Աճպարարություն, զավեշտ, ցայտնոտ, մտքի արատներ՝ ժեխի բարդույթով. քաղաքական ուժերն արձագանքում են Քոչարյանին

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է եւ լավ կլիներ, որ բոլոր քաղաքական դերակատարները առերեսվեին այս իրողությունների հետ, ընդունեին, որ մարդիկ կարիք ունեն հանդարտության եւ աշխատանքի, եւ այլեւս կարիք չունեն ցնցումների, վիճարկումների, արտահերթ զարգացումների:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում այսպես արձագանքեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում 8-րդ գումարման խորհրդարանում հայտնված «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, որը երեկ դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, թե այս խորհրդարանական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հաղթահարվել, եւ 1.5 տարի հետո նոր ընտրություններ են լինելու:

«Ճգնաժամի հաղթահարման լավագույն ցուցիչը այն համերաշխությունն է, որ մեր երկրում տիրում է: Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել էինք հենց այդ գլխավոր նպատակով՝ հանրային համերաշխությունը վերականգնելու համար»,- ասաց Կարապետյանը:

Հարցին, այսինքն բացառո՞ւմ եք, որ առաջիկա 1 ու կես տարում արտահերթ ընտրությունների պահանջարկ կառաջանա, պատգամավորը պատասխանեց. «Այն քաղաքական շրջանակների օրակարգով, որով առաջադրվում է այդ հարցը, բացառում եմ»:

Քոչարյանը երեկ հայտարարել է նաեւ, թե առողջ հասարակությունը չէր կարող ընտրել այս իշխանությանը: Կարապետյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս են պատկերացնում քաղաքացիների մասին այսպիսի կարծիք ունեցող ընդդիմության հետ խորհրդարանում աշխատանքը:

«Երբ մենք քննադատում էինք ժեխի մասին դիսկուրսը, գուցե որոշ մարդկանց մոտ տպավորություն էր, որ սրանք լեզվի սայթաքումներ են: Այսպիսի ձեւակերպումները, որ պարբերաբար հնչեցվում են, ցույց են տալիս, որ սրանք լեզվի սայթաքումներ չեն, սրանք մտածողության արատներ են՝ այդ քաղաքական գործիչների մտքի մեջ: Այդ նույն ելույթի շրջանակներում Քոչարյանը մի քանի մարդաբանական վերլուծություններ եւս արել է, որոնք ցույց են տալիս այդ քաղաքական շրջանակների մտածողությունը: Օրինակ, ասել է, որ էական աչքի զարնող տարբերություններ կան մեր ընտրազանգվածի ու իրենց ընտրազանգվածի մեջ:

Հաճախ իրենք են մեզ մեղադրում հանրությանը մասերի բաժանելու մեջ, ինչի՞ մասին է այս խոսույթը, եթե ոչ  մարդկանց միջեւ բաժանարար գծերը ամրագրելու փորձի»,- հարց հնչեցրեց պատգամավորը:

Մարիա Կարապետյանի կարծիքով էլ ավելի հատկանշական է երեկվա ելույթում Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ միտք. «Ասում է գյուղական համայնքներում գործում էր հիերարխիա, ինչը շատ բնական է, եւ այդ հիերարխիան թերզարգացած համայնքներում ուժի միջոցով էր գործում, իսկ եթե մի քիչ ավելի զարգացած էր համայնքը, ապա դա տեսակի հարց է, կրթվածության հարց է: Մեզ մեղադրում է, որ դա 2018-ին փլուզվել է եւ դրա փոխարեն ոչինչ չի կառուցվել: Սա շատ ճիշտ վերլուծություն է. այո՛, իրենց ժամանակներում, նախահեղափոխական ժամանակներում մեր համայնքերոմ կար հիերարխիա, այդ ամենը փլվել է, եւ փաստորեն իրենք անակնկալի են եկել, որ մարդիկ կարող են կարծիք ձեւավորողների ազդեցության ներքո չլինել, ինքնուրույն քաղաքացիական տեսակետ ունենալ: Այո՛ արձանագրում են, որ իրողությունները փոխվել են եւ նրանց ծանոթ Հայաստանը գոյություն չունի. դրա հետ ինչքան շուտ հաշվի նստեն, այնքան լավ»,- վստահեցրեց պատգամավորը:

Ըստ նրա՝ բավական է եւս 3 կամ 4 դեպքով այդ ընդդիմության բառապաշարը խորհրդարանում հնչի (կապիտուլյանտ, հողատու) եւ դա մեծ դժգհություն է առաջացնելու այն քաղաքացիների շրջանում, որոնք մանդատ են տվել այդ ուժին:

«Խորհրդարանում աշխատանքը ենթադրում է օրենսդիր աշխատանք, եւ եթե նրանք այդ ճանապարհով չգնան... դաս պետք է քաղեն ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի ուղուց»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ շատ չի տխրի ընդդիմադիրների ձախողումից, պարզապես բոլորիս կյանքի հանգստության համար է ուզում, որ նրանք վերաիմաստավորեն իրենց գործունեությունը:

Մեր հարցին՝ իսկ հնարավո՞ր է խորհրդարանական գործունեության ընթացքում «Հայաստան» դաշինքը կարողանա հետագայում իշխանության գալ, պատգամավորը նկատեց, որ չի հավատում, որ մարդուն, քաղաքացուն չարժեւորող, այդպիսի մտածողություն ունեցող ուժը նման շանս ունի:

Մարիա Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն հնարավորությունը, որ մանդատ ստանալով Քոչարյանը կարող է դառնալ անձեռնմխելի եւ ազատվել քրեական հետապնդումից:

Պատգամավորն ասաց, որ պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի մի թեթեւ, նույնիսկ ոչ իրավաբանական ուսումնասիրությունը ցույց է տալիս, դա գործիք է գործող պատգամավորների համար՝ իրենց գործընկերոջը պաշտպանելու քրեական այնպիսի հետապնդումից, որն իրենց կարծիքով անհիմն է:

«Իսկ այս պարագայում մենք խոսում ենք մի քաղաքացու մասին, ում նկատմամբ հարուցվել է քրգործ, դա ընթացքի մեջ է եղել, եւ հիմա նա երկընտրանքի մեջ է՝ մանդատը վերցնի՞, թե չվերցնի: Իհարկե կարող է աճպարարության դիմի, մանդատը վերցնի ու գա խորհրդարանում նստի, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիության գործիքը փորձի ներկայացնել, թե իբր  հետադարձ ուժով կարող է իրեն պաշտպանել: Բայց եթե այդպես լիներ, բոլոր քրեական գործերով հետապնդվող մարդիկ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ամեն գնով կփորձեին մանդատ ստանալ, որ հետադարձ ձեւով անձեռնմխելիություն ձեռք բերեին: Սա շատ անտրամաբանական է եւ մի քիչ ամոթալի է այն իրավաբանների համար, որոնք կարծում են, որ պատգամավորական անձեռնմխելիությունը այդպես հետադարձ ուժ կարող է ունենալ»,- ընդգծեց նա:

«Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն էլ անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, թե առողջ հասարակությունը չէր կարող այդպիսի ընտրություն կատարել՝ ասաց, որ այդ մարդիկ ուղղակի չհասկացան, որ ժողովրդի հետ չի կարելի այդ լեզվով խոսել. «Կարող ես չհամաձայնել, ունենալ քո կարծիքը ժողովրդի կողմնորոշման հետ կապված, բայց այդպիսի պիտակավորումներ տալ, որ առողջ հասարակությունը չէր կարող նման ընտրություն կատարել, ես խստորաեն դատապարտում եմ հայ ժողովրդի գրեթե 700 հազար քաղաքացիների մասին նման որակումներով խոսելը»,- ասաց նա:

զավեշտ

Քոչարյանը երեկ հայտարարել է նաեւ, թե ընդդիմությունը վերջին տարիներին բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ եւ հիմա իրենք գալիս են՝ վերականգնելու այդ հավատը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հայտարարությունները զավեշտի ժանրից են:

«Պիտի ասեմ, որ նա, ով երբեւէ գործարքի չի գնացել, չի հավատում, որ կարող են լինել կուսակցություններ, որոնք որեւէ պարագայում չեն գնա գործարքի: Սա մեկ, երկրորդ, իր հայտարարությունից անհասկանալի էր, իրենք հիմա ո՞ւմ ընդդիմությունն են՝ մե՞ր, թե իշխանության: Եվ երրորդ, թող իրենք իրենց գործելաոճի մասին մտածեն, որովհետեւ իրենց եւ փողոցային պայքարը, եւ կարծում եմ նաեւ պառլամենտական աշխատանքը ավելի է ուժեղացնելու իշխանությանը»:

Գրիգորյանը վստահեցնում է, որ ԼՀԿ-ն երբեւէ գործարքի չի գնացել եւ իրենց նկատմամբ ատելությունը նրանից է, որ չեն ենթարկվել դրսի քաղաքական տեռորին:

«Որովհետեւ երբեմն ստացվել է այնպես, որ իրենք փորձել են մեզ թելադրել, թե մենք ինչ անենք որպես խորհրդարանական ուժ,  բայց մշտապես մենք քննարկել ենք մեր քայլերը եւ կատարել ենք այնպիսի քայլեր, որոնք հարիր են կառուցողական ընդդիմությանը»,- ընդգծեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ իրենք ընդդիմություն են եղել ֆորսմաժորի շրջանում, երբ կորոնավիրուս էր, հետո պատերազմը սկսվեց:

Խոսելով Քոչարյանի կողմից հանրությանը ուղղված այն գնահատականի մասին, թե առողջ հասարակությունը չէր կարող այդպիսի իշխանություն ընտրել, Գրիգորյանն ասաց, որ հասարակությունը իր գնահատականը իր ընտրությամբ տվել է նրանց:

«Արդեն փողոցներում հաթաթաներ էին տալիս՝ ոստիկաննե՛ր, ձեզ մնաց մի քիչ, մի քիչ ժամանակ, եւ իրենք պարտվեցին, պարտվեցին մեծ հաշվով: Հիմա կարծում եմ մի քիչ ցայտնոտի մեջ են, դրա համար իրենց սլանքերը որտեղ պետք չէ այնտեղ էլ են փորձում ուղղել: «Լուսավոր Հայաստանին» չեն կարող կեղտոտել որեւէ ձեւով, որովհետեւ ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ չոր կեղտը որեւէ մեկի փեշին չի կպնում»,- հավելեց նա:

Պատգամավորը վստահ է՝ խորհրդարանում հայտնված նոր ընդդիմությունը չի կարող կառուցողական լինել. «Մենք 21-րդ դարում ենք եւ անհիմն իրար վրա ցեխ շպրտելու ժամանակաշրջանը վաղուց անցել է, մանգաղի ժամանակաշրջանը վաղուց անցել է, որը ինձ համար որպես սիմվոլիկա մահ սփռող գործիք է: Չգիտեմ ով է իրեն նվիրել այդ գործիքը....Մեզ հիմա պետք է ադեկվատ ընդդիմություն, վրեժից ազատ ընդդիմություն, որովհետեւ մեր երկիրն այն վիճակին չի, որ անձնական վրեժխնդրությամբ զբաղվեն, իսկ ես վստահ եմ, որ պառլամենտը դառնալու է վրեժխնդրության վայր, նեղ անձնական հաշիվներ մաքրելու վայր, որը մեր երկրին առաջ չի տանելու ցավոք սրտի»:

Ընդդիմության վերաբերյալ Քոչարյանի գնահատականի մասին կարծիք հարցրինք նաեւ ԲՀԿ-ականներից: Միակ պատգամավորը, որի հետ հաջողվեց զրուցել՝ Արման Աբովյանն էր: Ստորեւ ներկայացնում ենք Արման Աբովյանի մեկնաբանությունը. «Ոչ մի գործարքների չենք գնացել եւ չենք գնա: Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին, կարծում եմ, որ պետք է իրենց հարցնեք, ոչ թե մեզ, այն ուժերին, որոնք այդ կարծիքն են են հայտնում: Հիմա դուք միտված եք հարցերի պատասխաններ ստանալ այն մարդկանցից, որոնք այդ հարցերի հեղինակները չեն, հորդորում եմ հարցերի հեղինակներին դիմել»:

Տպել
3682 դիտում

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում