Ձայնագրությունը, որը կոմպրոմատ էր դառնալու իմ դեմ, հրապարակվեց, և հանրության նախատինքը պայթեց հենց իրենց գլխին. Փաշինյան

Իջևանում քարոզարշավը «Քաղաքացիական պայմանագիրն» ավարտեց երթով: Մինչ այդ Նիկոլ Փաշինյան դիմեց քաղաքացիներին՝ նշելով, որ այսօր լինելով իշխանություն, ունեն այնքան ուժ, որ կանգնեն նրանց առաջ, ասեն, որ պատրաստ ենք ջանքերը ներդնել Հայաստանի ապագայի գործում:

«Բայց էլի ասում ենք, որոշումը ձերն է: Եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք: Եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք: Բայց մենք կարծում ենք, որ հունիսի 20-ին մեր մնալու կամ գնալու խնդիրը չէ, հունիսի 20-ին ձեր մնալու կամ գնալու խնդիրն է:

Եվ, ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացին որոշի, որ ինքը մնալու է, որ ինքը շենացնելու է, որ ինքն ապրելու է, որ ինքը հաղթելու է, և հունիսի 20-ին այդ հաղթանակի առաջին քարը պետք է դրվի:

Էսօր մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, բայց մենք Հայաստանը և Ղարաբաղի հարցը ստացել ենք մի վիճակում, ինչպես այն օրգանիզմը, որը երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորվել է, թուլացել է և մահամերձ վիճակում հայտնվել է մեր գրկում: Հիմա մեզ ասում են, տեսեք բերեցինք, հասցրեցինք, բայց նրանց գրկում տեղի ունեցավ աղետ այդ օրգանիզմի հետ: Խոսքը և Ղարաբաղի հարցի մասին է, և, եթե կուզեք, նաև Զինված ուժերի մասին է:

Ղարաբաղի հարցն, ըստ Փաշինյանի, ստացել են Ղարաբաղը բանակցային գործընթացից արդեն դուրս մղվսծ վիճակում:

«Երբ որ Հայաստանը Եվրոպայում անվտանգության ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ղարաբաղի հարցի կարգավորման այն եղանակը, որը պետք է տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում: Ստացել ենք մի վիճակում, երբ որ Մեղրին, Ղազախը,  Ղազախի շրջանը, Շուշին առանձնացված Լեռնային Ղարաբաղից և դրված Լաչինի՝ իրենց ասած օկուպացված տարածքների շարքում:

Ստացել ենք մի վիճակում, երբ որ Սերժ Սարգսյանը  հարցազրույցում խոստովանում է, երբ որ Հայաստանն ասում է 7 շրջանները վերադարձնում եմ քե Ադրբեջան, իսկ Ադրբեջանն ասում էր ոչ:

Հիմա էլ մի ձայնագրություն են հրապարակել, որն իբր պիտի դառնար կոմպրոմատ իմ վրա, բայց հանրային արձագանքն ուղիղ հակառակն էր:

Սա նշանակում է երկու բան: Էդ մարդիկ, որոնք մեզ մեղադրում են, թե մենք լավ չենք հասկլացել Ղարաբաղի հարցի էությունը, կամ բանակցային գործընթացի բովանդակությունը, այդ իրենք չեն հասկացել, որովհետև նրանք հույս ունեին, որ այդ ձայնագրությունը կհրապարակեին և հայ հանրությունը կպայթի:

Այդ ձայնագրությունը հրապարակեց և հայ հանրության նախատինքը պայթեց հենց իրենց գլխին:

Եվ այսօր, այո, մենք բարդ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Կանգնած ենք մեր պետականությունը, մեր երկիրը նորովի կառուցելու հրամայականի առաջ: Մենք պետք է նորովի կառուցենք մեր անվտանգությունը, մեր բանակը, եմնք պետք է նորովի կառուցենք մեր ամեն դպրոցը, փողոցը, մանկապարտեզը:

Մենք պետք  է նորովի կառուցենք հանրային հարաբերությունները, և սա է ճանապարհը այս ճգնաժամը հաղթահարելու»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքում գտնվող Սերժ Սարգսյանը հրապարակել էր «միջազգային սկանդալ» խոստացող ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի խնդրի մասին։ Ձայնագրությունը, սակայն, հայաստանյան հանրության շրջանում հակառակ ազդեցությունն ունեցավ: Շատերն արձանագրեցին, որ դա ոչ թե ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ գործեց, այլ, հակառակը, ծառայեց նրա օգտին:

Տպել
1853 դիտում

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին