«Ինչի՞ անգլերեն չընտրեցի, այ մարդ, էս ինչ դժվար թեստ էր». դիմորդներն այսօր միասնական քննություն հանձնեցին Հայոց լեզվից

Հայաստանի 29 քննական կենտրոններում այսօր անցկացվեց միասնական երրորդ քննություն «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Քննությանը մասնակցելու համար նախապես հայտագրվել էր 3751 դիմորդ:

Նշենք, որ Հայոց լեզվի քննություն հանձնողների թիվը, ի տարբերություն անգլերենի, այս տարի ավելի քիչ է՝ պայմանավորված որոշ մասնագիտությունների համար՝ այս երկու առարկաների միջեւ ընտրություն դնելու պահանջով:

Դիմորդների տրամադրվածությունը, քննության կազմակերպման ընթացքը հասկանալու համար այցելեցինք Երեւանի N135 հիմնական դպրոց:

Հիշեցնենք, որ միասնական քննության առաջին օրը այս դպրոց էր եկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Այդ օրը նա քննության կազմակերպվածության հետ կապված դժգոհություն հայտնեց, քանի որ երեխաների մի մասը նստած էր արեւի ուղիղ ճառագայթների տակ: Այս անգամ դպրոցում նման խնդիր չկար. արեւկող դասարանների փոխարեն դիմորդները քննություն հանձնում էին միջանցքներում:

«Այս անգամ նաեւ հաշվի ենք առել այս հանգամանքը եւ ամեն ինչ արել, որ որեւէ դիմորդ ոչ մի անհարմարություն չունենա եւ միայն կենտրոնանա գրավորը լավ գրելու վրա»,- ասաց քննական կենտրոնի ղեկավար Սպարտակ Վարդանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ճիշտ ժամանակին ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, դիմորդները ջերմաչափվել են, եւ հրահանգված պայմանների պահպանմամբ քննությունը սկսվել է ճիշտ ժամանակին՝ 09:30-ին: 150 դիմորդներից քննությանը չեն ներկայացել 6-ը:

Ընդ որում՝ դպրոցում մեր ներկայության ժամանակ երկու դիմորդ ներկայացավ ուղիղ ժամը 09:30-ին: Քննական կենտրոնի ղեկավարը դիտողություն արեց դիմորդներին, սակայն թույլ տվեց մուտք գործել քննասենյակ, քանի որ, ըստ կարգի, դիմորդը չի կարող քննասենյակ մտնել, եթե ներկայացել է 09:30-ից հետո:

Հատկանշական է, սակայն, որ շատ դիմորդներ, չխուսափելով Հայոց լեզվի բարդությունից, օտար լեզվի փոխարեն, այնուամենայնիվ, ընտրել էին այս առարկան, որը, նրանց անկեղծ խոստովանությամբ, նաեւ ինչ-որ տեղ շատ պարտավորեցնող է:

Դիմորդներից Հասմիկը, որը պատրաստվում է ընդունվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ եւ, իր խոսքով, վերջ տալ բոլոր անարդարություններին, անկեղծացավ՝ իր համար անընդունելի է, որ օտար ու Հայոց լեզուների քննությունները դրված են ընտրության։ Ըստ նրա՝ պարզ է, որ մեր լեզուն շատ ավելի բարդ է, սակայն դա հաշվի չեն առնում. անգլերենի թեստերն էլ միշտ ավելի հեշտ են կազմված լինում, քան Հայոց լեզուն: Սակայն նա իր օրինակով ուզում է ապացուցել, որ Հայոց լեզուն, անկախ բարդությունից, պիտի լինի բոլորի համար ցանկալի եւ նախընտրելի, իսկ լավ պարապելու դեպքում կարող են բարձր արդյունքներ գրանցել:

«Եվ հետո, ինչպես ասում են, ով մայրենի լեզուն չի իմանում, նա կես մարդ է»,- ասաց աղջիկը:

ԵՊՀ կառավարում մասնագիտությունն ընտրող Դավիթն էլ նշեց, որ Հայոց լեզուն է ընտրել, որովհետեւ այն մեզ հարազատ լեզու է, թեստի հարցադրումները կարդալու եւ  հասկանալու ռիսկ համենայնդեպս չի լինի, ինչը կարող է լինել, օրինակ, անգլերենի դեպքում:

Հուզմունքը հաղթահարելու համար Բրյուսովի միջմշակութային հաղորդակցություն բաժին ընդունվել ցանկացող մի աղջիկ էլ անհանգստությունից այնքան էր հուզվել՝ չէր էլ նկատել, որ արդեն շոկոլադի կեսը կերել է: Ասում է՝ լարված իրավիճակներում իրեն շոկոլադը միշտ փրկել է, հենց ուտի վերջացնի, թեստը շատ հեշտ ու հաղթահարելի կթվա:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվող դիմորդներից մեկն էլ նշեց, որ մեր պետությանն այսօր կրթված ու գրագետ լրագրողներ են պետք։ Ըստ նրա՝ այսօր էլ շատ լրագրողներ կան, սակայն ինքը դառնալու է նրանցից մեկը, ովքեր չեն խեղաթյուրի փաստերն ու իրադարձությունները և հանրությանը միայն իրական ու ճշգրիտ ինֆորմացիա կներկայացնեն:

Ապագա հոգեբան Լիլիթն էլ մասնագիտության ընտրության հարցում երկար չի մտածել. ֆիզմաթ հոսքում սովորող աղջկան ի սկզբանե սերվիս մասնագիտությունը փոխելուն պատերազմն է ստիպել. պետք է դառնա հոգեբան, օգնի եղբորը՝ հաղթահարելու պատերազմի սթրեսը:

Հուզված ծնողների հետ սպասելով դուրս եկող դիմորդներին՝ մի ուշագրավ դեպքի ականատես եղանք. տղաներից մեկը, քննությունից մեկ ժամ չանցած, անմիջապես դուրս էր եկել՝ պատճառաբանելով, որ շատ դժվար էր, չէր կարողացել գրել եւ իմաստ չէր գտել երեք ժամ նստելու մեջ։

«Ինչի՞ անգլերեն չընտրեցի, այ մարդ, էս ինչ դժվար թեստ էր»,- ասաց տղան իր հետ եկած ընկերոջը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
9627 դիտում

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին