Արեւի տակ քննություն հանձնող դիմորդները նախարարի պահանջով տեղափոխվեցին. այսօր միասնական քննությունների առաջին օրն է

Քննաշրջանի մեկնարկը տրված է: Այսօր ավելի քան 1500 դիմորդ քննություն է հանձնել աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաներից: Մասնավորապես Երևանի N135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն դիմորդները ներկայացան քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ՝ ժամը 08:30-ին. այդպես էր հրահանգված եղել ԳԹԿ-ի կողմից: Այս դպրոցում նրանք քննություն էին հանձնում կենսաբանություն առարկայից:

Դպրոցի մուտքի մոտ երեխաներից պահանջվում էր հեռավորություն պահպանել, սակայն հրահանգը երբեմն ստիպված էին լինում կրկնել մի քանի անգամ. դիմորդները փոքր֊ինչ լարված էին։ Անցած տարվա պես այս տարի ևս հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով դիմորդները մուտքի մոտ ջերմաչափվում էին, ապա՝ նոր մտնում քննասենյակ:

Нет описания.

Քննական կենտրոնի ղեկավարը՝ Նորայր Մանուկյանը, նշեց, որ դպրոցում քննություն հանձնողների թիվը 120 է, բացակայել է երեք դիմորդ:

Կենսաբանություն հանձնող դիմորդների մեծ մասը նպատակ ունի ընդունվել բժշկական համալսարան, քիչ մասը, կենսաբանություն առարկան հանձնելով, ցանկանում է ընդունվել մանկավարժական համալսարան, ոմանք՝ ԵՊՀ:

Դիմորդների մեծ մասը մարտական էր տրամադրված: Նրանք հիմնականում կրկնուսույցների մոտ էին պարապել: Դիմորդներից Աննան անկեղծացավ, որ կենսաբանության քննության համար երկու տարի է պարապել, իսկ լարվածությունը այն պատճառով է, որ որոշել է ստոմատոլոգիա մասնագիտությամբ անվճար ընդունվել, դրա համար անհրաժեշտ է, որ բարձր միավոր հավաքի: Դիմորդը նշեց նաև, որ մայրիկը իրենից լարված է, դրանից անհանգստությունը ավելի է մեծացել:

63 դպրոցի շրջանավարտներից մեկը նշեց՝ ռադիոլոգ է ուզում դառնալ, ասաց, որ օնլայն դասերը փոքր-ինչ խանգարել են լիարժեք պարապելուն, սակայն վստահ է՝ ուսուցիչների և ծնողների հույսերը արդարացնելու է:

N112 ավագ դպրոցի շրջանավարտ եւ քրեափորձագետ դառնալ ցանկացող մի դիմորդ էլ, խոսելով մեկ բուհ - մեկ մասնագիտության մասին, ընդգծեց դրա նպատակահարմարությունը եւ կարևորությունը. աշակերտները բուհ ընդունվում են կողմնորոշված:

Нет описания.

Բժշկական համալսարանի դիմորդ Դավիթը փաստեց՝ այսօր այնքան էր լարվել, որ մոռացել էր նույնիսկ հաշվիչ բերել:

Հաշվիչ բերել մոռացած դիմորդների հետ կային նաեւ շոկոլադով ներկայացողներ.

«Կօգնի գրելուն»,- կեսլուրջ-կեսկատակ ասաց աղջիկներից մեկը եւ չզլացավ նաեւ բացատրել գլյուկոզի օգտակարությունը ուղեղի աշխատանքին եւ լարվածության հաղթահարմանը։

Իրենց երեխաներին տեսնելու համար որոշ հնարամիտ ծնողներ էլ փորձեցին պատուհանից թաքուն նայել երեխաներին: Հանձնաժողովի անդամի կողմից նկատողություն ստանալուց հետո ծնողները հանգիստ թողեցին բոլոր պատուհանները:

Нет описания.

Դիմորդներին քաջալերելու նպատակով N135 հիմնական դպրոց էին եկել նաև ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Կարեն Թռչունյանը:

Մտնելով առաջին քննասենյակ՝ Վահրամ Դումանյանը դիմորդներին հարցրեց, թե ինչպես է տրամադրվածությունը, դիմակներով հարմա՞ր է, հասցրե՞լ են նախաճաշել: Վերջին հարցին դիմորդներից մեկի բացասական կտրուկ պատասխանը ստիպեց նախարարին մոտենալ նրան և հարցնել չնախաճաշելու պատճառը: Հարցին ի պատասխան՝ աղջիկը նշեց, որ առավոտյան ածխաջրերը ստամոքսին այդքան էլ լավ չեն:

- Ո՞նց, ոչ մի բան չես կերել,- զարմանքով հարցրեց նախարարը:

- Խնձոր եմ կերել:

- Բա խնձորի մեջ էլ ածխաջուր կա,- նկատեց նախարարը:

- Դե բայց շատ քիչ եմ կերել,- պատասխանեց աղջիկը, ու այսքանով էլ ավարտվեց նախարարի եւ դիմորդի միջեւ սկսված խոսակցությունը։

Բարձրանալով երկրորդ հարկի քննասենյակ՝ նախարարի պաշտոնակատարը քննության կազմակերպվածության հետ կապված դժգոհություն հայտնեց. երեխաների մի մասը նստած էր արեւի ուղիղ ճառագայթների տակ: Նախարարի ցուցումով նրանք տեղափոխվեցին ստվեր: 

Нет описания.

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ընթացքում Վահրամ Դումանյանը նշեց, որ իր կողմից արված դիտողությունը դժգոհություն չէր, այլ ընդամենը տեղաբաշխման հետ կապված նկատառում, քանի որ տվյալ պահին իր զգացումն այնպիսին էր, որ իր երեխան է հանձնում այդ քննությունը, եւ երեխայի համար պետք է ապահովել բոլոր հարմար պայմանները, որպեսզի նա կարողանա լավ կենտրոնանալ քննության վրա:

Անդրադառնալով հարցին, թե, օրինակ, ինչո՞ւ են «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաները մատների վրա հաշված դիմորդներ հանձնում, եւ ի՞նչ է ձեռնարկում նախարարությունը՝ այդ առարկաները ավելի գրավիչ եւ ցանկալի դարձրու համար, Վահրամ Դումանյանը նշեց, որ իսկապես փաստը մտահոգիչ է, եւ ցավալի է՝ աշակերտների հետաքրքրվածությունը բնագիտական որոշ ուղղությամբ պասիվ է, սակայն հավաստիացրեց, որ համապատասխան կրթական քաղաքականություն է տարվում, որպեսզի այդ առարկաները ևս արդիական եւ կարեւոր լինեն աշակերտների համար։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում բնագիտական ուղղությունը ավելի հրապուրիչ և գրավիչ կլինի շրջանավարտների համար:

«Բայց պետք է նշել, որ ուղղություններ ունենք, որտեղ շատ մեծ մրցույթ է, օրինակ՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ դիմորդների քանակը հատկացված տեղերից գրեթե կրկնակի պակաս լինելը չի ազդել քննական թեստերի հեշտ կամ դժվար լինելու վրա:

Անդրադառնալով մեկ բուհ - մեկ մասնագիտություն սկզբունքին՝ նախարարն ընդգծեց, որ առաջին հայտի գերակայությունը հնարավորություն է տալիս բուհում սովորել ցանկացողին այնտեղ մտնել կողմնորոշված, սակայն երկրորդ փուլով դիմորդները ստացած գնահատականով կարող են մասնակցել և ընդունվել թափուր մասնագիտություններով:

Վահրամ Դումանյանը նշեց նաև, որ այսօր դիմորդներին խորհուրդ է տվել չլարվել և իրենց զգալ այնպես, ինչպես իրենց տանը, քանի որ վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու:

«Քննությունների այս համակարգը մի փոքր լարվածություն ստեղծում է, ինչը ես չեմ համարում նպաստող հանգամանք: Բոլորս հասկանում ենք, որ քննության ժամանակ հազար ու մի տարբեր իրավիճակներ կարող են լինել: Այսօր մեկը կարող է լավ չզգալ, վատառողջ լինել և այլն: Իհարկե, դրա ֆորմալ լուծումները կան, բայց ձգվածության մթնոլորտը որոշակի լարում առաջացնում է: Ի վերջո չմոռանանք, որ նրանք դպրոցը երեկ են ավարտել, մտքով դեռ դպրոցում են: Այստեղ ես փորձեցի ինչքան հնարավոր է, նրանց ասել՝ չլարվեք, ազատ եղեք այնպես, ինչպես տանը կպարապեիք ինչ-որ առարկայի քննության համար»,- նշեց նա:

Ծնողների մի խումբ էլ բողոքում էր, որ էկրանը տեղադրված է շատ ցածր և հնարավորություն չի տալիս բոլորին տեսնել իրենց երեխաներին: Նախարարի միջնորդությամբ լուծվեց նաև այդ հարցը. էկրանը տեղադրվեց շատ ավելի բարձր: Թեպետ այս անգամ էլ դժգոհող ծնողներ մնացին. էկրանը ամբողջովին չէր ընդգրկում տեսադաշտը, և չէին կարողանում գտնել իրենց երեխաներին:

Нет описания.

Ծնողներից ոմանք չափազանց անհանգստացած էին: Նրանցից մեկը նույնիսկ էկրանի միջոցով տղային ցուցումներ էր տալիս. «էդ անտեր դիմակը հանի, էլի, տես, խանգարում ա»: Ոմանք էլ նույնիսկ հեռավորությունից զգում էին իրենց երեխաների լարվածությունը: Ապագա բժշկուհու մայրիկը մերթընդմերթ դուրս էր գալիս, լաց լինում, նորից սենյակ մտնում, սկսում հետևել աղջկան: Հարցին՝ ինչո՞ւ է այդքան անհանգստացած, պատասխանեց, որ աղջիկը լարված է. մազերի հետ է խաղում, շրթունքը կծում: «Ինքը լարված ժամանակ միշտ էդպես է անում»,- ասաց նա:

Երեք ժամ տեւող քննությունից մոտ մեկ ժամ հետո քննասենյակից դուրս եկողներ եղան, հետաքրքրասեր ծնողները մոտենում էին նրանց, հարցնում թեստի բարդության մակարդակը և ստանալով «միջին բարդության» պատասխանը՝ հանգիստ շունչ էին քաշում, նորից մոտենում էկրանին ու շարունակում նայել իրենց երեխաներին:

Нет описания.

Մարիամ Գևորգյան

Տպել
1465 դիտում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)