Զինվորին ելակ էլ ենք տվել, հրթիռ էլ, ավտոմատ էլ ենք տվել, դուխ էլ ենք տվել, ասել ենք մեջքներիդ կանգնած ենք. Փաշինյան

Սերժ Սարգսյանի ձեռամբ հիմա բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջարկվում էր «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Թող իրենք կանգնեն ասեն, թե այդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու:

Երբ որ մենք արձանագրում ենք, թե 2018 թվականին ինչ իրադրության մեջ ենք ժառանգել ԼՂ հարցը, ամենատարբեր առիթներով հրապարակել ենք դա, հիմա արդեն ձայնագրություններ են հրապարակում, չգիտեմ ինչեր են անում:

Օձունում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եվ այդ բոլոր մարդիկ պետք է պատասխանեն մի հարցի. և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ձեռամբ հիմա բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջարկվում էր «տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»: Թող իրենք կանգնեն ասեն, թե այ էդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու:

Սրանից առաջ որ ասում էինք, ինչ էիք անելու, ոնց էիք լուծելու Ղարաբաղի հարցը, ասում էին դե մենք տեղյակ չենք, մենք չգիտեինք, մենք ինֆորմացված չենք:

Հիմա բոլորդ ամեն ինչի մասին ինֆորմացված եք: Սկսած 96 թվականից ինֆորմացված եք: Թող ասեն բոլորը, թե ոնց են պատկերացնում այդ կետից գործողությունների հետագա պլանը:

Եթե ասում են, թող շարունակությունն էլ ասեն: Լևոն Տեր-Պետրոսյանն օրինակ շարունակում է իր ապոկալիպտիկ քննադատությունները, բայց չի ասում ոնց էր Ղարաբաղի հարցի պատկերացումը էդ կետից:

Երբ որ Հայաստանին ըստ էության ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ, և ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տակ պետք է վերադառնան Ղարաբաղ, և Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվելու, ոնց էին պատկերացնում էդ իրավիճակը, ոնց էին պատկերացնում լուծումը:

Լուծումը պետք է լիներ մեկը. 2018 թվականի դրությամբ մենք բոլոր առումներով մեր երկրի դիմակայունության և մարտունակության բարձր մակարդակ պիտի ունենայինք, սրանով պետք է զուգորդվեր ամբողջ բանակցային գործընթացը, ինչը տեղի չի ունեցել:

Թող ներվի ինձ այս անհամեստությունը, բայց միայն 2018 թվականից հետո է, որ այդպես եղել է: Հիմա արդեն միջազգային կառույցներն են այդ մասին բարձրաձայնում ու արձանագրում, որ 2011-ից 2020-նն ընկած ժամանակահատվածը, 2019 թվականին ձեռք է բերվել այդ տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62 տոկոսը, իսկ 2019-20թթ՝ մինչև 80 տոկոսը»,-ասաց Փաշինյանը:

Իսկ ինչո՞վ է գործող իշխանությունը զուգորդել բանակցությունները: Պետական եկամուտների ավելացմամբ, զինվորականների աշխատավարձը բարձրացնելով, զինվորների սննդի հարցը լուծելով:

«Ես բացեմ, թե էդ սննդի պատմությունը ոնց է եղել: Վարչապետ դառնալուց հետո գնացել էի առաջնագիծ: Գնացի, բացեցի սննդի ցանկը, ասեցի էս, էս, էս բերեք: Պահածոներ էին ու տարբեր ուտելիքներ, կերա դրանից ինչ որ զինվորներն ուտում էին:

Էնպես չի, որ ես շատ փափկասուն եմ, բայց մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ: Ես հարց դրեցի, ասեցի սա ուղղակի ուտելու հարց չի, սա ինքնազգացողության հարց է, մարդը պետք է 2 ժամ ժամապահ լինի ամենաբարձր զգոնությամբ: Էս սնունդն ուտելով ինքը չի կարող դա անել, իր մարտունակությունն էս սնունդը գցում է:

Իսկ երբ որ ասում են բանակում սննդի հարց չի եղել, նկատի ունեն ծնողներին: Ծնողները միրգն էլ են ուղարկել, հացն էլ, ջուրն էլ, օճառն էլ, ատամի խոզանակ, նասկի: Ամեն ինչն էլ ուղարկել են:

Բայց մենք զբաղվել ենք բանակի մարտունակությամբ: Այո, մենք զենք ենք առել, բայց միլիոնատեր չենք դառել, մենք ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դառել, մենք դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դառել, որովհետև մենք դպրոցը կառուցել ենք ոչ թե ատկատի համար, այլ կառուցել ենք երեխայի համար, մենք ճանապարհը կառուցել ենք ոչ թե ատկատի համար, այլ կառուցել ենք մարդու համար, մենք սննդի հարցը լուծել ենք ոչ թե ատկատի համար, մենք էդ հարցը լուծել ենք զինվորի համար, մենք զինվորի ծնողի համար ենք էդ հարցը լուծել, որ զինվորի մայրը չմտածի տղան սոված է, թե կուշտ է:

Ասում են ելակ եք տվել, բա ինչ անեինք: Ելակ էլ ենք տվել, հրթիռ էլ ենք տվել, ավտոմատ էլ ենք տվել, էքսկավատոր էլ ենք տվել, սապոգ էլ ենք տվել, շոր էլ ենք տվել, փող էլ ենք տվել, վստահություն էլ ենք տվել, դուխ էլ ենք տվել, ասել ենք մեջքներիդ կանգնած ենք: Ինչ-որ պետք է տվել ենք:

Հիմա հարց կա. բա որ ամեն ինչ լավ է եղել, ինչի է էսպես ստացվել: Դա հարց է, որի պատասխանը ընտրություններից հետո պետք է անպայման ստանանք»:

Տպել
1162 դիտում

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին