Որոշ կազմակերպություններ և անհատներ փորձեցին ուղղորդել ջավախքցիների քվեները․ հորդորում ենք կատարել ազնիվ ընտրություն

«Ջավախք ժողովրդական շարժում» կազմակերպության նախագահ Նորիկ Կարապետյանը եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ դիմել են Հայաստանում գտնվող ջավախքցիներին եւ հորդորել հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամասեր և կատարել ճիշտ և ազնիվ ընտրություն։

«Սիրելի հայրենակիցներ,

2021թ. հունիսի 20-ին Հայաստանի Հանապետությունում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները, վստահաբար, կոչված են հանգուցալուծելու Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը և ապահովելու երկարատև կայունություն:

Ջավախքցիներն էլ, անկասկած, մտահոգ են Մայր հայրենիքի հոգսերով ու դժվարություններով, սակայն թերևս ճիշտ կլիներ Ջավախքը զերծ պահել Հայաստանի ներքաղաքական ինտրիգներից, իսկ հայաստանաբնակ ջավախքցիներն էլ որպես ՀՀ քաղաքացիներ, ընտրություններում իրենց քաղաքացիական պարտքը կատարեին սեփական քաղաքական հայացքների, գաղափարների և համոզմունքների համաձայն: Բայց, ցավոք, որոշ կազմակերպություններ և անհատներ փորձ կատարեցին ուղղորդել ջավախքցիների քվեները: Ելնելով այս իրողությունից և հանուն արդարության, ամենևին չնսեմացնելով որևէ մեկի արած գործը Ջավախքի համար, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

1. 1996թ.-ից ի վեր Հայաստանի որևէ ղեկավար չի այցելել Ջավախք, որը շատ վիրավորական է եղել ջավախքցիների համար՝ անտեսված լինելու հիմնավորմամբ: 2018թ.-ի մայիսի 29-31-ը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ շրջայց կատարեց Ծալկայի, Նինոծմինդայի և Ախալքալակի շրջանների մի շարք բնակավայրեր և բուռն ընդունելության արժանացավ տեղի հայության կողմից:

2. Վրաստան կատարած այդ նույն այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն ձեռք բերեց Վրաստանի կառավարության հետ, որպեսզի վերջինս կառուցի Բավրա-Նինոծմինդա ճանապարհը: 2018-2019թթ.-ի ընթացքում ամբողջովին կառուցվեց անանցանելի դարձած այդ ճանապարհահատվածը:

3. Վարչապետ Փաշինյանի այդ նույն այցի և դրան հաջորդած հաճախակի կրկնվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակ հայկական և վրացական կողմերը հիմնարար կերպով արձանագրեցին ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամբողջական փոխըմբռնման իրողությունը, և դա հիմք հանդիսացավ նորովի, միմյանց ինքնության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների կառուցման համար: Այսօրվա հայ-վրացական հարաբերությունները անհամեմատելի են Մ. Սաակաշվիլու ռեժիմի հակահայ, Հայոս- Քարթլոսյան կենացային կեղծ հարաբերությունների հետ:

4. Այդ նորովի հայ-վրացական հարաբերությունների անմիջական արդյունքն է նաև օրերս Ադրբեջանից 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի բարեկամական միջնորդությունը, իսկ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այդ միջնորդության հետ կապված մեկնաբանությունում նորանկախ Վրաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ Հայաստանն անվանեց ռազմավարական գործընկեր:

5. 2020թ.-ին համավարակով պայմանավորված փակ սահմանների պարագայում հարյուրավոր ջավախքցի դիմորդներ և ուսանողներ անխոչընդոտ հատել են հայ-վրացական սահմանը՝ ՀՀ կրթական հաստատություններում իրենց ուսումնառությունն իրականացնելու համար:

6. 2021թ. փետրվարի 8-ից փաստացի բացվել է հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետը, այն դեպքում, երբ Վրաստանը պաշտոնապես ցամաքային սահմանները բացել է հունիսի 1-ից: Դա հնարավորություն տվեց ջավախքցիներին շուրջ մեկ տարվա դադարից հետո Հայաստանով մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի և վաստակել իրենց հանապազօրյա հացը:

Սիրելի հայրենակիցնե՛ր, այս ամենը հնարավոր է եղել իրականացնել հայ-վրացական նորովի հարաբերությունների տիրույթում՝  Հայաստանի և Վրաստանի կառավարությունների սերտ համագործակցության արդյունքում, որի համար մեր երախտիքի խոսքն ենք հղում նաև Վրաստանի կառավարությանը: Իհարկե, հայ-վրացական հարաբերություններում դեռևս առկա են բավականաչափ չլուծված խնդիրներ, բայց ներկայիս փոխըմբռնման մթնոլորտը պարարտ հող է ստեղծում մնացած խնդիրները քայլ առ քայլ լուծելու համար:

7. 2018թ. ամռանը Հայաստանի կառավարությունը չեղարկեց վրացական պետհամարանիշներով մեքենաների տուգանքները, և ջավախքցիները ազատվեցին շուրջ 530 մլն ՀՀ դրամի վճարումներից:

8. Ջավախքցիների համար անխափան կերպով շարունակվում են ՀՀ առողջապահական հաստատություններում բուժման և ՀՀ բուհերում հայագիտական մասնագիտությունների գծով պետպատվերները:

Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք կարող ենք էլի շարունակել մեր թվարկումը, բայց բավարարվում ենք այսքանով:

Եվ սրանով հանդերձ, մենք որևէ կոչ չենք հնչեցնում՝ ջավախքցիների քվեները ուղղորդելու համար, այլ մեր հայրենակիցներին հորդորում ենք հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամասեր և կատարել ճիշտ և ազնիվ ընտրություն»:

 

Տպել
1666 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին