Մեզ պետք է ընտրությունների այնպիսի արդյունք, որ դուրս գանք էդ ֆեյսբուքներից, գնանք իրական կյանքում աշխատելու. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում:

Արթիկում հրավիրված մեծ հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հավաքվածների հետ այսպիսի ելույթ-զրույց ունեցավ:

«Դուք բացարձակ իշխանություն ունեք. վերջին 7 ամիսներին մեզ շատերը քննադատել են նրա համար, ասել են՝ սրանք իրենց աթոռներից կառչած են: Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մեզ համար չափազանց դժվար է եղել, բայց մենք իշխանությունը, մեր կարգավիճակը պահպանել ենք միայն մի բանի համար, որ այն ամեն պատահածի ձեռքը չընկնի: Մենք էդ իշխանությունը ձեզնից ենք ստացել եւ հիմա վերադարձրել ենք ձեզ:

Ինչո՞ւ եմ ասում, որ դուք բացարձակ իշխանություն եք. էսօր ասպարեզում են մեծադղիրդ ազգանուններով մարդիկ՝ սկսած մեզանից, վերջացրած մյուսներից, եւ նրանք բոլորը գալու են ձեր դուռը, որովհետեւ դուք, միայն դուք, բացառապես դուք եք որոշելու մեր քաղաքական ճակատագիրը: Եվ ես ուզում եմ, որ սա նույնպես մենք գնահատենք, որովհետեւ մենք, այո՛, շատ բաներ չենք հաջողել, մենք շատ դեպքերում ձախողումներ ենք ունեցել, բայց այս առաքելությունը գոնե մինչեւ վերջ հասցրել ենք, ձեզնից ստացված իշխանությունը վերադարձնում ենք ձեզ: Ինչպես կորոշեք, մենք ձեր խոնարհ ծառա, խոնարհ ենք ձեր կայացրած ցանկացած որոշման: Բայց ես հույս ունեմ, կոչ եմ անում, հորդորում եմ, որ հունիսի 20-ին գնաք ընտրական տեղամաս, վերցնեք 3-րդ քվեաթերթիկը, քվեարկեք «Քաղաքացիական պայմանագրի» օգտին»:

Այնուհետեւ վարչապետի թեկնածուն նշեց, որ այսքանը խնդրելուց հետո ուզում է նաեւ ասել.

«Մեզ պետք է ընտրությունների այնպիսի արդյունք, որ հենց հաջորդ օրվանից անցնենք մեր օրհասական, ամենօրյա օրակարգի սպասարկմանը, լիարժեք աշխատանքին: Մեզ պետք է ընտրությունների այնպիսի արդյունք, որ դուրս գանք էդ ֆեյսբուքներից, գնանք, իրական կյանքում իրական աշխատանքով զբաղվենք: Դրա համար շատ կարեւոր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով ստանա առնվազն 60 տոկոս ձայն. սա կարեւոր է ներքաղաքական լիարժեք կայունություն ապահովելու համար, սա հարկավոր է երկրում լիարժեք կարգ ու կանոն, խստություն եւ պահանջկոտությունը վերականգնելու համար: Եվ ուրեմն, ես հույս ունեմ, որ դուք 2021 թվականի հունիսի 20-ին կգնաք տեղամասեր եւ կարձանագրեք, որ Հայաստանում ապագա կա»,- եզրափակեց Փաշինյանը:

Տպել
1426 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին