Ինչու են ընտրությունները կենաց-մահու կռվի վերածվել. քաղաքագետը՝ 2-րդ փուլի հավանականության, հնարավոր բախումների մասին

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել, թե ինչու է մթնոլորտը Հայաստանում այսքան լարված, ինչո՞ւ են քաղաքական ուժերը իշխանության համար կենաց-մահու պայքար մղում: 

- Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կբնութագրեք այս քարոզարշավը:

- Քարոզարշավն անցնում է լարված մթնոլորտում, բայց նաեւ ակնհայտ է, որ կա բանավեճ: Բանավեճի մակարդակը ես չէի գնահատի բարձր, բայց երեւույթը դրական է՝ հաշվի առնելով, որ բոլոր ուժերն ունեն հնարավորություն՝ տարբեր հարթակներով անկաշկանդ ներկայացնելու իրենց տեսակետը: Մեդիայում ամենից հաճախ երեւացող քաղաքական մի քանի միավորների առաջնորդներ ասացին, որ հրաժարվում են բանավեճից, բայց մենք տեսնում ենք, որ նրանց ցուցակների մնացած ներկայացուցիչները մեծ ակտիվությամբ մասնակցում են տարբեր բանավեճերի: Սա ցույց է տալիս, որ մի կողմից քաղաքական ուժերը հասկանում են, որ բանավեճերը իրականում լավ հնարավորություն են տալիս տեսակետներ պնդելու, հանրությանը ցույց տալու իրենց ուժեղ կողմերը, դիմացինի թույլ կողմերը, բայց մյուս կողմից էլ քաղաքական որոշ խմբերի առաջնորդներ ունեն անձնական բնույթի խոչընդոտներ՝ բանավեճերին մասնակցելու: Եվ  փաստացի մի փոքր անհասկանալի է այս պարագայում բանավեճերին չմասնակցելը: Որովհետեւ եթե դու չես մասնակցում, բայց քո ամբողջ թիմը մասնակցում է, դա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ դու քեզ քո թիմից զատո՞ւմ ես, նրանց արժանապատվությունը չի ոտնահարվում այդ բանավեճերի ընթացքում, բայց քո արժանապատվությունից ցա՞ծր ես համարում վարչապետների թեկնածուների մակարդակով բանավեճի մասնակցելը:

- Դուք նկատի ունեք Քոչարյանին եւ Տեր-Պետրոսյանին, այնպես չէ՞, պարոն Վարդանյան:

- Այո, նրանք հրաժարվում են բանավեճի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ:

- Սա բացասակա՞ն եք համարում:

- Դե գիտեք՝ արհեստական է այդ մերժումը:

- Ի՞նչ կտա մեզ՝ ընտրողներիս այդ բանավեճը:

- Վերջիվերջո ընտրողը նաեւ պետք է կողմնորոշվի այդ բանավեճերը նայելով: Մենք ունենք խորհրդարանական կառավարման համակարգ, եւ փաստացի ընտրողները ձեւավորում են ե՛ւ Ազգային ժողով ե՛ւ նաեւ երկրի ղեկավար՝ ոչ ուղղակիորեն: Այսինքն, եթե երկրի ղեկավարի թեկնածուները հրաժարվում են բանավեճից՝ դա ժողովրդավարական մշակույթի տեսակետից դրական չի կարող համարվել:

- Ի՞նչն է պատճառը, որ հեռակա բանավիճող առաջին դեմքերը հրաժարվում են դեմ դիմաց հանդիպումից: Դուք նշեցիք՝ արժանապատվությունից ցածր են համարում: Դա՞ է միակ պատճառը:

- Դրանով նրանք ուզում են ցույց տալ, որ լուրջ չեն վերաբերվում երկրի ղեկավարին, կառավարող ուժի վարչապետի թեկնածուին, չեն ուզում միեւնույն հարթակում հավասարը հավասարի սկզբունքով բանավիճել նրա հետ, ում ասում են «դավաճան» «կապիտուլյանտ» եւ այլն: Նրանք ասում են, որ իշխող ուժն է ստեղծված իրավիճակի պատասխանատուն, եւ եթե գնան բանավեճի՝ դա ընտրողների կողմից կդիտվի սխալ, կասեն՝ մոռացել են, որ երկիրը կործանվում է, եւ նա է պատասխանատուն, եւ սովորական քարոզարշավի կանոններով խաղում են այդ ընտրական խաղը: Հավանաբար այսպես են մտածել եւ իրենց PR-ի տեսակետից առավել շահեկան համարել բանավեճի չգնալը:

- Շատերն ասում են, որ լարվածությունը չի կարող հենց այնպես անցնել, պետք է մի տեղ պարպվի: Ձեր կարծիքով վտանգավոր զարգացումներ հնարավո՞ր են:

- Բնականաբար եթե լարվածությունը եւ այս աստիճանի ծայրահեղ միմյանց հասցեին հնչող  գնահատականները, վիրավորանքները սաստկանում են, էդտեղ ավելանում է հավանականությունը, ռիսկը, որ դա կարող է թեկուզ եւ անուղղակիորեն ինչ-որ կերպ խթանել բախումների առաջացմանը տարբեր տաքարյուն խմբերի միջեւ: Սա պետք է հաշվի առնել, եւ քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական հանրությունը, միջազգային դերակատարները սրա մասին պետք է խոսեն, զգուշացնեն մասնակիցներին, որ թուլացնեն ատելության հռետորաբանությունը, գոնե թուլացնեն: Բայց պետք է նշել, որ այսպիսի հետպատերազմական իրավիճակում, ճգնաժամային փուլում, դեռեւս չկայացած ժողովրդավարական պետությունում այս ամենը չասեմ նորմալ է, բայց շատ տարածված է: Դժվար է ակնկալել լրիվ քաղաքակիրթ բանավեճ այսպիսի պայմաններում, բայց դա չի նշանակում, որ ողջունելի է նման հռետորաբանությունը: Պետք է փորձել այնպես անել, որ դա պահանջարկված չլինի: Շատ կարեւոր պատճառ կա, ինչու են այդ հռետորաբանությանը շատ դիմում, որովհետեւ էլեկտորատի որոշակի հատվածի մոտ դա պահանջված է, շատերին դուր է գալիս սուր խոսքը, վիրավորանքները, շատերին դա ոգեւորում է, ուժեղ ինչ-որ թեկնածուի կերպար է ստեղծում, մարդիկ ասում են՝ այ, տես ոնց տեղը դրեցին դիմացինին եւ այլն: 

- Կհիշե՞ք նման լարված քարոզարշավ: Կամ՝ գուցե ավելի լարված:

- Որպեսզի այդպիսի համեմատություն կարողանամ անել, պետք է վերաուսումնասիրեմ, վերհիշեմ նախկին քարոզարշավները, բայց իհարկե միանգամից 2008-ի ընտրություններն են երեւում, եւ ես հիշում եմ, որ շատ թեժ, լարված մթնոլորտ էր: Բայց պետք է հիշենք, որ 2008 թ. քարոզարշավի ժամանակ ամբողջ պետական ու հանրային քարոզչամեքենան, որ կոչված էր հավասար պայմաններ ստեղծելու, օգտագործվում էր ընդդիմության դեմ: Իսկ հիմա  նման բան չենք տեսնում. մենք տեսնում ենք, որ հանրային հեռուստաընկերությունը, ռադիոն, հնարավորինս չեզոք դիրքորոշում են բռնում եւ հնարավորություն են տալիս նույնիսկ ծայրահեղ հռետորաբանություն ունեցող քաղաքական ուժերին ներկայացնել իրենց դիրքորոշումը: Իհարկե, ամեն ինչ ամենաբարձր մակարդակով չի կազմակերպված, դեռ կարող են խնդիրներ լինել, բայց իրավիճակն այդ առումով անհամեմատելի է:

- Ո՞ւմ քարոզչությունն եք այս պահին ամենահաջողվածը համարում տեխնոլոգիաների առումով:

- Անուններ չեմ կարող տալ, դա կդիտարկվի որպես քարոզչություն որեւէ մեկին, կընկալվի  որպես ուղղորդում: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ որոշ քաղաքական ուժերի կողմից կիրառվում են սեւ PR-ի տեխնոլոգիաները եւ ակնհայտ հակաքարոզչություն է իրականացվում: Օրինակ, ընդդիմադիր դաշտից մեկ քաղաքական ուժի նախընտրական հոլովակն ամբողջությամբ հակաքարոզչություն էր. այնտեղ չէր խոսվում, թե իրենք ինչ են ուզում անել, ինչպես են տեսնում ապագան, ինչ ծրագրեր ունեն, ինչ արժանիքներ ունեն, ուղղակի փորձ էր արվում վարկաբեկել կառավարող ուժին: Կան քաղաքական ուժեր, որ քարոզարշավի ընթացքում կիրառում են բոլոր մեթոդներն ու գործիքները, քաղաքական ուժերի մի զգալի հատվածն էլ կիրառում է քարոզչական տեխնոլոգիաների 1-2 գործիք: Հավանաբար դա նաեւ կապված է ռեսուրսների հետ: Նկատվում է նաեւ, որ որ շատ-շատերի մոտ Արեւմուտքի տարբեր ուժերի թեկնածուների տեխնոլոգիաներն են պատճենվել, եւ դա մի քիչ արհեստական է: Ավելի արդյունավետ է այն ուժերի քարոզարշավը, որոնք ընտրել են անմիջական խոսքով ընտրողին դիմելու տարբերակը: Մարդկանց վրա մեծ ազդեցություն են ունենում խոշոր հանրահավաքները: Երբ որ անձը հատկապես դեռ կողմնորոշված չէ՝ նրա վրա ազդեցություն է ունենում, երբ նա տեսնում է, որ որեւէ ուժ մեծ զանգված է հավաքել, նրանց լսում են ու էմոցիոնալ դրական ռեակցիա տալիս:

- Որո՞նք են այն ուժերը, որոնց խորհրդարանում հայտնվելու շանսերը մեծ եք համարում:

- Պետք է ասեմ, որ այս ընտրությունները բավական մրցակցային են եւ անկանխատեսելիության գործոնը մեծ է: Ես անուններ չեմ կարող տալ: Հաշվի առնելով մթնոլորտը, որ առկա է, հարցումները, իմ անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ մեծ է չկողմնորոշված էլեկտորատի տոկոսը, եւ դա կարող է իր անակնկալները մատուցել:

- Ընտրությունների երկրորդ փուլը որքանո՞վ եք հավանական համարում այս պահին: Թե՞ ամեն ինչ կավարտվի մեկ փուլով:

- Մթնոլորտն այնպիսին չէ, որ բացառենք երկրորդ փուլը, բայց մյուս կողմից էլ կարծես թե քաղաքական ուժերը հակված են անել ամեն ինչ, որ առաջին փուլով ավարտվի: Եվ մյուս կողմից էլ, եթե ուսումնասիրենք քիչ թե շատ ծանրակշիռ սոցիոլոգիական հարցումները, օրինակ, վերցնենք ԱՄՆ Հանրապետական ինստիտուտի հարցումները, կտեսնենք, որ կա ակնհայտ առաջատար, որը ձայների ահռելի տարբերությունի ունի՝ համեմատ մյուսների. այնտեղ բոլորը մեկական տոկոսներ ունեն: Եվ այսպիսի պայմաններում առաջին փուլը ավելի հավանական է:

Մթնոլորտից ելնելով՝ կարելի է փոքր համարել նաեւ կառավարող կոալիցիաների ձեւավորման հավանականությունը: Կոալիցիաներ ձեւավորվում են կամ երկրորդ փուլի կարիք լինում  է ո՞ր դեպքում, երբ որ առաջին, երկրորդ, երրորդ տեղին հավակնող մի քանի քաղաքական ուժ է լինում, որոնց ձայների միջակայքը փոքր է: Դիտարկումները ցույց են տալիս, որ մեզ մոտ այդպիսին չի իրավիճակը:

Իսկ Էս լարվածությունը ինչի՞ց է գալիս, ինչո՞ւ Հայաստանում կա այսպիսի լարվածություն, ինչո՞ւ իշխանության համար այսպիսի լուրջ պայքար է ընթանում: Որովհետեւ մեզ մոտ ժողովրդավարական ուժերն այնքան շատ չեն, որպեսզի հեշտությամբ մեկը մյուսին զիջի իր դիրքերը: Շատերն ասում են, լավ, եթե էս մեկը պարտվի, ի՞նչ է լինելու արդյունքում. արդյունքում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները շարունակվելո՞ւ են հարգվել, թե՞ ոչ, մեծ է հավանականությունը, որ՝ ոչ: Այսինքն ընտրությունները ոչ թե այն մասին են, որ մեկ քաղաքական թիմը կարող է փոխարինվել մեկ ուրիշ քաղաքական թիմով, այլ ընտրությունը հետեւյալ կերպ է դրված. Ժողովրդավարություն կլինի՞ արդյունքում, թե՞ դիկտատուրա կհաստատվի ընտրություններից հետո: Էդպես չպետք է լիներ, դա խոսում է այն մասին, որ դեռեւս ժողովրդավարությունը չի ամրապնդվել Հայաստանում: Դրա համար ընտրությունները կենաց-մահու պայքարի են վերածվել: 

Եթե լիներ 3 ժողովրդավար ուժ, ոչ մի խնդիր չէր լինի, մթնոլորտը լարված չէր լինի, մարդիկ չէին մտածի, որ այ էս մարդը, որ հրաժարական տվեց, չընտրվեց, ուրեմն վերջ, դիկտատուրա է հաստատվում: Իսկ մենք հիշում ենք, չէ՞ պատերազմից անմիջապես հետո, երբ որ շատ առումներով կար լուրջ վտանգ, որ Հայաստանում կոշտ դիկտատուրա է հաստատվելու, որովհետեւ եւ բռնությունների ինստիտուտն էր հաստատվելու, եթե հանկարծ չկանխվեր այդ ամեն ինչը եւ այլն: Այսինքն սահմանադրությունը կարող էին դնել մի կողմ եւ շարունակել: Այ սա է խնդիրը:

Տպել
1953 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած