Գերիների հարցը ժամանակի խնդիր է. Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ներկայացրեց իրենց հետագա քայլերը (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության անդամների հետ այսօր Արմավիրի մարզում էր: Այցն ամփոփվեց Արմավիրի մարզկենտրոնում՝ Արմավիր քաղաքում:

Քաղաքացիներին ողջունելուց հետո, Արմավիրում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի նահատակների հիշատակը, այնուհետ նշեց, որ Հայաստանի ժողովուրդը թեև վիրավոր, բայց միասնական պիտի կերտի երեխաների ապագան:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ ինքն Արմավիրի հետ քացր հիշողություններ ու պատմություն ունի, որովհետև ծառայել է 2 տարի այնտեղ: Նա նշեց, որ իր ծառայության տարիներին ծառի տակ թաքուն ծնողները ուտելիք են բերել իրենց զինվոր որդիների համար, սակայն այսօր ծաղրում են ներկա իշխանություններին՝ ասելով, թե բանակը ելակով չեն պահում:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ հուսով է՝ հունիսի 20-ին կկատարի ընտրություն՝ իր խղճին հավատարիմ մնալով:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր խոսքում նշեց, որ պատերազմից առաջ Արցախի ամբողջ բնակչությունը կազմում էր 150 հազար մարդ, ինչը նշանակում է, որ Արցախից հեռացել է 4 անգամ Արցախ: Այս պարագայում, ըստ պատգամավորի, նախորդ իշխանություններն իրավունք չունեն խոսել Արցախի մասին, ու նաև որովհետև Հայաստանից արտագաղթը ահռելի չափերի է եղել:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ դիմելով Արմավիրի բնակչությանը նշեց, որ օրվա խորհուրդը ստիպում է լինել չափազանց անկեղծ: Նա նշեց, որ բարոյականությունն այն է, երբ օրենքի առաջ հավասար են բոլորը, սակայն տարիներ շարունակ այդպես չի եղել, դա եղել է Հայաստանի առաջին Հանրապետության սխալը: Այժմ պետք է ըստ գործչի, ընտրել իշխանություն, որը սպասարկում է ժողովրդին ու բարոյականության կրողն է:

Ելույթները եզրափակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն այսօր նորից ու նորից պատմություն են կերտելու, որովհետև քաղաքացիներն են երկրի ողնաշարը:

Նա նշեց, որ մի քանի քայլեր կան ու թվարկեց դրանք.

«Քայլ 1. Առաջին հերթին մենք պետք է հաղթահարենք ներքաղաքական ճգնաժամը՝ հունիսի 20-ին ընտրության գնալով: Մենք այս ընտրությունները նախաձեռնել ենք հենց այդ նպատակով, սակայն ոմանք կարծում են՝ ճգնաժամը խորանալու է: Մեր խնդիրն ընտրություններում ուղղակի հաղթելը չէ, այլ այնպես անելը, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հույս ունեն Հայաստանը դարձնել ներքաղաքական բախումների թատերաբեմ, բոլորն ընտրությունների արդյունքներով վեր ընկնեն տեղները:

Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ է ասում Քոչարյանասերժական քյաբաբանոցին և այս ընտրություններում ՀՀ քաղաքացին այո՛ պետք է ասի ապագային: Մեզ պետք է առնվազն 60 տոկոս քաղաքացիական կամարտահայտություն: Ես ուզում եմ հավատալ, որ ՀՀ քաղաքացին կասի իր վճռական խոսքն ու մեր թավշե մանդատը կփոխարինի երկաթե մանդատով:

Քայլ 2. Մենք ամբողջովին կլծվենք մեր սահմանների անմատչելիության գործին: Հայաստանի թե՛ ներսում, թե՛ դրսում կան ուժեր, որոնք կրկին ցանկանում էին Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ:

Մենք միջազգային մանդատի ներքո պետք է իրականացնենք մեր սահմանների ճշգրտում:

Մենք պատերազմը վարել ենք այնքան ժամանակ, ինչքան կարողացել ենք և կանգնեցրել ենք այն պահին, երբ հասկացել ենք, որ այն մեզ համար կարող է կործանարար լինել:

Մենք պարտվել ենք այնպես, ինչպես պարտվել ենք Ավարայրի ճակատամարտում: Մենք թույլ չենք տա մեր սրբազան պայքարը պղծել, մեր նահատակների արյունը պղծել:

Քայլ 3. Մենք պետք է լուծենք մեր գերիների վերադարձի հարցը: Ես ասել եմ, որ դա ժամանակի հարց է, որովհետև միջազգային հանրությունն աներկբա պահանջում է գերիների վերադարձը: Այս հարցն այսքան ձգձգվեց, որովհետև Հայաստանի ներսում եւ դրսում ոմանք հույս ունեին ներքին բախումներ հրահրել այդ և մի քանի այլ թեմաներով, բայց դա նրանց չի հաջողվի: Մենք այդ հարցը կլուծենք, երբ ցույց տանք, որ մեզ բախումներ ու իրենց օգտին լուծումներ չեն կարող պարտադրել: Այ սրա օգտին պետք է քվեարկեք հունիսի 20-ին: Մենք պետք է նաև վերականգնենք բանակն ու ձևավորենք գրագետ բանակ:

Քայլ 4. Նախ և առաջ, մենք պետք է ուղղենք մեր տնտեսական վիճակը: Տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հայ ժողովուրդը բնազդաբար կամ մտածված հասկանում է, որ ամենօրյա աշխատանքով պետք է արդյունք ստեղծենք՝ այն ծառայեցնելով մեր երկրի շահերին:

Պետք է շարունակենք դպրոցների ու մանկապարտեզների զանգվածային շինարարությունը:

Հաջորդ քայլով մենք պետք է հարստացնենք մեր ջրամբարների պաշարը: Մեր հարստություններից մեկը ջուրն է, մյուսը՝ պղինձը, որի գինն աննախադեպ աճել է: Այս ճանապարհին մենք այո, պետք է գնանք կոմունիկացիաների բացման, բայց դրանից վախենալ պետք չէ»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ միջանցքի հարց Հայաստանը չի քննարկել երբևէ և չի քննարկում: Նա նշեց, որ պետք է հաղթահարվի նաև ինտենսիվ գյուղատնտեսության պրոգրեսիվ աճը երկրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
1706 դիտում

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում