Որոշ բունտար համայնքի ղեկավարների սպասում է Քրեական օրենսգիրքը, սպասում են ՔԿՀ-ները. Փաշինյանը՝ Գորիսում (տեսանյութ)

«Իմ հզոր, իմ հպարտ, իմ հերոսական Գորիս, խոնարհվում եմ բոլորիդ առաջ». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան այս բառերով ողջունեց Գորիսի հրապարակում իր հրավիրած հավաքին մասնակցող քաղաքացիներին:

Հավաքի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ մի քանի թեմաների: Նախ, սակայն, իր շնորհակալության խոսքն ուղղեց պատերազմի օրերին տեղահանվածներին աջակցածներին:

«Պատերազմի օրերին հազարավոր գորիսեցիներ իրենց տներում են հյուրընկալել տեղահանված արցախցի մեր հարազատներին, բոլոր հյուրանոցները եւ հյուրատները այդ օրերին, ըստ էության, փակել են իրենց բիզնեսները եւ ամբողջովին դրել տեղահանված մեր հայրենակիցների տրամադրության տակ: Գորիսեցի բժիշկները եւ շտապօգնության վարորդները հերոսի նման կանգնած են եղել մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում: Եվ իմացեք, սիրելի ժողովուրդ, մենք երբեք, երբեք, ամենադժվար պահին նույնիսկ ձեզ մենակ չենք թողնի: Մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ, որովհետեւ մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու, մենք խոնարհում ունենք ձեզ մատուցելու, տուրք ունենք ձեզ տալու»,- ընդգծեց նա:

Այնուհետեւ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են Հայաստանի բոլոր քաղաքներից, բոլոր մարզերից ներկայացուցչական խմբերով Երեւանից միասնության ավտոերթ իրականացրել դեպի Սյունիք:

«1. Մենք թույլ չենք տա, որ որեւէ մեկը Սյունիքը հակադրի մնացյալ Հայաստանին կամ մնացյալ Հայաստանը Սյունիքին: 2. Ցույց տալու համար, որ Հայաստանը միասնական է, միասնական է, քան երբեւէ, ցույց տալու համար որ մեր միասնականությունն է մեր բոլոր խնդիրների լուծման ճանապարհը. չկա առանձին վերցրած շիրակցի, տավուշցի, լոռեցի, արարատցի, արմավիրցի, արագածոտնեցի, վայոցձորցի, գեղարքունիքցի. բոլորիս երակներում միեւնույն արյունն է հոսում: Եվ դա Արամ Մանուկյանի արյունն է, Դավիթ Բեկի արյունն է, Գարեգին Նժդեհի արյունն է, Զորավար Անդրանիկի արյունն է, Մոնթեի արյունն է, Վազգեն Սարգսյանի արյունն է, մեր բոլոր նահատակների արյունն է, որով ողողված է այս հայրենիքի, այս երկրի ամեն քառակուսի մետրը: Մենք հարազատ եղբայրներ եւ քույրեր ենք, մենք մի օջախ ենք եւ թույլ չենք տա որեւէ մեկին մեզ իրար դեմ հանել, մեզ իրար հակադրել, որովհետեւ եկել է միասնության պահը, որովհետեւ հայ ժողովուրդը միասնական է, հայ ժողովուրդը մի օջախ է եւ մի ընտանիք, եւ այդ օջախի անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ օջախի անունն է հայ ժողովուրդ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, որին նա իր ելույթում անդրադարձավ, պատերազմի հետեւանքով Գորիսում անասնապահության հետ կապված ստեղծված խոչընդոտներն են.

«Դա մի խնդիր է, որը թվում է, թե մեզ շատ բարդ հանգրվանի առաջ է կանգնեցնում: Բայց ես ուզում եմ մի վիճակագրություն ներկայացնել. ՀՀ տարածքում կա ավելի քան 1 միլիոն հեկտար արոտավայր, էդ մեկ միլիոն հեկտար արոտավայրից օգտագործվում է ուղիղ կեսը: Այսինքն՝ մենք 500 հազար հեկտար արոտավայր ունենք երկրում, որի վրա խոտը աճում է, չորանում է՝ բնական վիճակով: Եվ այսօր մենք խնդիր ունենք ճիշտ կառավարել մեր ռեսուրսները: Մենք դեռ վաղուցվանից այս խնդրի վրա աշխատում ենք: Ինչու չի օգտագործվում, որովհետեւ ճանապարհների պատճառով անմատչելի են, եւ մենք ինչպես հանրապետության ավտոճանապարհները, այնպես էլ խոտհարքեր տանող ճանապարհները պետք է կառուցենք»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն՝ ընդգծելով, որ ճիշտ կառավարելու պարագայում հանրապետության անասնագլխաքանակի եռապատիկը կարող ենք այդ արոտավայրի վրա պահել:

Հաջորդիվ Փաշինյանը նաեւ այլ թվեր հրապարակեց: Մասնավորապես ասաց, որ Հայաստանում կա 121 հազար հեկտար խոտհարք, որի 31 հազար հեկտարը չի հնձվում, կա 400 հազար հեկտարից ավելի վարելահող, կեսը ընդհանրապես չի մշակվում:

Ուստի, ըստ նրա, վարելահողերի մի մասը կարելի է օգտագործել կերային կուլտուրաներ աճեցնելու վրա, արոտավայրերը կարելի է մատչելի դարձնել եւ շատ խնդիրներ լուծել:

Մինչ այս, սակայն, Փաշինյանի համոզմամբ, հրատապ անելիքների անհրաժեշտություն կա, եւ այն ֆերմերները, որոնք ունեն խնդիր արոտավայրերի եւ խոտհարքերի կորստի հետ կապված, նրանց աջակցության ծրագրերի մասին անպայման կմտածեն:

Խոսելով Սեւ ջրի տարածքում ադրբեջանցիների ապօրինի գտնվելու փաստի մասին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ադրբեջանի զորքերը միանշանակ եւ աներկբա պետք է դուրս գան մեր երկրի սահմաններից անդին: Երկու կարծիք լինել չի կարող: Այսօր մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք Ռուսաստանի մեր գործընկերների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ, եւ մեր պլանը հետեւյալն է. ա) ռուս սահմանապահները պետք է տեղակայվեն (եւ շնորհակալ եմ, որ մեր գործընկերները համաձայն են), սահմանի երկայնքով սահմանային կետերում, որից հետո տեղի ունենա ԶՈՒ-երի հայելային հետքաշում դեպի մշտական տեղակայման կետեր, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա դեմարկացիա եւ դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածներում»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ չպետք է վախենալ դեմարկացիա եւ դելիմիտացիա տերմիններից, որովհետեւ ցանկացած անկախ պետություն ի վերջո հանգելու է դեմարկացիա եւ դելիմիտացիա անելու անհրաժեշտությանը:

Փաշինյանը պարզաբանեց նաեւ Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանությանը վերաբերող հարցերը:

Ասաց, որ ներկայումս ՀՀ հարավ-արեւելյան սահմանը անցնում է Սյունիքի մարզով, որի համար առաջացել է ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի տեղակայման հարց: Ներկա պահին, ըստ նրա, սահմանապահ զորքերը պահպանության են անցել Գորիս-Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է: Այդ հատվածում նախատեսվում է կառուցել թվով 8 ուղեկալ:

«Խոսքն այն մասին է, որ Կառավարությունը 2.5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի այն հատվածներում, որն անցել է մեր սահմանապահ զորքերի հսկողության տակ, այդտեղ սահմանապահ ուղեկալներ կառուցվեն եւ սահմանային պահպանությունը տեղի ունենա բարձր մակարդակով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա՝ սահմանային անվտանգությունը ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է զինվորով: «Սահմանային անվտանգությունը սկսվում է այստեղ, այն փողոցի երկայնքով շարված կրպակների աշխատանքով, սկսվում է նրանից, թե մենք, գործարարները, բիզնեսը որքան հարկ է վճարում բյուջե: Սա է ամենակարեւորը: Պետական սահմանի պահպանությունը էն հարյուրմիլիոնավոր դոլարներն են, որ Սյունիքի մարզից ձեր հայտնի պաշտոնյաների միջոցով հոսել են դեպի օֆշորային գոտիներում գտնվող հաշվեհամարներ:

Էն մարդիկ, ովքեր Հայաստանը, ամբողջ Հայաստանը ուզում են հակադրել Սյունիքին, ինչ-որ Լեռնահայաստանի գաղափարներ են ի հայտ բերում եւ այլն, ուզում եմ ասել, որ, այո՛, Սյունիքը էդ մարդկանց համար հայրենիք չէ, այլ օֆշորային գոտիներում գտնվող հաշվեհամարները լիցքավորելու աղբյուր, ատկատներ վերցնելու աղբյուր, գռուզավիկներ աշխատացնելու աղբյուր, սեփական ՍՊԸ-ներով ժողովրդին պատկանող հարստությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պտտելով իրենց ու հարազատների գրպանները լցնելու աղբյուր, սահմանային մաքսային տերմինալները աշխատացնելու աղբյուր, եւ մենք նրանց այդ բոլոր աղբյուրները կտրելու ենք եւ վերադարձնելու ենք ժողովրդին: Էսօր մարդիկ կան անգամ Գորիսում, Սիսիանում, մնացած քաղաքներում, որ փորձում են իրենք իրենց ներկայացնել որպես բարեգործ: Դուք բարեգործ չեք, դուք զինվորի հացը գողացող եք եւ դուք պետության առաջ ձեր պարտավորությունները հատիկ-հատիկ կատարելու եք»,- հրապարակում հավաքվածների ծափողջյունների ու «Նիկոլ, վարչապետ» վանկարկումների ներքո հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու մինչեւ հիմա դա չի արվել՝ ասաց, որ այդ ամենը անելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ չեն եղել:

«Ձեզ թվում է՝ Գորիսում, Քաջարանում, Մեղրիում ինչո՞ւ են ոմանք առանձնապես ակտիվացել. որովհետեւ 2020 թ. սեպտեմբերից սկսել են Հայաստանում գործարկվել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենսդրական կարգավորումները: էս իրենց բունտար (բունտի մասնակից -խմբ.) ներկայացնող համայնքների ներկայացուցիչները, որոշ համայնքների ղեկավարներ... նրանց քրեական օրենսգիրքն է սպասում եւ ՔԿՀ-ները: Բավական է, հերիք է՝ նրանք օգտվեն եւ չարաշահեն մեր համբերությունը, չարաշահեն մեր սիրո եւ համերաշխության հեղափոխությունը, նրանք չարաշահեն մեր թավշյա հեղափոխությունը: Այս ընտրություններով թավշյա մանդատը փոխարինում ենք պողպատյա մանդատներով եւ բոլոր մեխի գլուխներին, այդ թվում՝ ՏԻՄ-երի, հատ-հատ սրանով (ցույց է տալիս ձեռքի մետաղյա գործիքը -խմբ.) արմատախիլ ենք անելու ձեր օգնությամբ, ձեր մանդատով»,- վստահեցրեց նա:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի վերջին հատվածում դիմեց գորիսեցիներին հետեւյալ ուղերձով. «Այս ընտրություններում ՀՀ քաղաքացին՝ դուք բոլորդ, պետք է ձեր պատասխանը տաք Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, դուք բոլորդ պիտի պատասխանը տաք Մարտի 1-ի մարդասպաններին, դուք բոլորդ պիտի  պատասխանը տաք դաշնակցական Պողոս Պողոսյանին «Պապլավոկի» զուգարանում ծեծելով սպանողներին, եւ էլի ասում եմ՝ բոլոր, ընդհուպ էն դաշնակցականները, ովքեր այս ընտրություններում կքվեարկեն Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողների օգտին, նրանք կպղծեն իրենց կուսակցական դրոշը, կպղծեն իրենց կուսակցականի արյունը: Այս ընտրություններում ժողովուրդը պիտի պատասխան տա բոլոր այն դեպքերի համար, գորիսեցիների ու քաջարանցիների համար, որոնք առեւանգվել ու պադվալներում ծեծվել են, նվաստացվել են: Այս ընտրությունը պետք է լինի էդ ուժերի պատասխանը, որից հետո այս մանդատով յուրաքանչյուրին իր տեղն ենք դնելու: Դուք արեք ձեր քայլը, եւ ընտրություններից անմիջապես հետո կտեսնեք այս մանդատը գործողության մեջ Մեղրիում, Քաջարանում, Գորիսում, Սիսիանում»:

Հանրահավաքի ավարտին Փաշինյանը հայտարարեց, որ հրապարակում կուտակված հզորագույն էներգիան չեն կարող չփոխանցել Գորիսի փողոցներ, ուստի հանրահավաքին հաջորդեց մեծ երթ Գորիսի փողոցներով:

Տպել
2072 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից