Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց մենք այդ կետն ընդհանրապես հանել ենք. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, քարոզարշավի  5-րդ օրը Տավուշի մարզում է:

Տավուշի Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձավ անկլավների հարցին:

«Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հայտարարությունը, իրոք թեմա է եղել՝ կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ես ստորագրել եմ այդ տարբերակը, և ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը: Ճշմարտությունը ճիշտ հակառակն է. կային մարդիկ, ովքեր ասում էին, թե այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել: Բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել, և այդ կետն ընդհանրապես հանվել է»:

Նա ընթերցեց 1999 թ. համաձայնագրի 4-րդ կետը, ըստ որի՝ Հայաստանը պետք է դուրս բերեր իր զինված ուժերը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ՝ Ղազախի շրջանները.

«Բանակցային փաթեթում եղել է հետևյալը. Ղարաբաղի պահով թուղթը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջկառավարական բանակցությունների թեմայի մեջ եղել է անկլավների թեման, և Ադրբեջանն այն ժամանակ առժամանակ առաջ է քաշում, և մենք կարծում ենք, որ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն, և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված ձևեր կան:

Մենք էլ անկլավ ունենք, Արծվաշեն ունենք, և մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչն իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ: Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Բացի այդ, այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարներով վարելահողեր կան, որոնք գտնվում են ադրբեջանցիների տիրապետության տակ»:

Փաշինյանի խոսքով՝ իրենց վերաբերմունքը սահմանապահ գյուղերին այս երեք տարվա ընթացքում երևացել է. «Ինչ որ մենք անում ենք, անում ենք ոչ թե քվեի համար, այլ մարդու համար: Չինարի գյուղում 30 տարվա մեջ առաջին անգամ տուն է կառուցվում»:

Խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց.

«Մենք գնալու ենք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, դրա մասին պարզ ասում ենք, որովհետև դեմարկացված պետական սահմանը նշանակում է միջազգային երաշխավորված անվտանգություն, այսինքն՝ գրեթե անմատչելի պարիսպ ենք մենք ստեղծում: Մեր հաղթանակը մսխել ենք, աղետը չպետք է մսխենք: Այս փուլում մեր նպատակը Հայաստանի խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Գնացեք Այգեպար և կտեսնեք, թե մենք ոնց ենք դա պատկերացնում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1145 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից