Սևանում երեխաների համար վերականգնողական կենտրոն է բացվել․ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը:

Դեռևս 2019 թվականին առողջապահության նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սևանի քաղաքապետարանի և Սևանի ԲԿ-ի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ուղղված էր Սևանում ֆիզիկական և զարգացման խնդիրներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծմանը:

Նորաբաց կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով: 14 հոգուց բաղկացած բժշկական անձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցել և բարձր որակավորում ստացել, ինչը թույլ կտա կենտրոն հաճախող երեխաների համար բարձրակարգ բուժօգնություն ապահովել: Վերականգնողական կենտրոնը նախատեսված է Սևան քաղաքի և հարակից շրջանների՝ շուրջ 105 երեխաների համար:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Ջինիշյան հիմնադրամին, կազմակերպիչներին ու բոլոր բարերարներին սերտ համագործակցության արդյունքում այս վերականգնողական կենտրոնի ստեղծման համար: Բարեգործական հիմնադրամի, համայնքի և առողջապահության նախարարության միասնական ջանքերով ու ներդրումներով հնարավոր դարձավ այս ծրագիրն իրականացնել:

Ես հույս ունեմ, որ ծրագրի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են արդեն իսկ 100-ից ավելի երեխաներ, առանց որևէ խտրականության ու սահմանափակումների, կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն, կվերականգնեն իրենց կարողություններն ու կինտեգրվեն հասարակության մեջ, ինչը նախկինում հնարավոր չի եղել իրականացնել բազմաթիվ խոչընդոտների պատճառով:

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ծրագիրը կընդլայնվի, այսօրինակ որակյալ ծառայություններ կստեղծվի նաև Սևան համայնքի մեծահասակների համար, ովքեր կկարողանան հասանելի և որակյալ բժշկական օգնություն ստանալ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հարկ է նշել, որ Սևանի ԲԿ-ն պարտավորվել է հսկողության տակ վերցնել կենտրոնի գործունեությունը, ֆինանսավորումը և ղեկավարումը՝ 2022 թվականի հունվարի 1-ից սկսած:

Առողջապահության նախարարությունը պետք է 2022 թվականի հունվարի 1-ից ապահովի Ծրագրի շարունակականությունն այդ պահին եղած ծավալով՝ ՀՀ պետական բյուջեից կամ այլ ֆոնդերից շարունակական հատկացումները, իր լիազորությունների շրջանակներում, ըստ կարիքի, և պարտավոր է աջակցել ծրագրի լիակատար իրականացմանը:

Հաշվի առնելով, որ մանկական վերարտադրողական կենտրոնների ստեղծումը, որպես գերակա ուղղություն, ներառվել էր Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է միջոցառումների ժամանակացույց, որտեղ այլ միջոցառումների հետ մեկտեղ սահմանվել էին նաև այս կենտրոնի ստեղծման  հետ կապված գործողությունները, որի արդյունքում՝ կենտրոնն արդեն իսկ լիցենզավորվել է: 

Տպել
945 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից