Կենսաբանության քննությունից անբավարար է ստացել դիմորդների 21.2 տոկոսը. հայտնի են նախնական արդյունքները

Հունիսի 8-ից սկսվել են ընդունելության միասնական քննությունները։ Այդ օրը դիմորդները քննություն հանձնեցին կենսաբանություն, համաշխարհային պատմություն և աշխարհագրություն առարկաներից: Այս առարկաների քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 1505 դիմորդ։

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը, ՀԺ-ին տրամադրելով քննությունների նախնական արդյունքները, նշեց, որ կենսաբանություն առարկայի քննության համար հայտագրված 1361 դիմորդներից քննությանը մասնակցել են 1297-ը։ Կենսաբանություն առարկայի միջին գնահատականը եղել է 12․75 միավորը։ Անբավարար միավոր ստացել են դիմորդների 21.2 տոկոսը՝ 274 դիմորդ։ Գերազանց՝ 18-20 միավոր ստացել է 305 դիմորդ, որից 10-ը՝ 20 միավոր։

Նրա հաղորդմամբ՝ համաշխարհային պատմություն առարկայից հայտագրված 31 դիմորդներից քննությանը չեն մասնակցել 2-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 24.1 տոկոսը՝ 7 դիմորդ։ 18-19 միավոր ստացել է 7 դիմորդ։ Ոչ մի դիմորդ 20 միավոր չի ստացել։

Ընդ որում՝ նախորդ տարի որեւէ դիմորդ այս առարկայից քննության համար չի հայտագրվել։

Ինչ վերաբերում է աշխարհագրության քննությանը, առարկայից հայտագրված բոլոր՝ 187 դիմորդները մասնակցել են քննությանը։ Միջին միավորը կազմել է 13.99: Անբավարար է ստացել 19 դիմորդ կամ մասնակիցների 10.2 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 43 դիմորդ կամ դիմորդների 23 տոկոսը։ 20 միավոր է ստացել 4 դիմորդ։

Ընդ որում՝ նախորդ տարի նվազագույն շեմը չէին հաղթահարել դիմորդների 18.4 տոկոսը, իսկ 18-20 միավոր ստացել էին 12.8 տոկոսը։

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը շեշտեց, որ այս գնահատականները քննությունների նախնական արդյունքներն են։ Դիմորդները հնարավորություն ունեն արդյունքները բողոքարկել։

Հավելենք, որ ընդունելության միասնական քննությունները կավարտվեն հունիսի 25-ին։

Մարիամ Գեւորգյան

Տպել
14372 դիտում

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջին օրերին կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի