Ինչպես ՀՀ-ում իշխող քաղաքական ուժին հաջողվեց հաղթել ընտրություններում. վերլուծում են միջազգային լրատվականները

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զգալի ձայներով հաղթանակ տարավ՝ ստեղծելով խորհրդարանական մեծամասնություն:

Նախորդ տարվա 44-օրյա պատերազմից, այնուհետեւ պատերազմին հաջորդած քաղաքական ճգնաժամից հետո նախընտրական վայրիվերումներն ու բուն ընտրական գործընթացն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էին:

Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել էր 49 օտարերկրյա լրատվամիջոց, որոնց ներկայացուցիչները պարբերաբար հրապարակումներ էին անում ընթացքի, այնուհետ՝ արդյունքների վերաբերյալ:

ALJazeera-ն, գրելով ընտրությունների մասին, արձանագրել էր, որ հիմնական մրցակցությունը սպասվում էր վարչապետի պաշտոնակատարի առաջնորդած ուժի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև: Լրատվականը հիշեցրել է, որ նոր ընտրությունների անհրաժեշտություն էր առաջացել պատերազմում պարտությունից հետո աճող ճգնաժամի ու լարվածության պայմաններում: Նշվում է, որ նախընտրական շրջանն էլ է անցել լարվածության, փոխադարձ վիրավորանքների պայմաններում, սակայն ակնկալվում էր իշխող ուժի հաղթանակը:

Al Jazeera-ի թղթակից Ռորի Չելենդսը գրել է, որ Հայաստանի բնակիչները պատրաստվել են ընտրություններին՝ դեռ չմոռացած պատերազմի դառնություններն ու կորուստները, եւ չի եղել նախկին ոգևորությունը:

The Guardian-ը, տեղեկացնելով ընտրությունների մասին, նշել է, որ կիրակնօրյա քվեարկությանը ռեկորդային թվով քաղաքական ուժեր էին մասնակցում՝ 21 կուսակցություն և 4 դաշինք, իսկ նախընտրական շրջանն անցկացվել է բուռն պայմաններում: Հոդվածի հեղինակի խոսքով՝ թե՛ 46-ամյա Փաշինյանը, թե՛ 66-ամյա Քոչարյանը նախընտրական շրջանում կարողացել էին համակիրների հսկայական բազմություն համախմբել իրենց շուրջը:

Նշվում է, որ քվեաթերթիկների միայն 30 տոկոսի հաշվարկից հետո երկու հիմնական մրցակիցների համար պարզ են եղել իրավիճակն ու արդյունքը, ինչից հետո ՀՀ գործող վարչապետը հայտարարել է, որ ժողովուրդն իր ղեկավարած ուժին ու իրեն Հայաստանն առաջնորդելու նոր մանդատ է տվել, իսկ նախկին նախագահ Քոչարյանի ուժն էլ հայտարարել է, որ չի ճանաչում արդյունքները:

Հեղինակավոր պարբերականը նաև արձանագրել է ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգերի փաստն ու դրանցով հարուցված քրեական գործերի մասին հայտնել:

Associated Press գործակալությունը, հայտնելով արդյունքների հրապարակման մասին, նշել է, որ դրանք ցույց են տալիս, որ, չնայած պատերազմում կրած պարտությանը, Նիկոլ Փաշինյանը հանրության լայն հատվածի աջակցությունն է վայելում: Հոդվածում նշվում է, որ քվեների մի մասը ոչ թե կոնկրետ Փաշինյանին աջակցելու համար է, այլ նախկինների վերադարձը մերժելու պատճառով: Իրավիճակն այդպես է դասավորվել, որովհետև, ըստ փորձագետի, Քոչարյանը թերագնահատել է Փաշինյանի ուժն ու հնարավորությունները:

«Փաշինյանի կուսակցությունը հաշվարկի հենց սկզբից ցույց տվեց ուժեղ առաջատար դիրքորոշում, իսկ վարչապետի պաշտոնակատարը բոլոր տեղամասերի հաշվարկից ժամեր առաջ արդեն հայտարարեց հաղթանակի մասին, քանի որ պատկերը պարզ էր:

«Մենք հաղթահարեցինք այս ծանր շրջանը, և այժմ ժամանակն է կանգնել և առաջ գնալ»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում AP-ը կուսակցության շտաբում ունեցած խոսքից ու նաև հավելում, որ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի առաջնորդ Քոչարյանը մտադիր է բողոքարկել արդյունքները, քանի որ կեղծիքների մասին կասկածներ ունի: AP-ն նաև մեջբերել է ԵԱՀԿ դիտորդների արձանագրումը, որտեղ նրանք նշել են՝ ընտրությունները «մրցակցային էին և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված կարճ ժամանակահատվածում», ընտրությունների օրը և քվեների հաշվարկը գնահատվել է «ընդհանուր առմամբ դրական»:

France 24-ը գրում է, որ հայաստանյան ընտրություններին ուշադրությամբ հետևում էին Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, երդվյալ թշնամին՝ Ադրբեջանը և Թուրքիան, որն աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի համար մղվող վեցշաբաթյա պատերազմում: 

Չնայած խեղդող շոգին, ըստ լրատվականի բնորոշման, քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող մոտ 2,6 միլիոն ընտրողների գրեթե 50 տոկոսը: Որոշ դիտորդներ ասում էին, որ մասնակցությունը մոտ 3 միլիոն բնակչությամբ հարավկովկասյան երկրում ավելի բարձր էր, քան սպասվում էր: France 24-ն աշխատել է տեղում՝ սկսած նախընտրական շրջանից, և լրատվամիջոցի կատարած հարցումները Երևանում թույլ չեն տվել միանշանակ կարծիք կազմել ընտրությունների ելքի մասին, քանի որ բնակիչների կարծիքները խիստ հակասական են եղել:

Լրատվականը հիշեցնում է, որ նախորդ անգամ՝ 2018 թվականին, Հայաստանն առաջին անգամ միջազգային գովեստների է արժանացել երկրում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Հեղինակը նաեւ ընդգծում է, որ բացի Քոչարյանից, Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի էին դուրս եկել ՀՀ նախկին 2 առաջնորդները ևս:

Գերմանական Deutch Welle պարբերականը ևս հայտարարել է ընտրություններում իշխող ուժի հաղթանակի մասին եւ նշել, որ նրանց հիմնական մրցակից ուժը որոշել է բողոքարկել արդյունքները: Տեղում աշխատող DW-ի թղթակից Նիք Քոնոլին հայտնել է, որ, դատելով նախընտրական փուլի թեժ պայքարից, սպասվում էին բողոքի ցույցեր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ինչը, սակայն, չեղավ:

Reuters-ը գրում է, որ հիմնական մրցակից երկու կուսակցություններն էլ նախընտրական շրջանի սոցհարցումների արդյունքներով զգալի առաջատարներ էին ընտրություններում, որ կազմակերպվել էին երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար:

Ընտրությունների արդյունքների մասին հրապարակում է արել նաև BBC-ն՝ նշելով, որ մասնակցել է երկրի բնակչության գրեթե կեսը, հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Քոչարյանի դաշինքը համաձայն չէ արդյունքների հետ:

The New York Times-ը գրում է, որ սկզբնապես անհասկանալի էր՝ հաջողվելո՞ւ էր Նիկոլ Փաշինյանին հաղթանակ տանել Հարավային Կովկասի մի հատվածում, որտեղ Թուրքիան և Ռուսաստանը պայքարում են ազդեցության համար:

Բայց երկուշաբթի օրը հայտարարված ընտրությունների արդյունքները, ըստ հոդվածի հեղինակ Էնդրյու Քրամերի, ցույց տվեցին, որ հայ ընտրողները ակնհայտորեն պատրաստ են ընդունել Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը և դրանով հստակ պատկերացնել իրենց երկրի անվտանգության բարդ խնդիրների լուծումը:

Բացի այդ, ըստ հոդվածագրի, նախընտրական հարցումները ցույց են տվել, որ հայերն ավելի շատ կենտրոնացած են տնտեսական խնդիրների վրա, քան կորցրած տարածքների: Իսկ Նիկոլ Փաշինյանի ներքին հակակոռուպցիոն քաղաքականությունը և ճանապարհաշինությանն ու գյուղական զարգացմանը ուղղված քայլերը մեծացրել են նրա հեղինակությունը: Բացի այդ, ընդդիմությունը երկրում պառակտվել է: Այս ամենը, ըստ NYT-ի հոդվածագրի, օգնել է Փաշինյանին հաղթանակի հարցում:

Տպել
6797 դիտում

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք