենք վերաբերվում բյուրոկրատիային։ Որպես արվեստի մարդ՝ բյուրոկրատիայի հետ բախվելիս ես շատ վատ հոգեվիճակի մեջ եմ հայտնվում, բայց չկա պետություն առանց բյուրոկրատիայի։ Օրենքի դիկտատուրան ու պողպատե մանդատը ինձ համար դա են, որ պետական ինստիտուտները սկսեն գործել, որ մեծ մրցակցություն լինի պետական ապարատում՝ աշխատելու համար, եւ այնտեղ տեղ գտնեն միայն պրոֆեսիոնալները, որ մարդիկ սովորեն հարաբերվել օրենքի հետ առանց իրենց կորցնելու, հասկանան՝ ինչ է գրված օրենքում, օրենքը մատչելի լինի մարդու համար։ Եվ, այո՛, ես կողմ եմ կադրային ջարդին, որովհետեւ համարում եմ, որ պետական ապարատը տասնամյակներ շարունակ ծանոթ-բարեկամ սկզբունքով լցվել է դիլետանտներով (ես չեմ խոսում բացահայտ թալանչիների մասին)։

- Քանի որ Դուք նաեւ մամուլի հետ եք կապված, ըստ Ձեզ՝ այս ամիսների ընթացքում մամուլը որքանո՞վ նպաստեց երկրում ստեղծված իրավիճակի կայունացմանը, մամուլի այս տեսակ ազատությունը, որ ընձեռել է գործող իշխանությունը վերջին տարիներին, ճի՞շտ է, թե՞ պետք է հստակ մեխանիզմներ ձեւավորվեն՝ սուտն ու կեղծիքը հնարավորինս կանխելու համար:

- Սա իսկապես շատ բարդ հարց է: Ես ինքս մամուլի ազատության ջատագովն եմ, եւ ինձ համար մամուլի ազատությունը սրբազան մի բան է, անգամ՝ դեղին մամուլի: Մյուս կողմից մենք տեսանք՝ պետության համար ինչ կարգի սպառնալիք կարող են լինել կեղծ տեղեկատվությունը, մեդիապատերազմը: Իհարկե, ինչ-որ մի բան պետք է սրա հետ արվի, բայց ես չեմ կարող ասել, թե ինչ: Սա միայն հայաստանյան խնդիր չէ, սա համաշխարհային խնդիր է։ Աշխարհը դեռ չունի այս խնդրի լուծումը։ Որքան ուսումնասիրել եմ միջազգային փորձը, լավագույն տարբերակը համարվում է ինքնակարգավորումը, երբ տեղեկատվություն սպառողը մերժում է արտադրողին, տվյալ դեպքում՝ սուտ ու ապատեղեկատվություն արտադրողին:

Տպել
3834 դիտում

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի