ԳԹԿ տնօրենը բացառում է, որ «հայոց պատմության» միասնական քննության թեստերի ու պատասխանների արտահոսք է տեղի ունեցել

02/07/2021 schedule20:34

Բուհերի ընդունելության քննական շրջանի առաջին փուլը արդեն մնացել է անցյալում: Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ներկայումս քննվում են առաջին փուլին մասնակցած դիմորդներից ստացված դիմում-բողոքները եւ նախապատրաստվում երկրորդ փուլի քննության կազմակերպմանը:

Սակայն ԳԹԿ-ի հրապարակած վերջին՝ հայոց պատմություն առարկայի քննության արդյունքների մասին քննարկումները շարունակվում են մնալ ֆեյսբուքյան շատ օգտատերերի եւ հատկապես պատմության ուսուցիչների վրդովմունքի  եւ տարաբնույթ մեկնաբանությունների պատճառը: Նրանք ֆեյսբուքյան տարբեր խմբերում անվստահություն են հայտնում եւ նշում, որ հավանաբար թեստերի կամ պատասխանների արտահոսք է տեղի ունեցել, եւ դրա պատճառով է, որ այս տարի հայոց պատմություն առարկայից բարձր միավորներ չափից շատ դիմորդներ են ստացել: 

Նրանք նախ նշում են, որ այսքան բարձր արդյունքներ հայոց պատմության քննությունից երբեւէ չի գրանցվել, ու ամեն տարվա պես նույն սկզբունքով կազմված թեստերի պարագայում այսքան մեծ տարբերություն լինելը առնվազն կասկածելի է թվում: Մի մասը նշում է, որ խելքին մոտ բան  չէ, որ  18-18.75 միավորներ ստացած դիմորդները ավելի քիչ լինեն, քան 19-20 ստացողները: Հիշեցնենք, որ հայոց պատմությու առարկայի միասնական քննությունից 18-20 միավոր հավաքել է 521 դիմորդ կամ մասնակիցների 37.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 131, 19-19.75 միավոր՝ 255, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ։

Ոմանք կարծիք են հայտնում, որ հայոց պատմությունից 135 հոգու 20 ստանալը մի քիչ անտրամաբանական է: Նրանք անհանգստացած են, որ եթե քննաշրջանի ոչ մի առարկայից այդքան շատ 20 միավոր չի գրանցվել, ապա ինչպե՞ս սա տեղի ունեցավ հենց հայոց պատմության առարկայից. ստացվում է՝  թեստե՞րն են համեմատաբար հեշտ եղել, թե՞ դիմորդներն են ավելի լավ պատրաստված եղել:

ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը մեզ հետ զրույցում նախ բացառեց արտահոսք լինելու հանգամանքը եւ նշեց, որ 20 միավորներ ստացողները ամբողջ հանրապետությունով մեկ են բաշխված եղել, այնպես չէ, որ մեկ կամ երկու վարչական շրջանում են 20 միավորներ ստացողներ եղել: Իսկ ինչ վերաբերում է թեստի բարդությանը, նրա խոսքով՝ թեստը միջին բարդության է եղել, եւ դիմորդները պարզապես լավ են պատրաստվել:

Հարցին՝ գուցե այս տարի առաջադրանքներն ավելի հե՞շտ են եղել, ԳԹԿ գլխավոր մասնագետ Արա Նազարյանը պատասխանեց, որ հաշվի առնելով համավարակի պայմանները՝ թեստը կազմվել է միջին բարդության. դիմորդները լավ են պատրաստվել, ուստի բարձր արդյունքը նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված: Նրա խոսքով՝ առարկայի քննական թեստի բովանդակության հետ կապված բողոքներ չեն եղել:

Արա Նազարյանը հավելեց, որ աշակերտները ավագ դպրոցում 3 տարի խորացված անցնում են հոսքային առարկաները, իսկ վերջին 4 տարում ո՛չ քննական ծրագիրն է փոխվել, ո՛չ էլ շտեմարանները, դրա համար դիմորդների համար հեշտ է եղել լավ պատրաստվելը:

Համեմատական անցկացնելով անցած տարվա թեստերի հետ՝ ԳԹԿ գլխավոր մասնագետը նշեց, որ անցած տարվա թեստերում մի քանի առաջադրանքներ են փոքր-ինչ բարդ եղել, սակայն այլ էական տարբերություններ այս եւ անցյալ տարվա թեստերի միջեւ չկան:

Ինչ վերաբերում է անցյալ տարի հայոց պատմություն առարկայի միասնական քննությունից գրանցված արդյունքներին, ԳԹԿ-ից ասացին, որ տվյալները կկարողանան հաղորդել երկուշաբթի։

Մարիամ Գեւորգյան

Տպել
5234 դիտում

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք