Եթե մարդու հետ 26 ուժ խոսի, նա հոգեկան տվայտանքների կենթարկվի. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու

«Կազմաքանդված պետական համակարգի վերականգնում, գերիների վերադարձ, 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրերի պարզում, Արցախի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում». ահա սա է «Հայոց Հայրենիք» կուսակցությունն առաջարկում իր ընտրողներին:

Նախընտրական քարոզարշավը կուսակցությունը իրականացնում է դեպի մարզեր այցելությունների միջոցով: Կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանի խոսքով՝ կուսակցությունը ստանդարտ հավաքներ չի կազմակերպում, թիմակիցները բուկլետների և գյուղից գյուղ, տնից տուն հանդիպումների միջոցով են մարդկանց ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը:

«Հայոց Հայրենիք»-ն իր նախընտրական ծրագրում առաջարկում է Հայաստանի և Սփյուռքի ներուժի ամբողջական միավորում, գործընկեր-բարեկամական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատում, քրդերի, եզդիների մասսայական ոչնչացման ու հայրենազրկման ճանաչումը՝ որպես ցեղասպանություն: 

Արտակ Գալստյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Պարոն Գալստյան, արդեն 5-րդ օրն է, ինչ քարոզարշավը մեկնարկել է: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի մթնոլորտը: Ձեր կուսակցությունը այս ընթացքում որևէ խոչընդոտի հանդիպել է:

- Մեր կուսակցությունը հավաքներ չի կազմակերպում, քանի որ դրա կարիքը չկա: 26 ուժ է մասնակցում ընտրություններին, պատկերացրեք ցանկացած մարդու հոգեվիճակ, երբ որ միանգամից 26 ուժ է իր հետ խոսում, այդ մարդը ընկնում է հոգեկան տվայտանքների մեջ: Այդ պատճառով մենք աշխատում ենք այցելությունների միջոցով հանդիպել մարդկանց հետ: Միջադեպի արդեն հանդիպել ենք. երբ Լոռու մարզում իրականացնում էինք քարոզարշավ, միկրոավտոբուս եկավ՝ «Ապագա կա պաստառով», մի անձնավորություն իջավ և հարձակվեց մեր կին թեկնածուներից մեկի վրա: Ոստիկանները ժամանակին արձագանքեցին, և այդ մարդը տեղափոխվեց բաժին:

- Դուք ձեր նախընտրական ծրագրում նշել եք նաև Հայաստանի և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում: Ինչպե՞ս եք պատկերացնում դա:

- Նոյեմբերի 9-ից մինչև այսօր Մայր Հայաստանի սահմանները կրճատվել են 5140 քառակուսի կիլոմետրներով: Ընդ որում, առանց որևէ կրակոցի թուրքը առաջ է եկել, չեմ կարծում, որ որևէ բանակցության պատճառով է դա եղել, կամ մի գուցե որոշակի բանակցություններ կան, որոնց պատճառով մեր զորքերը հետ են քաշվում, բայց կարծում եմ, որ հզոր բանակը, այսինքն՝ մեր բանակի հզորացումից հետո նույնը կարող ենք և մենք անել հակառակ ուղղությամբ: 

- Նկատի ունեք՝ ռազմական գործողությունների միջոցո՞վ լինի այդ վերականգնումը:

- Այսօր մեր իշխանությունը նահանջում է, քանի որ գնահատում է, որ թուրքական բանակն ավելի հզոր է, իսկ մերը՝ ոչ այդքան, չի ճակատամարտում թշնամու հետ: Եթե հասնենք այն իրավիճակին, որ մեր բանակը հզորացնենք, կարծում եմ՝ առանց որևէ ռազմական գործողության կարող ենք հետ բերել կորցրած տարածքները: Ես ռազմական գործողությունների կամ պատերազմի կոչ չեմ անում, բայց, կարծում եմ, որ կան միջոցներ, որոնցով կարող ենք կորցրած տարածքները հետ վերադարձնել:

- Ինչո՞ւ պետք է ժողովուրդը իր ձայնը ձեզ վստահի: Խորհրդարան անցնելու դեպքում համագործակցություն որևէ ուժի հետ տեսնո՞ւմ եք:

- Տեղեկատվությունը և վերլուծությունը, որ այս շրջանում մենք անում ենք, որևէ ուժ չենք կարողանում տեսնել, որի հետ կարելի է համագործակցել, քանի որ կարծում ենք, որ այն, ինչ կատարվում է հիմա ՀՀ-ում, դա 4 ֆավորիտ ուժերի մեղքն է՝ առաջին նախագահից մինչև այսօրվա գործող իշխանությունները: Ժողովուրդը պետք է ուշադրություն դարձնի մեր գենետիկ ծագմանը, որ մենք հայ ենք:

Մերի Խաչատրյան

Տպել
2567 դիտում

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին