Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար

«Նախկինների և ներկաների միջև կա ապագա» կարգախոսով հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև «Միասնական հայրնեիք» կուսակցությունը:

Կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ նախընտրական քարոզչությունը կուսակցության անդամները իրականացնում են Երևանում և մարզերում՝ հանդիպումների միջոցով: Իսկ ինչ նոր ծրագրեր է առաջարկում կուսակցությունը, որն է կուսակցության հիմնական գաղափարախոսությունը, այս հարցերի շուրջ կուսակցության ղեկավարի հետ մեր զրույցը ստորև.

- Պարոն Տերտերյան, ի՞նչ է առաջարկում ձեր ուժը, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին

- Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, իսկ մեր խոսքը տարբերվում է նրանով, որ մեր ամբողջ ծրագրերը ուղղված են ապագային: Մենք չենք անդրադառնում ներկային և անցյալին, մենք դաշտ ենք բերում նոր մոտեցումներ, տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման: Բանակաշինության ուղղությամբ շատ արդիական ծրագրեր ունենք, մենք ասում ենք, որ բանակը պետք է բարեփոխվի, որ բանակում երկու տարվա ծառայության ժամկետը կրճատվի և դառնա մեկ տարի: Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: Ազգ-բանակի շրջանակներում մոբիլիզացիայի ուղղությամբ պետք է աշխատանք տանենք: Այսինքն՝ մեկ տարվա ծառայությունից հետո, հետագա 10 տարիների ընթացքում նորակոչիկը, զինվորը պարտավորվում է բարբերաբար զորավարժությունների մասնակցել, որպեսզի մեր զորակոչը բանակից ազատվելուց հետո պարբերաբար հավաքներին, զորավարժություններին մասնակից դառնալ:

- Այսինքն՝ առաջարկում եք, որ զենք կրելու արգելքները հանվեն, և զենք կրելը ազատականցվի Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում, անկախ նրանից՝ սահմանամերձ է, թե ոչ: Ինչով եք դա բացատրում:

- Ես ունեմ համոզմուք, որ ազգ-բանակ կարգախոսի մեջ այդ բաղադրիչը չափազանց կարևոր և ակտուալ է: Երբ թշնամին մեզ սպառնում է Երևանով, Զանգեզուրով, Սևանով, կարծում եմ, Հայաստանի ամբողջ տարածքում դա պետք է: Մեր գյուղացին, մեր քաղաքացին, մեր հովիվը իրավունք չունի թշնամու առջև կանգնի առանց զենքի, բայց սա չի նշանակում, որ բանակը իր դերը պետք է չկատարիի, մեկը մյուսին պետք է լրացննեն, այլ ոչ թե խանգարեն:

- Շատ ուժեր իրենց նախընտրական ծրագրերում նշում են հիմնականում  անվտանգության հարցը, դուք ինչ եք առաջարկում այդ առումով:

- Մենք նույնպես դա ենք շեշտում: Պետք է հասկանանք, որ անվտանգության հարցում կարող ենք հաջողության հասնել աշխատելով երեք ուղղությամբ՝ մարտունակ բանակ ունենալով, հզոր տնտեսությամբ, արդյունավետ դիվանագիտական աշխատանքով: Դրանք պետք է լինեն բոլոր իշխանությունների օրակարգում: Յուրաքանչյուր կառավարություն, երբ իշխանության գա, պետք է կարողնան այդ օրակարգը իրականացնել:

- Իսկ անվտանգության հարցում այլ երկրների հետ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ ծրագրեր ունե՞ք:

- Մեր անվտանգության հարցում պետք է վստահենք մեր ուժերին, մեր բանակին, և փորձենք պահել մեր ազգային շահը: Ես համոզված եմ, որ մենք կարիք ունենք վերլուծել անցած ճանապարհը ու խնդիրները, որոնք ունեցել ենք այս ընթացքում, հստակ մոտեցումներով և սկզբուքններով կկարողնանաք հասկանալ, թե որ կազմակերպություններն են համապատասխանում մեր ազգային շահերին: Բոլոր այլ հնարավոր ուղղություններով մենք պետք է համագործակցության եզրեր գտնենք, օրինակ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ: Ճիշտ է, մեր աշխարհքաղաքականության մեջ ընդունված չէ, որ դու երկկողմանի աշխատանք տանես, բայց գործող ֆորմատները ցույց են տվել արդեն իրենց թերությունները և մենք պարտավոր ենք ուսումնասիրել մեր առջև դրված հնարավորությունները:

- Չնայած քարոզարշավը չի ավարտվել, բայց այս ընթացքում ինչ եզրահանգումների եկաք: Ինչպես է ընտրություններին տրամադրված ժողովուրդը: Արդյոք կուսակցությունների ու դաշինքների բազմազանությունը շփոթեցնում է ժողովրդին:

- Տասնյակ տարիների ընթացքում քաղաքական տարբեր ուժեր ժողովրդի հետ չեն եղել ազնիվ, և ձևավորել են այնպիսի մթնոլորտ, որը բավականին հիասթափության պատճառ է դարձել: Այդ հիասթափության մթնոլորտը խանգարում է նոր ուժերին իրենց խոսքը ճանաչելի դարձնելու ժողովրդին: Ընտրությունները էլ ավելի են բարդացնում ժողովրդի կողմնորոշվածությունը, 26 ուժերը նույնպես, բայց քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը ճիշտ կատարել:

- Ինչպես եք գնահատում խորհրդարան անցնելու ձեր ուժի շանսերը: Խորհրդարան անցնելուց հետո, որոնք են լիելու այն կարևոր խնդիրները, որոնց ձեր ուժը առաջինն է ուշադրություն դարձնելու:

- Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որն իրականացնում ենք, և հավատում ենք, ուստի  կունենանք այն արդյունքը, որին որ արժանի ենք: Խորհրդարան անցնելուց հետո պետք է ստեղծենք բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի մեր քաղաքական դաշտում ձեռք բերենք կայունություն: Պատերազմը տեղափոխվել է մեր ներքաղաքական դաշտ և մենք պետք  է պատվով և քաղաքակիրթ ձևով լուծում տանք այն խնդիրներին, որոնք առաջացել են մեր ազգի առջև: Պետք է փորձենք համախմբվել և մեկ օրակարգի շուրջ աշխատենք մեր հնարավոր գործընկերների հետ:

- Իսկ որևէ ուժի հետ համագործակցելու կամ դաշինք կազմելու հնարավորություն տեսնում եք:

- Մենք տարբեր հարթակներում մեր մոտեցումներով փոխանակվում ենք այլ քաղաքական ուժերի հետ: Կարող եմ ասել, որ  բովանդակալից է և հետաքրքիր է ստացվում: Միմյանց հետ շփվելը մեզ համար հնարավորություն է, որպեսզի ընդհանուր եզրեր գտնենք: Կախված ընտրությունների արդյունքների հետ, մենք կձավորենք այնպիսի մթնոլորտ, որը որ կհամապատասխանի մեր պահանջարկներին:

Իսկ ինչ-որ կանխատեսումներ ունեք, թե ինչպիսի ավարտ կունենան ընտրությունները:

- Դեռ ոչ, բայց մտահոգությունս այն է, որ խորհրդարան կանցնեն ռադիկալ ուժեր, որոնք իրար հանդեպ լարված հարաբերություններ կունենան: Եթե այս մտահոգությունները իրականություն դառնան, եթե մենք չձևավորենք ազգային համերաշխության Ազգային ժողով, մեր երկիրը ստիպված կլինի կանգնել 2-րդ արտահերթ ընտրությունների առջև:

Մերի Խաչատրյան

Տպել
2456 դիտում

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած