Ընտրելիս ժողովուրդը պետք է հաշվի առնի՝ այդ մարդը մաքուր է, թե ոչ. «5165» շարժման համահիմնադիր

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերին երկու օր է մնացել քարոզարշավ անցկացնելու համար: Որոշ ուժեր հավաքների, համերգների, որոնշներն էլ քաղաքացիների հետ հանդիպումների, հարց ու պատասխանի ձևով ներկայացնում են իրենց առաջարկած ծրագրերն ու անելիքները:

«5165» շարժման անդամները այս ընթացքում հասցրել են լինել Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում: Շարժումը գլխավորում է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը:

«Հայկական ժամանակը» զրուցել է շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի հետ.

- Պարոն Սողոմոնյան, ինչպե՞ս ձևավորվեց ձեր թիմը և ինչու՞ որոշեցիք մասնակցել ընտրություններին: Ձեր կուսակցությունը կարծես առանձնանում է նրանով, որ շարժման անդամների գերակշիռ մասը կրթության, առողջապահության և մշակութային գործիչներ են:

- Մեր շարժումը սկսվեց ձևավորվել պատերազմից հետո: Տարբեր մարդիկ հասկացան, որ իրենք էլ պետք է մասնակցություն ունենան հասարակական, քաղաքական գործընթացներին, քանի որ մինչ այս այդ գործընթացներով զբաղվել են մարդիկ, ովքեր պատասխանատու չեն եղել, ինչի պատճառով տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմը: Գարնան սկզբին ձևավորվեց «5165» շարժումը. ինչու «5165», որովհետև ցույց տալով Արարատի բարձրությունը՝ այն խորհրդանշում է մեր նպատակը: Բարձրունք բարձրանալը և հաղթահարելը հնարավոր է երբ դրվում է նպատակը, սա ցույց է տալիս նաև մեր վճռականությունը, որ մենք կարող ենք հասնել բարձրունքի: Մենք սահմանեցինք նպատակ ու ստեղծեցինք ազգային շարժում, որը ունակ կլինի միջազգային բարենպաստ պայմանների և ներքին ռեսուրսների գեներացման արդյունքում հետ բերել Արցախը, հակակշռել Թուրքիայից եկող մեր գոյության դեմ սպառնալիքներին, և աշխարհին առաջարկել համաշխարհային նշանակության արժեք: Մեր շարժման մեջ տարբեր գործիչներ են, հատկապես կրթության ոլորտի մարդիկ են շատ և դա կարծում եմ լավ է, որովհետև հիմքերի հիմքը կրթությունն է:

- Ի՞նչ է առաջարկում ձեր ուժը, որո՞նք են այն կարևոր խնդիրները, որոնց դուք ուշադրություն եք դարձնում:

- Շատ ուժեր անվտանգության հարցն են շեշտում: Մեր հիմնական ասելիքը այն է, որ պետությունը անվտանգության հարցրում առկա խնդիրները պետք է ճիշտ հասկանա, ամեն ինչ պետք է անել զարգացնելու համար ռազմական արդյունաբերությունը, որը պետք է լինի Հայաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկը: Ռազմական արդյունաբերությունը համարում ենք կարևոր հանգամանք անվտանգության ապահովման գործում, բայց համապատասխան փոփոխություններ այլ ոլորտներում ևս պետք է պետությունը նախաձեռնի և իրականացնի:

- Ինչպե՞ս եք պատկերացնում անվտանգության ապահովման հարցը, կարգավորումը, կամ այլ երկրների հետ դաշնակցային հարաբերությունները:

- Անվտանգությունը բազմիմաստ ու բազմաբաղադրիչ ոլորտ է, մենք առաջին հերթին անվտանգության հարցի ապահովման համար պետք է զարգացնենք մեր ռազմաարդյունաբերությունը՝ շատ ավելի հստակ ու ճիշտ ձևով գնահատելով մեր ռազմական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները, ի տարբերություն այն ուժերի, որոնք ասում են՝ պետք է անջատվենք ՌԴ-ից, ոչ, մենք դա չենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ազդեցիկ դերակատար է: Դիվանագիտական մանրակրկիտ աշխատանք պետք է տարվի, Արցախի դեօկուպացիայի թեմայով, այսինքն՝ Ադրբեջանը պետք է  դեօկուպացնի Արցախի օկուպացված տարածքները, վերադառնա Մինսկի խմբի ձևաչափ: Հայաստանը այլ երկրների հետ ունի խորհրդարանական դիվանագիտության բարեկամության խմբեր, որոնց  հնարավորությունները չեն օգտագործվում, որովհետև պետությունը Սփյուռքում մեր համայնքների կազմակերպություների առջև այդ հարցը հստակ չի դնում:

- Ձեր շարժումը առաջարկում է նաև հայրենադարձության նախարարություն ստեղծել: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:

- Մենք Սփյուռքի հետ հարաբերություններում կարևորում ենք հայրենադարձության թեման, բայց այդ հայրենդարձությունը մենք չենք պատկերացնում զուտ հայրենիքը սիրելու հիման վրա Հայաստան գալ: Նախարարությունը պետք է տարբեր գերատեսչություների առջև խնդիրներ դնի և նրանից ազդակներ ստանա, թե ինչ փոփոխություններ կարելի է անել Հայաստանի տարբեր բնագավառներում, օրինակ՝ բնակարանաշինության հետ ինչ հնարավորություններ կարելի է օգտագործել, որպեսզի Սփյուռքի մեր երիտասարդները գան Հայաստան: Մենք պետք է լրջորեն վերաբերենք այդ հարցին ու ուսումնասիրենք Սփյուռքի հայ համայնքների հետաքրքությունը այս հարցի շուրջ:

-Ի՞նչ եք առաջարկում կրթության ոլորտի համար:

- Մենք առաջարկում ենք, որ պետությունը պետք է առաջնահերթություն սահմանի բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարապետության, մաթեմատիկայի առարկաների համար: Այսինքն՝ դրանց ուսումնասիրումը  բոլոր մակարդակներում՝  դպրոց, միջին մանսագիտական, և բարձրագույն հաստատություններում: Կրթական ծրագրերը պետք է ուժեղացնել, դարձնել հրապուրիչ: Մասնագիտական կողմնորոշման ճիշտ քաղաքականություն պետք է վարի պետությունը, որ ավելի շատ ուսանոնղներ դիմեն էդ առարկաների ուղղությամբ: Ռազմական կրթության վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել, բոլոր մակարդակներում՝ դպրոցում դասավանդվող ռազամագիտական առարկային, ռազմաուսումնական քոլեջներում և բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, պետք է խնդրիր դնի ռազմական կրթության միջոցով ապահովել գերազանց սպայական կազմ:

- Գրեթե ժամանակ չի մնացել քարոզարշավի ավարտին, արդյունավե՞տ էր այն ձեզ համար, քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ եզրահանգումների եկաք, որևէ խոչընդոտի հանդիպել եք:

- Արդյունավետ էր քարոզարշավը մեզ համար, բայց խտրականություն ենք տեսնում, հատկապես Հանրային հեռուստաընկերության կողմից, ովքեր շատ ավելի մեծ ժամանակ են հատկացնում գործող իշխանության քարոզարշավի լուսաբանմանը, իսկ նոր ուժերին անհրաժեշտ չափով եթերաժամանակ չի տրվում: Խնդիր ունեցանք նաև, երբ Սյունիքում էինք, վարչապետի ավտորաշասյանը հանդիպակաց դուրս եկանք, վարչապետի շարասյունը ուղեկցող ոստիկանական ավտոմեքենան դուրս եկավ մեր մեքենայի դիմաց, վրաերթի դեպք էր, որը որևիցե արձագանքի և գնահատականի չարժանացավ: Մենք հանրավաքներ էլ ենք արել, բայց ավելի շատ մարդկանց հետ ենք հանդիպում, հարց են տալիս պատասխանում ենք, բացատրում ենք, շատ մարդիկ մեզ՝ որպես ազնիվ ուժ, տեսնում են նոր ձևավորվող խորհրդարանում:

- Իսկ վրաերթի մասին կմանրասմասնե՞ք, այսինքն՝ դիտմա՞մբ էր, տուժածներ կա՞ն:

- Ես մեքենայում չեմ եղել, Կարին Տոնոյանն էր եղել: Փաշինյանի ավտոշարասյունը գրեթե հարվածել էր նրա ավտոմեքենային: Այսինքն՝ մեր մեքենան հանգիստ գնում էր, առանց որևիցե խախտում կատարելու, և վարչապետին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը շատ կտրուկ քշել է Կարին Տոնոյանի մեքենայի վրա, որպեսզի նա աջ քաշեր և կանգներ, այսինքն՝ չխոչընդոտեր վարչապետի ավտոշարասյանը: Լավ է որ վարորդը չի խառնվել, կարողացել է արագ կողմնորոշվել, թե չէ կարող էր պատահար տեղի ունենալ:

- Խորհրդարան անցնելու ձեր ուժի շանսերը ինչպե՞ս եք գնահատում, կարծիք կա, որ ժողովուրդը արդեն բոլոր իշխանություների հանդեպ վստահությունը կորցրել է, ինչպես եք պատկերացնում այդ վստահության վերականգնումը, երբ անցնեք խորհրդարան:

- Քաղաքական գործիչների հանդեպ վստահությունը այս ամբողջ ընթացքում ջախջախվեց: 2018 թվականի մեծ ոգևորություն կար, բայց այդ ոգևորությունը ջախջախվեց: Մենք ազնիվ ենք լինելու ժողովրդի հանդեպ: Մինչև հիմա քաղաքականություն մտնելու երազանք չենք ունեցել, բայց ստիպված մտել ենք: Յուրաքանչյուրս մեր ոլորտում ճանաչում և հարգանք ունեցող մարդիկ ենք, և դա բավարար հնարավորություն է, որ հանրությունը մեզ որոշակի քվե տա և իր ձայնը մեզ վստահի: Մենք մեր ընտրողների հետ զրույցում ասում ենք՝ ամենից շատ ուզում ենք, որ դուք մեզնից չհուսահատվեք:

- 26 քաղաքկան ուժերը  մարդկանց շփոթեցնու՞մ են, որևէ ուժի հետ համագործակցության եզրեր տեսնում եք:

- Լավ չէ, որ 26 ուժ է, երբ նայում ենք բանավեճերը, գրեթե անհնար է, որ բոլորի մասնակցությամբ բանավեճ կազմակերպվի: Վտանգ է պարունակում, որ մարդկանց ձայների մի մասը տեղ չի հասնի, բայց «5165» շարժումը ոչ միայն մի անձի շուրջ է կառուցված, թեև մենք մեր առաջնորդն ենք համարում Կարին Տոնոյանին, բայց դա չի նշանակում, որ «5165»-ը Կարին Տոնոյանի ստեղծած կուսակցությունն է, այն բազմաթիվ ուժերի և նախաձեռնությունների ու քաղաքաքկան ուժերի միացման արդյունքում է ձևավորվել: Համագործակցության եզրեր մենք դիտարկում ենք, բայց մեր կարմիր գիծը այն է, երբ որ ուժը ասում է՝ ռուս-թուրքական դաշինքը ընդդեմ Հայաստանի, սա վտանագավոր թեզ է, պետական շահերին հակասող է, էդ ուժերի հետ այդ օրակարգով չենք կարող աշխատել:

- Այսօր (երեկ) բանավիճելու են կուսակցություների ղեկավարները: Կարին Տոնոյանը, որպես «5165» կուսակցության առաջնորդ մասնակցելու՞ է այդ բանավեճին:  

-Այո, մենք կունենանք մասնակցություն բանավեճին: Կմասնակցի Կարին Տոնոյանը:

- Ո՞րն է ձեր կարգախոսը:

- Հանուն հայի և Հայաստանի, բայց դա չի նշանակում, որ մենք ազգային փոքրամասնություներին ուշադրություն չենք դարձնելու: Այդ Հայաստան բառի մեջ մենք դիտարկում ենք Հայստանի ողջ քաղաքացիությանը, նաև աշխարհասփյուռ հայերին:

- Ինչու՞ հասարակությունը իր ձայնը ձեզ վստահի:

- Պետք է խնդրենք, որ ժողովուրդը ընտրությանը մասնակցի վերլուծությամբ և խղճով: Ծանոթ լինի առաջարկվող ծրագրերին, քարոզարշավի ժամանակ հնչեցրած խոսքի բաղադրիչներին, այսինքն՝ հայհոյանք է, թե ծրագրային խոսք է: Մենք չենք հայհոյում, մենք քննադատում ենք, և քննադատում ենք կոշտ: Մեր խոսքը ծրագրային է: Կարևոր է նաև, թե կուսակցության անդամները ազնիվ են, թե՝ ոչ, մաքուր են, թե՝ ոչ: Ընտրելիս դա էլ պետք է հաշվի առնել:

- Քննադատում եք միայն ա՞յս իշխանություններին:

- Եթե մենք նախկին իշխանություներին սատարեինք, ապա կլինեինք նրանց հետ, մեր շարժումը ունի հստակ դիրքորոշում, եթե խորհրդարան անցնելու պայմաններում մեզնից կախված լինի իշխանության ձևավորման հանգամանքը, մենք առաջ ենք տանելու ազգային համաձայնության կառավարության կոնսենսուսը, բայց դա չի նշանակում, որ մենք կմիանանք նախկին իշխանություններին: Ներկա իշխանությունը, ի դեմս գործող վարչապետի, որևիցե կերպ տեղ չունի մեր համագործակցության մեջ, դրա համար մեր քաղաքացիներին կոչ ենք անում գնալ ընտրության, ընտրությունը գուցե լավագույն լուծումը չէ, բայց պարտադիր պետք է գնալ ընտրության և կատարել ընտրությունը խղճով:

Մերի Խաչատրյան

Տպել
1450 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին