ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար 1000 դոլար է խոստանում. Փաշինյանը զգուշացրեց՝ «խմբերով կդատվեք»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500.000 դրամ պարգեւ:

Այսօր Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Այն քաղաքացիներին, ովքեր՝ ա) կաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն, եւ բ) պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլն, կփաստագրեն ապօրինի ազդեցություն գործելու փորձը»,- մասնավորապես նշեց Փաշինյանը:

Հավաքվածներից մեկի դիտարկմանը, թե արդեն ներկայացված տեսանյութերի համար ե՞ւս կպարգեւատրվեն, Փաշինյանը դրական պատասխան տվեց: 

Այնուհետեւ անդրադառնալով կաշառքի կամ ազդեցություն գործելու դեպքերին՝ վարչապետի թեկնածուն ասաց, որ շատ ահազանգեր են գալիս, որ, օրինակ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մարդկանց պարտադրում է, որ գնան հանրահավաքի կամ ընտրեն որեւէ մեկին: 

Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել, որ իրենք եւս լսել են նման ահազանգերի մասին, օրինակ՝ կապված Զոլաքար գյուղի հետ:  

Փաշինյանն ասաց, որ նման փաստերով կզբաղվեն. «Բայց ես ուզում եմ ասել՝ հույս ունեմ՝ էս փաստերը չեն հաստատվի, որովհետեւ եթե հաստատվեց, դա շատ ուրիշ բան կնշանակի եւ շատ ծանր հետեւանքներ կունենա: Եվ ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար եմ ասում, «Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչեւ հուլիսի 15-ը առնվազն կազատվի աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին: Չհասկացա, «Գազպրոմ Արմենիան» կարա Հայաստանի կառավարության ու ժողովրդի դեմ աշխատի՞: Մտքներովդ չանցնի, կդատվեք հատ-հատ... խմբերով կդատվեք, տրցակներով կդատվեք»,- զգուշացրեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը հրապարակեց նաեւ որոշակի վիճակագրություն կաշառքների դեպքերի հետ կապված: Ասաց, որ այս պահին 5 անձ կալանավորված է, դատարանները կորոշեն, թե ինչ ժամկետով կդատվեն: Բացի դրանից, 10 հոգու նկատմամբ այլ խափանման միջոց է կիրառվել, եւս 40 հոգի կասկածյալի կարգավիճակում է:

«Այսինքն՝ 55 հոգի ընտրակաշառքների գործով անցնող ունենք: Իրավապահները առաջիկա օրերին մեզ բավականին առատ բերքահավաք են խոստանում»,- հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով այդ բերքահավաքն ավելի առատ դարձնելու համար համագործակցել նրանց հետ: 

Տպել
1823 դիտում

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը