Մանդատների բաշխման ու մյուս գործընթացների մասին հայտնի կդառնա 7 օրից. Մուկուչյանն ամփոփեց արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները՝ ամփոփելով դրանք:

Նա հրապարակեց ավելի վաղ հայտնի դարձած թվային տվյալները:

Այնուհետ խոսելով հետագա գործընթացների մասին՝ ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է պարտադիր ընթացակարգեր: Դրանք են՝ դիմումների ստացում, դրանց քննարկում, դրանցով համապատասխան որոշումների կայացում, եթե կլինեն վերահաշվարկի դիմումներ, դրանց քննարկում: Այսօրվանից սկսած՝ կուսումնասիրվեն ընտրատեղամասերի գրանցամատյաններում նշված ընտրախախտումները, եթե այդպիսիք կլինեն:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է՝ հայտնաբերվեն այնպիսի խախտումներ, որոնք կարող են անդրադառնալ ընտրությունների ելքի վրա, Մուկուչյանը պատասխանեց, որ առայժմ այդ մասին խոսել չի կարող, բայց նման խախտումների մասին ահազանգեր դեռևս չկան:

Մուկուչյանը հաստատեց, որ ՔՊ-ն կազմելու է խորհրդարանական մեծամասնություն, իսկ մանդատների քանակի մասին, ըստ նրա, խոսել դեռևս վաղ է, քանի որ, ինչպես նշվեց, կան ընթացակարգեր: Մանդատների բաշխման մասին հայտնի կդառնա արդյունքների հրապարակումից 7 օր անց:

Մուկուչյանը պարզաբանեց, որ մեկ քաղաքական ուժի ամբողջական ինքնաբացարկի մասին դժվար է խոսել, եթե լինեն պատգամավորներ, որոնք, ինքնաբացարկ հայտնելով, կհրաժարվեն իրենց մանդատներից, մանդատ կստանան միայն այն ուժերը, որոնք չեն հրաժարվում ու արդեն հայտնի են:

ԿԸՀ նախագահը, խոսելով երեկվա ընթացքում գրանցված հոսանքազրկումների մասին, նշեց, որ քվեարկության ընթացքում դա չի խանգարել աշխատանքին, քանի որ տեխնիկական սարքավորումները աշխատում են նաև մարտկոցներով, իսկ ձայների հաշվարկի ժամանակ չի եղել հոսանքազրկում մեկ տեղամասում, կամ ինչ-որ մեկի կողմից, այլ եղել է զանգվածային հոսանքազրկում, որի մասին ԿԸՀ-ն վերլուծություններ անել չի կարող:

Տպել
2808 դիտում

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)