Հարձակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի շտաբի վրա. կոտրել են ապակե դռները (լուսանկարներ)

Այսօր առավոտյան կոտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող շտաբի ապակե դռները: 

Շտաբի ղեկավար Անահիտ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց հետեւյալը.

«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում տարածքի տնօրենի կինը մոտակայքում գտնվող իրենց խանութ գնալիս է եղել, նկատել է, որ նախընտրական պաստառի վրա Նիկոլ Փաշինյանի նկարի աչքերից մեկը կլոր կտրված, պոկված է եղել: Որից հետո հետ վերադառնալուց տեսել է, որ արդեն ապակիներն են ջարդել: Դա եղել է առավոտյան 7:00-8:00-ի սահմաններում: Ինչքան հասկացա, դռներին հարվածել են մեծ քարի կտորներով: Ժամը 9:00-ի սահմաններում մենք եկանք, ոստիկաններին տեղեկացրինք: Եկել են, ամեն բան արձանագրել են»:

Հարցին՝ կասկածներ ունե՞ն, թե ովքեր կարող են արած լինել այդ ամենը, Պետրոսյանն ասաց, որ այդ կասկածները առկա են՝ հաշվի առնելով օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ միջադեպ.

«Մի քանի օր առաջ, երբ մեր շտաբի անդամները այստեղ քարոզարշավ էին անում,  քարոզարշավից հետո ինչ-որ երեխաներ՝ 4-12 տարեկան, մեր բուկլետները ճղրտում էին, բերում թափում շտաբի մոտ, հող, ցեխ, խոտեր լցնում մուտքի առաջ: Տարածքի բնակիչներն իմ նկարագրածով ասացին, որ կողքի շտաբի ղեկավարի երեխաներից է եղել մեկը: Դրանից հետո երեխաները դինամիկներ էին բերել, փորձում էին խանգարել, անկարգություններ անել, փորձեցի նկարել մեկին, 5-6 տարեկան տղա երեխա էր, թաքնվում էր ավտոտնակների հետեւում: Նկարեցի, ասացի՝ եթե դու մեկ անգամ էլ գաս, ես քո լուսանկարը փոխանցելու եմ ոստիկաններին, ու քեզ պատժելու են: Դրանից հետո էլ չեկավ: Երեկ կուսակցության անդամները նկատել են, որ կարծես թե սեւ գույնի «Տոյոտա»-ով ինչ-որ մարդիկ են եկել, նայել են՝ ովքեր են ներսում, թողել, գնացել են»,- ասաց շտաբի ղեկավարը:

Մեր հարցին, թե կողքի շտաբ ասելով՝ ի՞նչ նկատի ունի, հավելեց, որ հարեւանությամբ միայն մեկ շտաբ կա, եւ դա «Հայաստան» դաշինքի շտաբն է: 

«Ես տեսնում եմ, որ այնտեղից երեխաները գալիս են ու հետ են գնում նորից այդ շտաբ, հետո այնտեղից կրկին ուղղորդում են, գալիս են այստեղ, անկարգություններ են անում, նորից հետ գնում»:

Անահիտ Պետրոսյանն ասաց, որ վարձակալած տարածքը կվերանորոգեն, կշարունակեն աշխատանքը՝ հույս ունենալով, որ ոստիկաններին կհաջողվի բացահայտել տեղի ունեցածը եւ նաեւ կանխել հետագա միջադեպերը: 

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

image2.jpeg (341 KB)

20210615_103047.jpg (3.08 MB)

image5.jpeg (987 KB)

image3.jpeg (256 KB)

image0.jpeg (335 KB)

image1.jpeg (359 KB)

Տպել
3435 դիտում

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան