Հարկային եկամուտներն աճում են, տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում. ՊԵԿ փոխնախագահը մանրամասնում է

Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները վերանայվել են: Մասնավորապես, եթե 2021 թ. համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, ապա հիմա կանխատեսվում է 6 տոկոս: Երեկ այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Կարեւոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները եւ այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,- հավելեց Փաշինյանը: 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ առաջին կիսամյակի (հունվար-հունիս) ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 750.2 մլրդ դրամ, մինչդեռ ճշտված ծրագրային ցուցանիշով նախատեսված էր հավաքագրել 697.7 մլրդ դրամ: Այսինքն՝  գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5 տոկոս: 2020թ. նույն ժամանակաշրջանում ՊԵԿ-ը հավաքագրել էր 680.3 մլրդ դրամ, 2019թ.՝ 713.4 մլրդ դրամ, իսկ 2018թ.՝ 572.9 մլրդ դրամ:

Միեւնույն ժամանակ, 2021-ի առաջին կիսամյակում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է 83.8 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2020-ի նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել էր 65 մլրդ, 2019-ին՝ 52 մլրդ, իսկ 2018-ին 49 մլրդ դրամ:

ՀԺ-ն հարկային հավաքագրումների աճի մասին զրուցել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ:

- Պարոն Մաշադյան, ինչպե՞ս եք գնահատում հարկային հավաքագրման կիսամյակային ցուցանիշը:

- Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ՊԵԿ-ը գնահատական տա իր  հավաքագրած եկամուտների վերաբերյալ: Կարող եմ ասել, որ ՊԵԿ-ը չի կարող բավարարված լինել առկա հարկային եկամուտների հավաքագրմամբ, քանի որ համոզված եմ, որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում կա ստվերային շրջանառություն: Այդ ստվերային շրջանառության հետեւանքով կան հարկային եկամուտների կորուստներ: ՊԵԿ-ը ամենօրյա աշխատանքով ձգտում է մաքսիմում կրճատել ստվերային շրջանառության կշիռը ընդհանուր հայտարարագրված շրջանառության մեջ:

- Սա հարկային վարչարարության ուժեղացմա՞ն, թե՞ տնտեսության ակտիվության արդյունք է:

- Ես կարծում եմ, ավելի կարեւոր գործոն կա, որը չնշեցիք՝ դա հարկ վճարողների վերաբերմունքն է հարկերի ճիշտ հայտարարագրման եւ բյուջե վճարման հետ կապված: Կարծում եմ, որ ամենակարեւորը դա է: Ինչ վերաբերում է ձեր նշած գործոններին. հարկային եկամուտների աճը պայմանավորված է երկուսով էլ: ՊԵԿ-ը թիրախային է համարում վարչարարության այն ուղղությունը, որը ենթադրում է ոչ թե հարկային անկարգապահության բացահայտում եւ պատժամիջոցներ, այլ ավելի շատ հարկային չարաշահումների կանխարգելում եւ աջակցում, որպեսզի բիզնեսը ճիշտ հայտարարագրի իր եկամուտները եւ ժամանակին վճարի հարկերը: Իսկ տնտեսական աճի առումով՝ մենք ունենք փաստեր, որ անհերքելի կերպով ապացուցում են՝ կա աշխուժացում: Մենք ունենք կատարված գործարքների ավելացում, խոսքը ՀԴՄ կտրոնների քանակի եւ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի կամ հարկային հաշիվների քանակի մասին է: Եթե 2021-ի առաջին կիսամյակը համեմատում ենք 2020-ի նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք մոտավորապես 50 մլն գործարքի ավելացում, որը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 658 մլրդ դրամ: 2019-ի համեմատ էլ գործարքների թիվն ավելի է մոտավորապես 51.5 մլն հատով եւ շուրջ 665 մլրդ դրամով: 

- Խոսեցիք բիզնեսի վարքագծի փոփոխության մասին, որպես հարկային ոլորտում երկարամյա փորձ ունեցող մարդ՝ այդ փոփոխությունն ինչո՞վ եք պայմանավորում:

- Նախ ասեմ, որ հարկ վճարողների վարքագծի փոփոխությունը  անընդհատ դրական միտում ունի: Բայց, իհարկե, վարքագծի թռիչքային փոփոխությունը տեղի է ունեցել 2018 թվականի կեսերից հետո, որի պատճառը բոլորը գիտեն:

- Պարո՛ն Մաշադյան, վերջին տարիներին ՊԵԿ-ի վարքագծում փոփոխություններ եղե՞լ են: Նախկինում գործարարները շատ էին դժգոհում կոշտ վարչարարությունից:

- Կարծում եմ՝ դրա հայելին մամուլն է. նախկինում շատ էին բողոքները ՊԵԿ-ի գործողություններից, հիմա համենայնդեպս ինձ շատ քիչ տեղեկություններ են հասնում, որ հարկային մարմինը կոշտ գործողություններ է անում: Այստեղ էական նշանակություն ունի Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որով 2018 թվականից հարկային եկամուտներ են համարվում հարկային հաշվարկներում արտացոլված բյուջե վճարման ենթակա գումարները:

Իսկ նախկինում հարկային եկամուտներ էին համարվում փաստացի կատարված վճարումները. հարկ վճարողների հիմնական բողոքի պատճառն այն էր, որ հարկային մարմինները ստիպում էին հասանելիքից ավելի վճարումներ կատարել բյուջե, այսինքն՝ գերավճարներ: 2018 թ. հետո օրենսդրորեն բացառված է, որ հարկ վճարողն ավելի շատ վճարի, քան հաշվարկով առաջացած վճարումն է, քանի որ դրա իմաստը չկա, դա հարկային եկամուտ չի համարվում: Ստուգումների առումով եւս ունենք էական փոփոխություններ եւ ենթադրում եմ, որ այդ դրական փոփոխությունը պայմանավորված է ՊԵԿ-ի կողմից ավելի թիրախային գործողություններ իրականացնելու հետ: Ես նշեցի նաեւ, որ մեր հիմնական ուղղությունը հարկային չարաշահումների կանխարգելումն է: Այսինքն հարկ վճարողների մեծամասնության մոտ առկա խնդիրը  նախօրոք տեղեկացնում ենք՝ ծանուցման տեսքով, հանդիպումների կամ զանգերի միջոցով: Ասում ենք՝ ձեզ մոտ տեսնում ենք ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, ենթադրում ենք, որ դուք ՀԴՄ-ներն ամբողջական չեք տրամադրում: Հետո, երբ մենք գործողություն ենք անում՝ տվյալ հարկ վճարողն արդեն բարոյական առումով էլ ճիշտ չի լինի, որ ՊԵԿ-ի գործողություններից դժգոհի:

- Մինչեւ տարեվերջ ՊԵԿ-ը կկարողանա՞ գերակատարված գումարը կրկնապատկել, թե՞ պետք է ակնկալել միայն ծրագրով նախատեսված ցուցանիշների ապահովում:

- Ճիշտ է, կիսամյակային ծրագրային ցուցանիշի նկատմամբ ունենք 52.5 մլրդ դրամ գերակատարում, բայց կա Կառավարության որոշում, որով 30 մլրդ-ով արդեն իսկ ավելացվել է տարեկան նախատեսվող հավաքագրումը: Տարվա սկզբին ունեցել ենք բյուջեով նախատեսված 1 տրլն 440 մլրդ դրամի հավաքագրման կանխատեսում: Առաջին եռամսյակի ավարտից հետո տարեկան ծրագիրն ավելացվեց եւս 40 մլրդ դրամով, իսկ հիմա եւս 30 մլրդ-ով ավելացվել է սպասվելիք հարկային եկամուտները եւ այն կազմում է 1 տրլն 511 մլրդ դրամ: Թե տարվա կտրվածքով այդ գումարից ինչքան ավելի կհավաքագրվի՝ կդժվարանամ ասել, քանի որ ամեն դեպքում հարկերի գեներացումը կախված է տնտեսությունից, բայց գրեթե վստահ եմ, որ ծրագրային ցուցանիշը կկատարվի:

- Որպես տնտեսագետ կարո՞ղ եք ասել՝ ինչո՞վ է պայմանավորված տնտեսական աճի գրեթե կրկնակի վերանայումը:

- Տնտեսությունը շնչող օրգանիզմ է եւ գնահատական տալ տարվա սկզբին ու բացարձակապես համարել, որ դա ճշգրիտ է եւ շեղումներ չեն լինելու՝ ուղղակի հնարավոր չէ: Կարծում եմ, որ տնտեսության վիճակը 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ մենք ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ինչպես վերանայվել է:

Տպել
1814 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը