Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաներին աջակցության համար

09/06/2021 schedule18:17

Ինչպես հայտնի է, ոուսաստանահայ մեկնաբան Նոբել Առուստամյանը չի ստացել Եվրո-2020-ի լուսաբանման հավատարմագիր, քանի որ առաջնության Բաքվի կազմկոմիտեն արգելք է դրել: Այդ մասին հայտնել էր Առուստամյանի գործընկեր Վասիլի Ուտկինը:

Նոբել Առուստամյանն իր տելեգրամի ալիքում անդրադարձել է իրավիճակին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության խոսքերի համար:

«Եվրո-2020-ի՝ իմ հավատարմագրի հետ կապված իրավիճակը վերջին օրերին արագորեն զարգանում է: Հիմա արդեն բոլորը գիտեն դրա մասին, ես մեծ քանակությամբ աջակցության խոսքեր եմ ստացել: Ստեղծված իրավիճակում դա ինձ համար ամենակարևորն է: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս, որոնք այս թեմայի մասին գրել են հրապարակայնորեն կամ հաղորդագրություն են ուղարկել: Առանձին շնորհակալություն եմ հայտնում Վասիլի Ուտկինին:

Շնորհակալ եմ Ռուսաստանի ֆուտբոլային միությանը, որն իր աջակցությունն է հայտնել ու խոստացել լուծել խնդիրը: Նույնը վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և, իհարկե, Матч ТВ-ին: Դե իսկ այդքան մեծ քանակությամբ ֆուտբոլասերներ, գործընկերներ, ընկերներ ինձ երևի երբեք չէին գրել: Վերջին 3-4 ժամվա ընթացքում կյանքից հետ էի մնացել, քանի որ փորձում էի բոլորին պատասխանել: Ցնցված եմ իմ անձի նկատմամբ նման ուշադրության համար, դա ինձ համար անհավանական է: Ձեր խոսքերն ինձ համար ցանկացած մրցաշարի ցանկացած հավատարմագրից թանկ են»,- գրել է Առուստամյանը:

Իրադրության մասին իր տելեգրամյան ալիքում խոսել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի քարտուղար Մարիա Զախարովան: Վերջինս նշել է, որ նման մասշտաբային միջոցառումն իրականացնելը շատ բարդ է, և Ռուսաստանն իր կողմից ամեն ինչ անում է, որ արտասահմանցի լրագրողները հնարավորություն ունենան լուսաբանել միջոցառումը: Ինչ վերաբերում է Առուստամյանի հավատարմագրին, ապա, Զախարովայի խոսքերով, ՈՒԵՖԱ-ն ներկա պահին անում է ամեն ինչ, որպեսզի հարցը ճիշտ լուծում ստանա:

Այսօր Առուստամյանին իր աջակցությունն է հայտնել նաև Երևանի «Փյունիկը», որի տնօրենների խորհրդի անդամ է մեկնաբանը:

«Փյունիկ» ՖԱ-ն հայտնում է իր խոր մտահոգությունը և ֆուտբոլային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած որոշմանը։

Նոբել Առուստամյանը, հանդիսանալով ոլորտում հայտնի մասնագետ, իր ուրույն ներդրումն է ունեցել աշխարհի շատ երկրներում ֆուտբոլի մասսայականության հետ կապված՝ ավելացնելով հասարակական ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը։

Ազգային խտրականության հողի վրա կայացրած որոշումը և համապատասխան մարմինների կողմից այդ որոշումը չկասեցնելը պարարտ հող են ստեղծում նման երևույթների շարունակականությանը։

Լիահույս ենք, որ ֆուտբոլային հանրության կողմից ցուցաբերվող ճնշումը կստիպի համապատասխան մարմիններին վերանայել կայացրած որոշումը, և ֆուտբոլասերները հնարավորություն կունենան Եվրո-2020-ի խաղերը դիտել նաև Նոբել Առուստամյանի մեկնաբանությամբ»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:

Տպել
931 դիտում

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)