Այդ քաղաքական ջեբկիրներն օր ու գիշեր ձեր իշխանությունը փորձում էին գրպանել՝ մեր վրա ճնշումներ գործադրելով. Կոնջորյան

Ռոբերտ Քոչարյանի թիմը հայկական հեռուստատեսությամբ վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական բայրաքթարները ռմբահարում են հայ զինվորներին, և որտեղ  ցուցադրվում են հայ զինվորների սպանության տեսարանները:

Այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

«Ուզում եմ խոսել շատ զազրելի ու տարօրինակ իրավիճակի մասին: Հիմա նախընտրական քարոզչություն է, և շատերն իրենց նախընտրական տեսահոլովակներն են ցուցադրում հեռուստատեսությամբ, փորձելով քաղաքացիների ձայները ստանան:

Բայց Հայաստանը, այսպես կոչված փրկելու Ռոբերտ Քոչարյանի թիմը, հայկական հեռուստատեսությամբ վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական բայրաքթարները ռմբահարում են հայ զինվորներին, և որտեղ որ ցուցադրվում են հայ զինվորների սպանության տեսարանները:

Որքան հայասպան էություն պիտի ունենա մարդ, որ հայ զինվորի սպանության կադրերը դարձնի նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց: Հունիսի 20-ին դուք քվեարկությամբ ձեր գնահատակնն եք տալու այս մարդկանց, այդ թվում նաև այսպիսի գործողություններին:

Տպավորություն է առաջանում, որ թուրքական արտադրության  ադրբեջանական բայրաքթարները համատեղ օգտագործման են դրված ադրբեջանական իշխանության և հայկական ընդդիմության որոշ մասի համար»,-հայտարարեց Կոնջորյանը:

Այդ նույն ուժերն, ըստ Կոնջորյանի, իրենց մեղադրում են պատերազմում պարտության և զոհերի համար: Որպես իշխանություն կրում են պատերազմի պարտության հետևանքները, բայց միայնակ իրենց վրա չեն  կրում պատերազմի պարտության պատճառները:

«Դրանք 25-ամյա ամենօրյա պարտությունն է, որը գրանցել են այդ ուժերը: Դուք 25 տարի շարունակ պարտվել եք ընտրատեղամասերում(նկատի ունի նախկին իշխանությանը), դուք 25 տարի պարտվել եք դատարաններում՝ ապականելով արդարադատությունը, ունեզրկելով գործարարներին և քաղաքացիներին:

Դուք 25 տարի պարտվել եք կրթության մեջ, տարածելով ձեր իսկ մարտնչող տգիտությունն ու զոռբայությունը:

Դուք 25 տարի պարտվել եք դեմոգրաֆիայի մեջ հայ ժողովրդին մատնելով պանդխտության: Եվ 44-օրյա պատերազմի պարտությունը ձեր հավաքական 25-ամյա պարտության հետևանքն էր, որից դուք այսօր փորձում եք խուսափել:

Խուսափել այնպես, ինչպես որ փորձում եք խուսափել գալ բանավեճի, և տղամարդավարի, խիզախությամբ ընունել այդ պատասխանատվությունը: Ձեր տղամարդկության և ձեր խիզախության բացակայությունն ամփոփված է ձեր 25-ամյա կառավարման և ձեր այսօրվա գործունեության մեջ:

Իսկ ինչով ենք մենք տարբերվում այդ մարդկանցից. մենք գուցեև արել ենք որոշ սխալներ, ունեցել բացթողումներ, բայց մենք ունենք մի արժանիք, որը մեզ համար բարձր է ամեն ինչից: Մենք ձեզ հետ եղել ենք ազնիվ, մենք ձեզանից, մեր ժողովրդից չենք տարանջատվել, չենք մեկուսացել, մենք կառուցել ենք դպրոցներ ձեր երեխաների համար, չենք կառուցել պալատներ մեր երեխաների համար:

Մենք կառուցել ենք մանկապարտեզներ, ուր կհաճախեն ձեր երեխաները, բայց չենք սեփականաշնորհել մանկապարտեզներ, որ ծաղկեն մեր բիզնեսները:

Մենք կառուցել ենք ճանապարհներ, որով կերթևեկեք ձեր երկրում, ու չենք գործել հանցանքներ, որի պատճառով դուք դուրս կգնաք ձեր երկրից:

Մենք կառուցում ենք կամուրջներ մեր երկրի ներսում, որ մոտեռնանք իրար, այլ չենք կառուցում պարիսպներ մեր տների շուրջ, որ մեկուսանանք իրարից:

Մենք ձեր մի մասն ենք, և էդպես կլինենք միշտ:

Մեզ երբեմն քննադատում էին նրա համար, որ մենք իբևր թե երիտասարդ էինք և անփորձ: Ես ուզում եմ ցույց տալ, թե նժարի վրա որքան է կշռում մեր անփորձությունն ու իրենց չակերտովոր փորձառությունը:

Նոյեմբերի 9-ից հետո այդ մարդիկ մոբիլիզացնելով իրենց բոլոր ուժերը, փորձում էին Հայաստանում բռնազավթել իշխանությունը: Եվ թիրախներից մեկը նաև ԱԺ  Իմ քայլը խմբակցությունն էր:

Նրանք ըստ էության մոբիլիզացրեցին հարյուրավոր միլիոն դոլարի հասնող ռեսուրսները, կրիմինալը, իրենց բթամիտ ֆեյքերին, մեդիա ռեսուրսները, իրենց խուժանին, ամեն բան արեցին ֆիզիկական և հոգեբանական տեռորի ենթարկելու իրենց իսկ ասած անփորձ երիտասարդներին, որպեսզի առևանգեն իշխանությունը Հայաստանից: Վերակենդանացրեցին քաղաքական դամբարանի բոլոր մումիաներին, որպեսզի դուրս հանեն նորից մեր դեմ, և գրպանեն իշխանությունը:

Այդ քաղաքական ջեբկիրներն օրուգիշեր ձեր իշխանությունը փորձում էին գրպանել մեր վրա ճնշումներ գործադրելով:

Շրջիկ կրկեսի նման մեկ գնում էին Հանրապետության հրապարակ, մեկ գնում էին Ազատության հրապարակ, հետո գալիս էին Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան փողոց:

Բայց մենք մինչև վերջին պահը մնացինք կանգուն, որովհետև ձեզ ի պահ տված իշխանությունը պարտավոր էինք վերադարձնել, և դա անում ենք այսօր:

Ընդունված է, որ լավ իշխանությունը ուժեղ իշխանությունն է, բայց եթե իշխանությունը չի բխում ժողովրդից, ապա այդ իշխանության ուժը ինչ-որ մի պահի վերածվում է  ժողովրդի ճակատին ուղղված հրազենի փողի:

Այդպես եղել է ինչպես հոկտեմբերի 27-ին, այնպես էլ 2008 թվականի մարտի 1-ին: Հենց դրա համար էլ հունիսի 20-ին գնացեք ընտրության, և Հայաստանում հաստատեք իշխանության ուժը, որը ձեր ուժն է, և վերջնականապես ջախջախեք ուժի իշխանությունը, որը փողի, կրիմինալի և զոռբայության իշխանություն է»,-ելույթն ավարտեց Հայկ Կոնջորյանը:

Տպել
2030 դիտում

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում