Նոյեմբերի 17-ին ԳՇ պետը մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է. Արմեն Գրիգորյան

Նոյեմբերի 9-ից սկսած մեր քաղաքական թիմին ներկայացվել են աշխարհի բոլոր մեղադրանքները, և անվտանգության առումով հարցականի տակ են փորձել դնել մեր գործողությունները:

Այդպիսի քայլեր են փորձել անել այն մարդիկ, որոնք իրենց կառավարման շրջանում գրեթե ոչինչ չեն արել մեր անվտանգությունը բարձրացնելու համար:

Այս մասին Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Համեմատության համար նաև նշեց, որ 1999-ից 2007թթ կառավարող ուժը Հայաստանում ռազմական բյուջեն կազմել է 1 մլրդ դոլարով, գործող իշխանության կառավարման շրջանում, 2018-2020թթ, Հայաստանի ռազմական բյուջեն եղել է 2 մլրդ դոլար: «Այսինքն 2 անգամ ավելի, քան 10 տարվա ընթացքում է եղել»,-ընդգծեց Գրիգորյանը:

«2009-17թթ ք ՀՀ-ում նռազմական բյուջեն ավելացրել է մի մի մարդ, որն ասում է եղել է անվտանգության առումով ՀՀ գլխավոր մասնագետը, ռազմական բյուջեն ավելացրել է 50 մլն դոլարով: Մեր իշխանության գալուց 7 ամիս անց ռազմական բյուջեն ավելացրել ենք 200 մլն դոլարով:

Անվտանգության մասնագետներ էիք, պատերազմով անցել էիք, դու չգիտեի՞ք, որ պատերազմի հիմնական պատճառներից է ռազմական բյուջեն:

Հայտարարում են, որ պատերազմի պատճառ է հանդիսացել մեր քաղաքական թիմի հայտարարությունները: Հարց է առաջանում, եթե ստացել ենք ապրիլյան պատերազմ, ապա 2011-15թթ ինչ հայտարարություն են արել:

Այդ մարդիկ գիտեն, որ պատերազմի պատճառներից մեկը ռազմական բյուջեն է: Բայց իրենց կառավարման շրջանում, երբ նույն Ադրբեջանը 1999-2007թթ իր ռազմական բյուջեն ավելացնում էր 3 անգամ, Հայաստանի ռազմական բյուջեն քիչ էր դրանից 3 անգամ:

Հիմա ընտրությունների պատճառով հայտարարագրել են իրենց ունեցվածքը, նայեք այդ թվերն ու նայեք 1999-2007 թվականների ռազմական բյուջեն:  Ռազմական բյուջեի աճը համեմատելի չէ իրենց եկամուտների աճի հետ:

Քայլեր չեն արել, ռազմական բյուջեն համապատասխանաբար չեն ավելացրել, մենք ստացել ենք  2016-ին այն, ինչ ստացանք նաև 2020-ին:

Մեզ մեղադրում էին, որ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետն իբրև ԱԽ նիստում ասել է, որ պատերազմը պետք է դադարեցվի: Ես ուզում եմ ասել, որ պատերազմը սկսվելուց առաջին օրվանից յուրաքանչյուրս գիտեինք և ամեն ինչ անում էինք, որ պատերազմը դադարի: ԶՈւ ԳՇ պետը ստել է:

Մենք հրապարակել ենք այդ ԱԽ նիստի և արձանագրությունը, և ձայնագրությունը, և ամբողջ հայ ժողովուրդն է տեսել, որ նման բան չի եղել:

Ավելին, 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում ԳՇ պետը մեզ ասում էր, որ արևելյան օպերացիոն ուղղությունով ոչ մի քայլ հետ, մենք ջախջախել ենք թշնամուն:

Դրանից 3-4 ամիս հետո պատերազմի արդյունքներն արձանագրելուց հետո նա հետ է կանգնել իր խոսքերից, և նոյեմբերի 17-ին մի հայտարարություն է տարածել, որի մեծամասնությունը կեղծիք  է եղել:

Մեզ մեղադրել են շատ բաներում, բայց մենք հետ ենք եկել իրականությունը ներկայացնելու: Պատերազմը կանխելու համար մենք արել ենք առավելագույնը և դիվանագիտական, և ռազմական ուղղությամբ:

Ռազմական ուղղությամբ 2 մլրդ դոլար ենք ծախսել, 1999-2007 թվականների ռազմական բյուջեից 2 անգամ շատ: Սա նշանակում է, որ մեր ջանքերը եղեռլ են մաքսիմում:

Դիվանագիտության ուղղությամբ ձևավորել ենք, որ արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Եվ սա լավագույն տարբերակն էր դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու:

Մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամի համար անվտանգության հարցերն  առաջնային են: Եվ սրանով պայմանավորված էլ մենք պատերազմից հետո լայնածավալ բարեփոխումների գործընթաց ենք սկսել ծանր քաղաքական պայմաններում: Մենք համոզված ենք, որ բանակի և անվտանգության ոլորտի բարեփոխումները մեզ հգնարավորություն են տալու բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը և մենք ձեզ հետ միասին կառուցելու ենք Հայաստանի ապագան»,-ելույթն ավարտեց ԱԽ քարտուղարը:

Տպել
2005 դիտում

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան