Այսօր եթերում կբանավիճեն ընտրություններին մասնակցող ուժերի մի մասի առաջին համարները. ովքե՞ր են ընդգրկված այս խմբում

Չնայած որոշ ուժերի դժգոհություններին՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի առաջին մասն այսօր տեղի կունենա:

Այս դեբատին, ինչպես մեզ հայտնեցին Հանրայինից, հրավիրվել են 13 քաղաքական ուժեր: Նույնքան ուժեր են հրավիրվել նաեւ վաղվա եթերին: Հեռուստաընկերությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ բաժանման համար որպես սկզբունք ընտրել են այն հանգամանքը, թե տվյալ ուժը Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում երբ է գրանցվել: Ամենահին ուժերի առաջնորդները կբավնավիճեն այսօր, իսկ համեմատաբար նոր ստեղծվածներինը՝ վաղը:

Այսպիսով, խմբերը բաժանվել են հետեւյալ կերպ.

Այսօր բանավիճելու հրավեր են ստացել՝

  1. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – Տիգրան Ուրիխանյան
  2. «Քաղաքացու որոշում» կուսակցություն – Սուրեն Սարգսյան
  3. Հայաստանի եվրոպական կուսակցություն -Տիգրան Խզմալյան
  4. «Ազգային օրակարգ» կուսակցություն - Արա Հակոբյան
  5. «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք -Արման Բաբաջանյան
  6. «Վերելք» կուսակցություն - Ալեքսան Մինասյան
  7. «Ազատական» կուսակցություն – Սամվել Բաբայան
  8. «Զարթոնք» կուսակցություն – Արա Զոհրաբյան
  9. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – Դավիթ Սանասարյան
  10. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն – Վահե Գասպարյան
  11. «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊԿ) կուսակցություն – Արթուր Վարդանյան
  12. «Արդար Հայաստան» կուսակցություն – Նորայր Նորիկյան
  13. «Միասնական Հայրենիք» կուսակցություն – Լուսինե Ավագյան

Վաղվա խմբում ընդգրկված են՝

  1. «Հանրապետություն» կուսակցություն – Արամ Սարգսյան
  2. «Պատիվ ունեմ» - Արթուր Վանեցյան
  3. «Ազատ Հայրենիք» դաշինք – Միքայել Հայրապետեան
  4. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – Լեւոն Տեր-Պետրոսյան
  5. «Ազատություն» կուսակցություն – Հրանտ Բագրատյան
  6. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – Արամ Գ. Սարգսյան (առաջին համարը ներկայացնող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը մերժվել է)
  7. Հայաստան դաշինք – Ռոբերտ Քոչարյան
  8. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Գագիկ Ծառուկյան
  9. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – Կարին Տոնոյան
  10. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Նիկոլ Փաշինյան
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Էդմոն Մարուքյան
  12. «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն – Խաչիկ Ասրյան (կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել)
  13. «Հայոց հայրենիք» կուսակցություն – Արտակ Գալստյան

Ինչպես հայտնի է, առաջին խմբում ընդգրկված 9 ուժերի ներկայացուցիչներ հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել բանավեճին, քանի որ հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում: Մասնավորապես, ըստ այդ ուժերի, իրենց չի տրվում հնարավորություն բանավիճել եւ հարցեր ուղղել նախկին եւ ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։

Բանավեճից հրաժարվելու մասին հայտարարած ուժերն են.

Ազատական կուսակցությունը (Սամվել Բաբայան), «Ազգային օրակարգը» (Արա Հակոբյան), «Արդար Հայաստանը» (Նորայր Նորիկյան), «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը (Դավիթ Սանասարյան), «Համահայկական ազգային պետականությունը» (Արթուր Վարդանյան), «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը (Տիգրան Ուրիխանյան), Միասնական Հայրենիք Կուսակցությունը (Լուսինե Ավագյան), «Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքը» (Արման Բաբաջանյան), «Քաղաքացու որոշումը» (Սուրեն Սահակյան):

Հանրայինից այս կապակցությամբ ասացին, որ տաղավարում 13 անձինց ավելի մասնակից տեղավորելու տեխնիկական հնարավորություն չկա եւ չնայած դժգոհություններին՝ ամեն դեպքում բանավեճը տեղի ունենալու է: Ինչ վերաբերում է դրանց մասնակիցների թվին՝ ընդգծեցին, որ մինչեւ վերջին պահը հաստատումներ ու մերժումներ են լինում, ուստի թիվ չեն կարող ասել:

Նշենք, որ անորոշ է նաեւ վաղվա բանավեճի մասնակիցների թիվը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավանաբար չի կարողանա մասնակցնել այդ բանավեճին, քանի որ վաղը ՔՊ եզրափակիչ հանրահավաքն է: Այս մասին պաշտոնական տեղեկություն ստանալ չհաջողվեց: Կգնա՞ն այդ բանավեճին ՀՀ նախկին նախագահները, թե՞ ոչ, պարզ կդառնա հավանաբար վաղը:

Նշենք, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն հաջորդ ընտրություններին առաջին դեմքերի հեռուստաբանավեճերը լինելու են ոչ թե ըստ ցանկության, այլ պարտադիր:   

Տպել
14705 դիտում

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն