Երեւանում տարօրինակ բաներ են կատարվում

Երեւանում տարօրինակ բաներ են կատարվում: Մայրաքաղաքում ապրող թերեւս ամեն մի բնակիչ է նկատել, որ իր շուրջը նորանոր շինություններ են հայտնվում, ինչպես սունկը՝ անձրեւից հետո: Ընդ որում, դա նոր երեւույթ չէ: Բայց եթե քաղաքացիները վստահաբար հույս ունեին, որ վերջին տարիներին նման ապօրինություններ չպետք է տեղի ունենան, պարզվեց, այդպես չեղավ: Երեւանի քաղաքապետը ավագանու վերջին նիստում բացատրեց, որ մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում բանդա է գործում, որը կազմված է պետական տարբեր մարմիններում աշխատող մարդկանցից ու թաղային հեղինակություններից ու խոչընդոտում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը: Բայց եթե վաղուց ապօրինի շինության աղմկոտ քանդում ու ապամոնտաժում տեղի չէր ունեցել, հենց ավագանու այդ նիստից հետո երեկոյան քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց ապամոնտաժումների մասին: Շինությունները, որոնց կառուցման ընթացքը չէր կասեցվել, մեկ էլ հանկարծ բուլդոզերի տակ հայտնվեցին: Անհասկանալի մնաց, թե ուր էր խանգարող «բանդան»:

Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը: Հայկական ժամանակի հարցին, թե Մհրյանի ազատման պատճառն Աջափնյակում կատարվող իրադարձություննե՞րն են, քաղաքապետի խոսնակը բացասական պատասխան տվեց: «Եթե հիշում եք, երեկ Երեւանի ավագանու նիստում էլ քաղաքապետն արձանագրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում դեկտեմբերից իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի։ Քանդում եւ ապամոնտաժում են իրականացվել 34 հասցեներում»,- հիշեցրեց Հակոբ Կարապետյանը: Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Մարությանը չփորձեց պահել իր աշխատանքը լավ կատարող թաղապետին, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ դա պարոն Մհրյանի որոշումն էր: Կարծեմ նա տեղափոխվելու է այլ աշխատանքի»:

Քաղաքապետարանը նաեւ տեղեկացրել է, որ ապօրինի շինությունները քանդվում են ոչ միայն Աջափնյակում ու դա շարունակակն է լինելու: Իսկ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը քաղաքապետարանին հորդորել էր այս ամենը չներկայացնել որպես իր աշխատանք: «Հորդորում եմ քաղաքապետարանին, որ այսուհետ լինի իրապես հետևողական, որպեսզի համայնքային հողը չբռնազվթվի ինքնակամ շինության անվան տակ ոչ մի քաղաքացու կողմից, իսկ արդեն իսկ բռնազավթված տարածքները պետք է շատ արագ ապամոնտաժվեն... Նաև հորդորում եմ, որ նմանատիպ գործերը ծածկելու համար ոչ մի պատճառաբանություն չբերեն՝ թե բա բանդաները չէին թողնում և ոստիկանները վախեցան... Այսօր ինքս ականատես եղա ոստիկանների հետևողական աշխատանքին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հավուր պատշաճի հասարակական կարգը պահպանելու համար: ...այս ամենը արդյունքն է բարեխիղճ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետևողականության»: Ի դեպ, այս ամենին զուգահեռ երեկ մի պատկեր եւս ուրվագծվեց. քաղաքացիների շրջանում այն մտայնությունը կա, թե ոչ թե ապօրինի կառուցապատումը մերժելի է բոլոր դեպքերում ու անկախ ամեն ինչից, այլ դա կարող է արդարացվել որոշակի ծանոթությունների կամ կատարած լավ գործի համար:

Տպել
10404 դիտում

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին