Քարոզարշավ մուտք գործեցինք հյուծված, անեծքներից ու հայհոյանքներից խոցոտված, ժողովուրդը մեզ ուժ ու հույս տվեց․ Փաշինյան

Հանրապետության հրապարակում հրավիրված ամփոփիչ հանրահավաքի ժամանակի իր ելույթի սկզբում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ամփոփեց քարոզարշավը․

«Նախընտրական քարոզարշավի այս 10 օրերի ընթացքում մենք շրջեցինք մեր հանրապետության բոլոր անկյուններում, մենք եղանք բոլոր մարզերում, կարճ ու երկար, պլանավորված ու չպլանավորված հանդիպումներ ունեցանք բոլոր մարզերի 75 բնակավայրերում, ներառյալ մայրաքաղաքում, շփվեցինք տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հետ։ Նախընտրական քարոզարշավն ընդունված է դիտել հոգնեցուցիչ մի մրցավազք, որ սկսում են ոգեւորված եւ ավարտում հյուծված։ Այս քարոզարշավը, սակայն, լրիվ հակառակ տրամաբանությունը ունեցավ մեզ համար։ Նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին մեզ համար․ նախընտրական քարողարշավ մենք մուտք գործեցինք պատերազմից, ետպատերազմական ճանապարհից հյուծված, անեծքների ու հայհոյանքների, սպառնալիքների ու հոխորտանքների, դավադրությունների ու դավաճանությունների անվերջանալի թվացող շարքից խոցոտված։ Ահա այս վիճակում մենք դուրս եկանք քարոզարշավի եւ փարվեցինք ՀՀ ժողովրդին։ Եվ ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին։ Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույրեր մեզ թեւ տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թեւ ու թիկունք եղան հարազատ եղբոր պես, հազարավոր երեխաներ մեզ խինդ ու երջանկություն պարգեւեցին հարազատ զավակի նման։ Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց եւ ուժ տվեց, վստահություն տվեց եւ սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու ՀՀ առաջնորդությունը։ Եվ հիմա մնացել է դե ֆալտո այս իրողությունը արձանագրել նաեւ դե յուրե»,- հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով առաջիկա կիրակի օրը՝ հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր, վերցնել քվեաթերթիկ համար 3-ը, առանց գրիչով որեւէ նշում անելու այն դնել ծրարի մեջ, հոգ տանել, որ քվեատուփի մոտ դրոշմանիշ փակցնեն քվեթերթիկի ելունդին, ծրարը նետել քվեատուփի մեջ եւ արձանագրել, որ ՀՀ-ում ապագա կա։

Տպել
1080 դիտում

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է