Հետընտրական զարգացումները քիչ հավանական են, հույսը դրել են մարդկանց կաշառելու վրա. Սաֆարյան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, սակայն քաղաքական ուժերը քարոզչության հիմնական մասը այդպես էլ չնվիրեցին իրենց ծրագրերը ներկայացնելուն:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը այս օրերին լինելով գրեթե բոլոր մարզերում, քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում ներկայացնում է իր գաղափարախոսության ու ծրագրերի հիմնական թեզերը: Դաշինքի անդամներն իրենց ելույթներում անդրադառնում են գրեթե բոլոր ոլորտներին՝ մշակույթ, անվտանգություն, առողջապահություն, կրթություն..

Դաշինքն ընդգծում է՝ հայկականը պահպանելու համար շատ կարեւոր է սեփական, ազգային մշակույթի զարգացումը: Այդ մասով քաղաքացիներին դիմելով՝ դաշինքի անդամները նշում են, որ զարգացնելու են ՀՀ-ում մշակութային զբոսաշրջությունը: Խոսելով գյուղացու եւ նրանց կատարած աշխատանքների մասին, դաշինքը շեշտում է ՝ ստեղծելու են գյուղատնտեսական ապահովագրության արդյունավետ համակարգ՝ ֆորսմաժորների պայմաններում վնասների փոխհատուցմամբ, արտահանման երաշխավորվածությամբ ու պաշտպանվածությամբ։

«Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարներ» դաշինքի անդամները մարզային իրենց ելույթներում մեծ տեղ են տալիս նաեւ ծնելիության մակարդակի բարձրացմանը, ինչը խրախուսելու համար դաշինքն առաջարկում է ներդնել բազմազավակ ընտանիքներին սոցիալական երաշխիքների տրամադրման մեխանիզմներ:

Ծրագրային դրույթներում մեծ անդրադարձ է կատարվում նաեւ տնտեսության զարգացմանը, որի առաջնային բաղադրիչներից մեկը, ըստ դաշինքի, նոր աշխատատեղերի բացումն է: Անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին նրանք մեկ անգամ չէ, որ նշել են՝ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխությունների իրականացում, արդար եւ անկախ դատարանների եւ դատաիրավական համակարգի ձեւավորում, դատավորների, դատախազության, քննչական մարմինների, ոստիկանության բարեվարքության ստուգում, մշտական եւ թափանցիկ վերահսկողություն։

ՀԺ-ն քարոզարշավի շրջանակներում զրուցել է «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի ընտրացուցակի 5-րդ համար Ստյոպա Սաֆարյանի հետ՝ քարոզարշավի, հետընտրական զարգացումների եւ ընտրությունների ընթացքի մասին:

- Պարո’ն Սաֆարյան, քարոզարշավը շուտով կավարտվի: Եթե ամփոփենք այն, ապա ի՞նչ բնութագրում կտաք: Գո՞հ եք ձեր եւ մնացյալ քաղաքական ուժերի անցկացրած քարոզարշավից:

- Չի եղել մեկ օր, որ մենք չփորձենք լինել որեւէ բնակավայրում: Ժամանակս չի հերիքում բոլորի քարոզարշավին հետեւելու, բայց ասել, թե շատ լուրջ ծրագրային քննարկում է գնում կուսակցությունների կամ դաշինքների կողմից, այդպես չէ: Քարոզարշավին մասնակցում են ուժեր, որոնք ի սկզբանե նպատակ են դրել թույլ չտալ, որպեսզի քարոզարշավին ծրագրային բանավեճ լինի: Հենց նրանք էլ առաջ բերեցին սպառնալիքները եւ հայհոյանքը, եւ այս ցավալի իրավիճակում հայտնվեցինք բոլորս: Այս ամենը պատահականություն չէ: Նախկին իշխանությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, առաջին հերթին «Հայաստան» անունը կրող դաշինքը, բացարձակապես հետաքրքրված չէ ու չի էլ ուզում մնացածը խոսեն գիտությունից, մշակույթից, կրթությունից, առողջապահությունից: Բայց մենք դա փորձում ենք անել:

- Հաճախ քննադատվում է «Քաղաքացիական պայմանագրի» անցկացրած քարոզարշավը: Սա ինչպե՞ս կգնահատեք:

- Նրանցը բացառիկ քաղաքական քարոզարշավ է եւ այն խոշոր առումով հաջողված է: Դրա ապացույցը այն հրապարակներն են, որոնք լեցուն են քարոզարշավի ընթացքում: Բայց ես ուզում եմ իշխող կուսակցությունը զգա, թե ինչ պատասխանատվություն ունի, եւ եթե նույնիսկ խոսքը հասարակությանը ստրկացնել ցանկացողներին պատասխանելու մասին է, կուզենամ նրանք չիջնեն մյուսների մակարդակին:

- ՔՊ-ն եւ «Հայաստան» դաշինքն իրենց քարոզարշավը հիմնականում կառուցում են այս թեզի վրա, որ եթե ես չլինեմ, լինելու է մյուսը: Ստացվում է, որ իրենք մնացյալ 24 քաղաքական ուժերին մղում են երկրորդ պլան:

- Այո, կա այդպիսի բան: Երկու ուժերի մոտ էլ երրորդն ավելորդ է: Բայց մենք ամեն հնարավոր բան անում ենք, մեզանից ինչ կախված է: Ամեն քայլափոխի տեսնում ենք մարդկանց ռեակցիաները, իմ տպավորությունները միանշանակ են, մեծամասնության կողմից նախկիններն այլընտրանք չեն համարվում:

- Պարոն Սաֆարյան, հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

- Պարզ է, որ կփորձեն ինչ-որ զարգացումներ անել որոշ քաղաքական ուժեր: Չնայած իրենք տեսան, որ նոյեմբերի 9-ից հետո իրենց հրահրած ակցիաները մարեցին: «Հայաստան» դաշինքը չի թաքցնում իր նկրտումները, անգամ քարոզարշավի ժամանակ նկատելի է, որ նրանց աջակցող մարդիկ փորձում են սադրանքներ իրականացնել մեր հավաքների ժամանակ, արդեն քանի օր է այդպիսի դեպքերի ականատեսն ենք լինում:

- Կմանրամասնե՞ք:

- Մեր հանրահավաքները փորձում են խանգարել, բղավում են, Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ են հնչեցնում: Երեկ Նոր Նորքում, երբ մի երիտասարդ սկսեց վանկարկումներ անել, մարդիկ կայծակնային արագությամբ արձագանքեցին, եւ քիչ էր մնում հաշվեհարդար տեսնեին:

- Ինչպե՞ս հասկացաք, որ տվյալ անձը «Հայաստան» դաշինքի աջակիցներից է:

- Խոսում էր բացառապես նույն բառապաշարով, ինչ դաշինքի անդամները, եւ երբ դաշինքի մասին որեւէ բացասական արտահայտություն էր լինում, նա միանգամից արձագանքում էր:

- Պարոն Սաֆարյան, մեկ ամսից ավելի է՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային հատվածներում ադրբեջանական զորքեր են: Այս հարցի լուծումը ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս է տեսնում:

- Ադրբեջանի կողմից ակնհայտորեն խախտվել է միջազգային իրավունքը: Խախտվել է ՀՀ-ի սահմանային ամբողջականությունը: Այս հարցի վերաբերյալ մի շարք պետություններ հայտնել են իրենց դիրքորոշումը, քանի որ սա նաեւ միջազգային կարգի սպառնացող վտանգ է: Այս խնդրի լուծումը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու ներսում միայն չպետք է տեսնել: ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր շատ արագ, հուսով ենք ընտրություններից հետո ավելի արագ կտրվի հարցի լուծումը: Խնդրի լուծման համար միջազգային շատ ֆորմատներ կան: Մենք վատ ենք օգտագործում միջազգային մի շարք գործիքներ, որոշները ընդհանրապես չենք օգտագործում: Մենք վատ ենք օգտագործում խորհրդարանական դիվանագիտությունը, որով կարող ենք զեկույցներով մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը հետ կկանգնի այն ժամանակ, երբ հասկանա, որ դրա դիմաց գին է վճարելու եւ դա պետք է անել բոլոր խողովակներով: Բարեբախտաբար ԱՄՆ-ն եւ մի շարք պետություններ հստակ ֆիքսել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է վերադառնա այն դիրքերը, որտեղ եղել է մինչեւ մայիսի 11-ը:

- Ո՞ր ուժի կամ ուժերի հաղթանակի դեպքում ձեր քաղաքական ուժը կսկսի փողոցային պայքար, ինչպես 2018-ին արեց Նիկոլ Փաշինյանը:

- Տեսանելիորեն Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը այս պահին արձանագրել են առաջատարի դիրքեր: Հետընտրական ցանկացած զարգացում հնարավոր է այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվում են: Երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ անվստահություն ձեւավորվի, ապա հիմք կլինի հետընտրական գործընթացներ սկսելու: Բայց իշխանությունները տեսնում են իրենց աջակցության մակարդակը եւ չունեն ընտրությունների վրա ազդելու շահագրգռվածություն: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար, որը պլանավորում է հետընտրական զարգացումներ, հեշտ է լինելու: Եթե ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց ոտքի հանել պատերազմի պարտության ֆոնին, ապա չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններն այնպիսի թեմա է, որ կկարողանան մարդկանց հանեն փողոց: Ընդդիմություն կոչվածը իր հույսը դրել է մարդկանց կաշառելու վրա, իսկ կաշառք վերցնող մարդկանցով հեղափոխություն չես անի, այդպիսի մարդիկ փողոց դուրս չեն գա:

- Այսինքն՝ ընդհանրապես շանս չե՞ք տեսնում, որ «Հայաստան» դաշինքը կարող է հաղթանակ տանել:

- Բացարձակապես: Նրանք մի դեպքում կարող են հույս ունենալ հաղթանակի, եթե խորհրդարանի ներսում հայտնվեն իրեն սատարող ուժերը, որոնց հետ էլ կարող են կոալիցիա կազմել: Դա է միակ տարբերակը: Իրենք չունեն այլ շանս ու պոտենցիալ: Քոչարյանը երբեք չի կարող սիրվել ժողովրդի կողմից:

ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Տպել
1793 դիտում

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք