Երեկ դուք վարչապետին տվեցիք նաև Ֆեմիդայի սուրը՝ օրենքի ողջ խստությամբ արդարադատություն իրականացնելու համար. Հայրապետյան

«Ուզում եմ այսօր ելույթս սկսել շնորհավորանքի և շնորհակալական խոսքով: Այսօր, որ մենք այստեղ ենք, եկել ենք, որ ոչ թե դուք մեզ շնորհավորեք, այլ իրավամբ եկել ենք շնորհավորելու ձեզ սիրելի հայ ժողովուրդ, որովհետև երեկվա հաղթանակը ձերն է: Եվ սա ասում եմ առանց պաթոսի, առանց ավելորդ պոպուլիզմի: Մենք ասում ենք անկեղծորեն. երեկ հաղթել է հայ ժողովուրդը »,-Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայրապետյանն ընդգծեց. մեր նորագույն պատմության ամենացավոտ, ամենածանր էջերից մեկն ապրեցինք, որից հետո ժողովուրդը մնաց ոգով ուժեղ, ամուր:

«Պահեցիք ձեր հավատը և հույսը ապագայի նկատմամբ: Եվ, ես դրա համար է, որ ուզում եմ ասել ձեզ. շնորհակալ եմ հայ մարդ, շնորհակալ եմ հայ ժողովուրդ»,-ասաց Մխիթարյանն ու նշեց, որ շնորհակալ է նաև իր քաղաքական թիմին և քաղաքական առաջնորդին հերթական անգամ նստահության քվեն տալու համար:

Հայրապետյանը նաև ներկայացրեց հին հունական Արդարադատության դիցուհի Ֆեմիդայի արձանը: Այն դրված է բոլոր իրավաբանների, և ըստ Հայրապետյանի, նաև «այսպես կոչված իրավաբանների» սեղանին: Նաև մանրամասնեց, թե ինչի համար է արձանը բեմ բերել:

«Եթե կհիշեք մուրճից հետո (նկատի ունի քարոզարշավի ժամանակ քաղաքացիների կողմից Նիկոլ Փաշինյանին տրված մուրճը) պսևդոիրավաբանները սկսեցին քննադատել և քաղաքացիներին, որ մուրճով են, և թե մեզ, որ թափահարում ենք այն: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ քաղաքացիների, իրավաբանների աշխատասենյակում դրված այս արձանի աչքերը, որ փակ են, խորհրդանշում է անաչառությունը: Այսինքն, արդարադատությունը փակ աչքերով, անկախ նրանից, թե ում է դատելու, պետք է կատարի իր առաքելությունը: Կշեռքը՝ հավասարություն: Նժարներին չափվելու են բարին և չարը, կամ չափվելու է մեղքն ու անմեղությունը:

Երրորդ սիմվոլիկայի համար եմ բերել արձանը և ուզում եմ ցույց տալ աջ ձեռքի սուրը: Այն, երևի թե իրավաբանները չին նկատել: Այն խորհրդանշում է պատասխանատվություն, օրենքի դիկտատուրա, հետևաբար նաև պատիժ հանցանքի ու հանցավորության համար:

2018 թվականի հեղափոխության տրամաբանությամբ դուք մեզ տվեցիք հնարավորություն լինել հավասար բոլորի հետ, լինել անաչառ բոլորի հետ մեր ամենօրյա աշխատանքում: Եվ երեկ արդեն, դուք տվեցիք վարչապետին այդ սուրը՝ նաև իրականացնելու արդարադատություն նաև օրենքի  ողջ խստությամբ, լինել անհանդուրժող հանցանքի, մեղքի և հանցագործության նկատմամբ: Եվ, ես ասում եմ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, գիտակցում ենք այն ինչ ասել ենք այս բեմից նախընտրական շրջանում, և արդեն վաղը՝ առավոտյան ժամը 9-ից, մենք սկսելու ենք գործել»,-հայտարարեց Մխիթարյանը:

Նա բոլորին վարչապետի շուրջ համախմբվելու և Հայաստանը նորովի զարգացնելու կոչ արեց:

Սամսոն Մատինյան

 

 

Տպել
1243 դիտում

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»