Օտար լեզվի միասնական քննությունից 18-20 միավոր են ստացել մասնակիցների գրեթե 30 տոկոսը. հայտնի են նախնական արդյունքները

Հունիսի 11-ին անցկացված «Օտար լեզու» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են: Ըստ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի փոխանցած տվյալների՝ «Օտար լեզու» առարկայից 18-20 միավորներ ստացողներն ավելի շատ են, քան ոչ դրական միավորի շեմը չհաղթահարածները: Ընդ որում՝ օտար լեզուներից ամենաբարձր գնահատականները անգլերեն առարկայից են:

ԳԹԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ անգլերեն առարկայից հայտագրվել էր 4346 դիմորդ, սակայն քննությանը մասնակցել է 4271-ը:

Անգլերենի միասնական քննության միջին գնահատականը եղել է 14.5 միավորը: 18-20 միավորներ հաջողվել է ստանալ դիմորդների 28.9 տոկոսին՝ 1233 դիմորդի, իսկ անբավարար է ստացել դիմորդների 8.3 տոկոսը կամ 356 դիմորդ: Առավելագույն միավորներ ստացած դիմորդներից 20 միավոր ստացել են 31 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 590 դիմորդ, իսկ 18-18.75 միավոր ստացել են 612 դիմորդ:

Ընդ որում՝ անցած տարի այս առարկայի քննության համար հայտագրվել էր բավական քիչ՝ 1773 դիմորդ:

Գերմաներենի քննությանը հայտագրված 85 դիմորդից բացակայել է միայն մեկը: Միջին միավորը եղել է 13.6: Մասնակիցների 14.3 տոկոսը կամ 13 դիմորդ չի հաղթահարել դրական միավորի շեմը, իսկ 18-19,75 միավոր ստացածներն էլ կազմում են դիմորդների 15.5 տոկոսը կամ 13 դիմորդ: Գերմաներենի միասնական քննությունից ոչ մի դիմորդ 20 միավոր չի ստացել:

Ֆրանսերեն առարկայից հայտագրվել էր 74 դիմորդ: Բոլոր դիմորդները ներկայացել են քննությանը: Միջին միավորը եղել է 14.7-ը: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել մասնակիցների 8.1 տոկոսը՝ 18 դիմորդ, իսկ 18-20 միավոր ստացել են մասնակիցների 10.8 տոկոսը կամ 18 դիմորդ:

Նշենք, որ սրանք քննությունների նախնական արդյունքներն են։ Դիմորդները հնարավորություն ունեն արդյունքները բողոքարկել։

Համեմատելով 2020 թվականի եւ այս տարվա ցուցանիշները՝ օտար լեզվի միասնական քննության տարբերություններում նկատելի են դառնում ինչպես մասնակիցների թվի ավելացումը, այնպես էլ ցուցաբերած արդյունքների աննշան տարբերությունները: 2020 թվականին, ինչպես նշեցինք, անգլերենի միասնական քննություն հանձնել են 1773 դիմորդ, իսկ այս տարի՝ 4271 դիմորդ:

  • Անցած տարի անգլերեն առարկայի միասնական քննությունից 7.5 դրական շեմը չեն կարողացել հաղթահարել քննություն հանձնողների 7.7 տոկոսը, իսկ 2021 թվականին՝ 8.3 տոկոսը: Նման տարբերություն կա նաեւ առավելագույն միավորների դեպքում: Եթե 2020 թվականին անգլերեն առարկայի քննությունից 18-20 միավոր ստացել են դիմորդների 29.1 տոկոսը, այս տարի պատկերը շատ քիչ է տարբեր՝ 28.9 տոկոս:
  • Անցած տարի գերմաներեն առարկայի միասնական քննություն են հանձնել 57 դիմորդ, իսկ այս տարի՝ 84-ը, ընդ որում՝ 2020 թվականին դրական շեմը չեն հաղթահարել 5.3 տոկոսը, իսկ այս տարի՝ 13 տոկոսը: Տարբերություն կա նաեւ առավելագույն միավորների մասով. անցած տարի գերմաներեն առարկայից 18-20 միավոր ստացել են մասնակիցների 31.6 տոկոսը, իսկ այս տարի՝ 15.5 տոկոսը: 
  • 2020 թվականին ֆրանսերենի միասնական քննությունից դրական միավորի շեմը չեն հաղթահարել մասնակիցների 2 տոկոսը, իսկ 2021 թվականին՝ 18 տոկոսը: 18-20 առավելագույն միավորների դեպքում էլ պատկերը ավելի անառու է. անցած տարի առավելագույն միավորներ ստացել են մասնակիցների 3 տոկոսը, իսկ 2021 թվանկանին՝ մասնակիցների միայն 10.8 տոկոսը:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի օտար լեզվի միասնական քննություն հանձնող դիմորդների թիվը հայոց լեզվու հանձնողների համեմատ ավելի շատ է եղել («Օտար լեզու» առարկայից քննություն հանձնելու համար գրանցվել էր 4413 դիմորդ, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի համար հայտագրվել էր 3751 դիմորդ): Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով դիմորդներն իրավունք ունեին օտար լեզվի եւ հայոց լեզվի միջեւ ընտրություն կատարելու: Այս դեպքում, հաշվի առնելով հայոց լեզվի բարդությունը, դիմորդների մեծ մասը նախընտրել է հանձնել օտար լեզվի քննությունը:

Տպել
2817 դիտում

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա