Ռազմարդյունաբերական ոլորտը ամենակարեւոր ոլորտն է, որի վրա ակտիվորեն աշխատում են ԳԱԱ երեք ինստիտուտներ. Աշոտ Սաղյան

29/06/2021 schedule21:55

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ մեր երկիրն իր համեստ հնարավորություններով չի կարող այնպիսի զենք արտադրել, որը նախ ունակ լինի պաշտպանության խնդիրները լուծել եւ որը հետո կարելի լինի նաեւ վաճառել:

Նրա խոսքով՝ եթե մենք ուզում ենք ռազմարդյունաբերական հզոր համալիր ունենալ, ապա պետք է ունենանք հզոր ներուժ. փոքր երկրի սահմանափակ հնարավորություններով զենք արտադրելու չի լինի:

«Մեր գիտական ներուժը, սակայն, կարող ենք օգտագործել այն երկրների հետ համագործակցության մեջ, որոնք զենքի արտադրությամբ են զբաղվում»,-ասաց նա, ապա հավելեց, որ աշխարհում զենք վաճառող ընդամենը հինգ երկիր կա:

Խոսելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին՝ ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանն էլ նշեց, որ ռազմարդյունաբերական ոլորտը ամենակարեւոր ոլորտն է, որի վրա ակտիվորեն աշխատում են ԳԱԱ երեք ինստիտուտներ:

«Իմ ռազմավարության (ԳԱԱ զարգացման -խմբ.) խնդիրների մեջ այդ կետը կա: Գտնում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվացնել, բովանդակային իմաստով կանոնակարգել: Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ռազմարդյունաբերական համալիրի, գիտահետազոտական համակարգի որ ուղղություններն են առաջնահերթ։ Դրանից հետո անհրաժեշտ է գիտական խմբերի միջեւ մոնիթորինգ իրականացնել եւ որոշել, թե դրանցից որ մեկը կարող է այս ուղղությամբ իրատեսական արդյունքների հասնել, եւ դրա հիման վրա՝ կատարել որոշակի օպտիմալացում: Այսինքն՝ օպտիմալացում է նախատեսված նաեւ հենց ռազմարդյունաբերական համալիրի զարգացման շրջանակներում՝ պաշտպանական համակարգի կարողություններն ընդլայնելու համար: Դրանից հետո անհրաժեշտ է միջոցներ ձեռք բերել, առաջին հերթին՝ պետական միջոցներ, եւ փորձել աշխատել»,- ասաց Աշոտ Սաղյանը:

Աշոտ Սաղյանը հավելեց, որ այս խնդիրների լուծման համար կարեւոր է պետական մոտեցման անհրաժեշտությունը:

«Եվ սրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Բոլոր քաղաքական ուժերը, գալով իշխանության, խոսում էին գիտելիքահեն տնտեսության մասին, բայց ոչ մի լուրջ բան չարեցին: Առաջին հերթին պետք է ստեղծել լուրջ գիտական հենք»,- նշեց նա:

Տպել
1374 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)