Մրցունակ եմ Քոչարյանի, Փաշինյանի հետ. Անդրիաս Ղուկասյանը՝ Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելու, Ռուսաստանից անջատվելու մասին

«Ազատ Հայրենիք» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 5 կուսակցությունների հետ դաշինքով: Այդ կուսակցություններն են «Հայ կառուցողական կուսակցությունը», «Ազգային ժողովրդավարների դաշինքը», «Հայաստանի կանաչների կուսակցությունը», «Հայաստանի պահպանողական» ու «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցությունները:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում դաշինքի անդամները եղել են Երևանի արդեն 21 քաղաքներում, ինչպես նաև այցելություններ են ունեցել Հայաստանի տարբեր մարզեր: Քաղաքացիների հետ երկխոսության, հարց ու պատասխանի, պարզաբանումների միջոցով նրանք ներկայացնում են իրենց դաշինքի ծրագրերն ու անելիքները:

Դաշինքը գլխավորում է Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Երկրորդ համարը Անդրիաս Ղուկասյանն է, որն էլ դաշինքի վարչապետի թեկնածուն է:

Մեր զրույցը նրա հետ ստորեւ.

- Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին և հանդես գալ դաշինքով: Ինչպե՞ս որոշվեց, որ դաշինքում վարչապետի թեկնածուն դուք պետք է լինեք: Որո՞նք են այն երեք կարևորագույն հարցերը, որ ձեր դաշինքն առաջինն է ուշադրություն դարձնելու:

- Մենք դեռ դեկտեմբեր ամսից մի շարք քաղաքական նախաձեռնություններով էինք հանդես եկել: Նախընտրական փուլում որոշեցինք միավորել մեր ուժերը, որովհետև տեսնում ենք՝ Հայաստանը կարիք ունի իրականացնել արտաքին անկախ քաղաքականություն՝ հիմնվելով իր ինքնիշխանության վրա: Իմ թեկնածությունը ընտրվեց, որովհետև իմ գործընկերները համարեցին, որ ես համապատասխանում եմ վարչապետի այդ չափանիշներին, մրցունակ եմ և՛ Նիկոլ Փաշինյանի և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև մեր նպատակն է պայքարել երկրորդ փուլ անցնելու համար:

Մեր կարծիքով՝ առաջին փուլով այս ընտրությունները չեն կարող ավարտվել, ոչ մի քաղաքական ուժ չի կարող հավաքել անհրաժեշտ ձայները: Մեր կարևորագույն հարցն է մինչև այս տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր՝ հայկական բանակի վերազինման, վերապատրաստման համար: Տնտեսական ոլորտում հնարավորություններ կան Հայաստան բերել խոշոր միջազգային ներդրումներ: Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում բարձրացնել Արցախի ճանաչման հարցը, ինչը բեկումնային փոփոխություն կմտցնի Արցախի կարգավիճակի շուրջ:

Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է վերադառնա Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համագործակցությանը: Մենք գտնում ենք, որ թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛ ՄԱԿ-ի հարթակում Հայաստանը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի և արձանագրվի, որ Թուրքիան և Ադրբեջանը խախտել են միջազգային կարևորագույն սկզբունքները: Մեր դաշինքում առկա կուսակցությունները և նրանց առաջնորդները կախում չունեն ո՛չ Մոսկվայից, ո՛չ հայկական օլիգարխիայից, դրա համար ի վիճակի են հօգուտ հայ ժողովրդի իրականացնել այդ քաղաքականությունը:

- Այսինքն՝ այն կարծիքին եք, որ Հայաստանը պետք է անջատվի Ռուսաստանից և համագործակցի եվրոպական երկրների հետ: Չեք կարծո՞ւմ, որ ԵԱՀԿ-ն ուժը կորցրած կազմակերպություն է:

- Մենք գտնում ենք, որ Հայաստանը ունի Եվրամիության հետ համապարփակ և համագործակցության՝ արդեն իսկ ուժի մեջ մտած համաձայնագիր, որի պահանջն է հայկական ազգային օրենսդրությունը բերել եվրոպական չափանիշների: ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը չի գործում. ռուսական զորախումբը պետք է արդեն գտնվեր հայկական ռազմական հրամանատարության ներքո, որովհետև ադրբեջանական զինվորները գտնվում են Հայաստանի տարածքում: 2022 թ.-ին լրանում է ռուս-հայկական պայմանագիրը՝ կապված ռուսական զորախմբի հետ, նույն թվականին լրանում է օդային պաշտպանության համատեղ պայմանագիրը: 2024 թ.-ին լրանում է ՀԱՊԿ-ում մեր անդամակցության պայմանագիրը: Մենք անիմաստ ենք համարում այս պայմանագրերը շարունակելը, քանի որ ՀԱՊԿ-ից անհրաժեշտ օգնություն չստացանք: Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ շահեր ունեն տարածաշրջանում, այդ շահերը հակասում են մեր ազգային շահերին, ուստի գտնում ենք, որ դրա համար ՀՀ-ն պետք է միջազգային կոալիցիա ձևավորելու քայլեր ձեռնարկի: Պետք է սթափ գնահատել. ՌԴ-ի շահերը ՀՀ-ի շահերի հետ չեն համընկնում:  

- Կարծում եք՝ Ռուսաստանը նաև խոչընդոտո՞ւմ է մեր ինքնիշխանությանը:

- Այսօր ՌԴ-ին իր պետական շահերը թելադրում են դաշինք կազմել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան ռազմավարական գործընկեր է ՌԴ-ի համար: ՌԴ-ի և Եվրոպայի հարաբերություններում օր օրի աճում է ճգնաժամը: Եվրոպան ՌԴ-ից սպառնալիք է տեսնում իր անվտանգության համար և համապատասխան քայլեր է ձեռնարկում: ՌԴ-ն կրկին Թուրքիայի հետ իր համագործակցությունը ամրապնդելու համար մեր շահերը Արցախում զիջեց, որևէ քայլ չարեց Ադրբեջանին կարգի բերելու համար և շարունակում է նպաստել, որ այդ պատերազմը ավարտվի մեզ ոչ ձեռնտու պայմանագրով: Արևմուտքն արդեն իր ձեռքն է ուղղել Հայաստանին: Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատը հանդես եկավ Արցախի ճանաչման օգտին բանաձևով, այնուհետև ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման օգտին:                                                                                                                   

 - Այդ բոլորը կանաչ ազդա՞կ են Հայաստանի համար, որպեսզի դիմենք Ֆրանսիային՝ դաշնակցային հարաբերություններ հաստատելու համար: Արդյոք դա չի՞ բերի ռուսական զորքերի Արցախից դուրս բերմանը: Եվ նաև ի՞նչ կասեք ռուսական ռազմաբազայի մասին:

- Ակնհայտ է, որ Ֆրանսիան անմիջապես կընդունի առաջարկը, քանի որ արդեն ցուցաբերել է քաղաքական իր դիրքորոշումը: Այսօր գնդակը գտնվում է ՀՀ-ի ձեռքում: Հայաստանը պետք է քայլ անի: Ֆրանսիան այն ամենանպաստավոր երկիրն է, որի օժանդակությունը էական դեր կխաղա մեր բանակը եվրոպական չափանիշներով վերապատրաստելու համար: Մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունները կհաջողվեն մեր դաշինքի հաղթանակի դեպքում: Դա չի հակասում ՀԱՊԿ-ում մեր ունեցած պարտավորություններին: Չկա որևէ ակնարկ, որ ռուսական զորքերը ուզում են դուրս գալ Արցախից:

Ռուսական ռազմաբազայի հետ մեր պայմանագիրը ավարտվելու է 2042 թ.-ին: Եթե Հայաստանը ընտրում է ուղի, որ սեփական ուժերով պետք է պաշտպանի մեր երկիրը, այդ դեպքում ռազմաբազայի տեղակայումը ՀՀ-ում դառնում է ՌԴ-ի որոշման հարցը: Եթե ՌԴ-ն գտնում է, որ իր անվտանգության տեսակետից ՀՀ-ում պետք է պահի զորքերը, ապա պետք է վճարի դրա համար: Մենք իրավունք ունենք վերանայել նաև պայմանագրի պայմանները: Տեղակայման այդ գործընթացը հիմա անհրաժեշտ է, որովհետև մայիսի 12-ից առ այսօր ադրբեջանական ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ առիթ չդարձավ, որ ռուսական զորքերը անցնեն մեր ռազմական ղեկավարության հրամանատարության ներքո, դա նշանակում է, որ իրենց ներկայությունը Հայաստանում մեր անվտանգության համար չէ:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր դաշինքի շանսերը: Ըստ ձեզ՝ որոնք կլինեն այն ուժերը, որ կձեւավորեն նոր խորհրդարան:

- Իրավիճակը պարզ կլինի հունիսի 20-ի քվեարկությունից հետո: Մենք տեսնում ենք, որ բավականին ընտրողներ կողմնորոշված չեն: Կիրակի օրը հարցում անցկացրինք Երևանում: Ըստ մեր հարցման՝ մենք գտնվում ենք 3-րդ տեղում, զիջում ենք «Հայաստան» դաշինքին և ՔՊ-ին: 20 տոկոսը երևանցիների կողմնորոշված չէ: Մենք համարում ենք, որ Երևանը ընդդիմադիր տրամադրություն ունի Փաշինյանի նկատմամբ, տեսնում ենք՝ Քոչարյանը փորձում է Փաշինյանից դժգոհ քաղաքացիներին բերել իր կողմ: Դրա համար այս ընտրություններում մեր դերակատարությունը շատ կարևոր նշանակություն ունի: Այսօր մեր առաքելությունն այն է, որ նախկինները իրենց հետ վերադարձի ցանկությունները պահեն իրենց և երբևիցե չմտածեն, որ Հայաստանում կարող են հին կարգերը վերականգնել:

- 26 քաղաքական ուժերը մոլորեցնո՞ւմ են մարդկանց:

- Քարոզարշավ անցկացնում են 10-11 կուսակցություններ, մյուսները զբաղեցնում են եթերաժամ՝ խոչընդոտելով քաղաքական բովանդակություն ունեցող ուժերին իրենց խոսքը մեծ լսարանին հասցնելու համար: Դա քաղաքական տեխնոլոգիայի արդյունք է: Մեր կարծիքով՝ նրանցից մի քանիսը ստեղծված է իշխող իշխանության կողմից, քանի որ նախընտրական փուլից օրեր առաջ ձևավորված կուսակցությունները միանգամից կուտակեցին անհրաժեշտ գումարները: 2007թ.-ին նմանատիպ տեխնոլոգիա կիրառվել է. 21 ուժ է մասնակցել, ինչի հետևանքով 25 տոկոս ձայներ փոշիացվել են և անցել 5 տոկոս շեմը անցած կուսակցություններին: Վտանգ կա, որ այս ընտրություններում նույն վիճակը կարող է լինել. քաղաքացիների մեծ մասը, ձայն տալով այս կամ այն ուժին, իրականում իրենց ձայները հայտնվելու են լիովին ուրիշ, նույնիսկ ոչ գաղափարական հակադարձ ուղղվածություն ունեցող կուսակցությունների օգտին:

- Պարոն Ղուկասյան, ձեր դաշինքին է միացել նաև «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը, որի նախագահ Պարույր Հայրիկյանը, սակայն, չկա ընտրացուցակում: Ինչո՞ւ:

- Հայրիկյանն առաջադրվել է մեր դաշինքի կողմից՝ որպես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահի թեկնածու: Նա մշակել է սահմանադրական բարեփոխումների այնպիսի նախագիծ, որը երաշխավորում է ինքնիշխանության տարանջատումը: Մենք անվանում ենք այդ նախագիծը ժողովրդավարության բացարձակ հաստատման սահմանադրական դրություն: Դա նաև հայրենադարձության հարթակ է մեր քաղաքացիների համար, քանի որ երաշխավորվելու է նրանց իրավունքները:

- Որևէ ուժի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք:

- Այս պահի դրությամբ մենք բացառում ենք Փաշինյանի և Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը: Մենք ընդդիմությունն ենք և՛ Փաշինյանին, և՛ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, ընդհանրապես նախկիններին և ներկաներին, որովհետև նրանք բոլորը իրականացնում են Հայաստանում ռուսամետ քաղաքականություն, որին մենք դեմ ենք, քանի որ այդ միակողմանի արտաքին քաղաքականությունը պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառն էր:

Մերի Խաչատրյան

Տպել
2496 դիտում

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)