Դուելից են խոսում, որովհետեւ իրենք քաղաքականության մեջ գործելու միայն մի մեթոդ գիտեն՝ գնդակահարելու մեթոդը. Փաշինյան

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ դահլիճային պայմաններում: 

Մեկ րոպե լռությամբ  հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց մեծամորցիներին.  

«Մեր տղաները զոհվել են, որ այն երեխաները ապրեն, որ Հայաստանը ապրի, որ հայ ժողովուրդը ապրի»:

Այնուհետեւ շարունակեց. «Իհարկե գիտեմ, ամեն անգամ պետք է պատասխանել հետեւյալ հարցին՝ իսկ ինչու ամենը այսպես ստացվեց. պատճառը պարզ է: Ըստ էության մենք մեր անկախության ժամանակի մի հսկայական մասը վատնել ենք, սիրելի՛ ժողովուրդ, ուղղակի վատնել ենք: Ընդ որում էս պահին էական էլ չի՝ ով է մեղավոր, ով է անմեղ: ժամանակը ամենակարեւոր բանն է, որը հնարավոր չէ ետ բերել: Մեր ամենակարեւոր մարտահրավերը հետեւյալն է՝ ամեն օրը ապրել այնպես, որ այդ ժամանակը ետ բերելու ցանկություն չառաջանա»:

Մեծամորում խոսելով առաջիկա ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ առաջիկայում Հայաստանը կունենա պղնձաձուլարան, որպեսզի ոչ թե մետաղ արտահանենք, այլ պատրաստի արտադրանք: «1 տոննա պղնձի գինը 10 հազար դոլարից անցել է: ՀՀ-ն պղնձով շատ հարուստ երկիր է: Երկու խնդիր պետք է լուծենք՝ պղնձի ոչ թե հանքաքար, այլ արտադրանք արտահանենք: Եթե ձուլարան ունենանք, եւս 5000 մարդ աշխատելու հնարավորություն կունենա»,- ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրությունների կեղծման թեման փակված է Հայաստանում, թույլ չպետք է տալ, որ այն բացվի:

Իսկ ձեզ հայտնի ուժերին ձեր տված ամեն քվեն նշանակում է, որ դուք դուռ եք բացում, որ ՀՀ քաղաքացին զրկվի սեփական երկրում տեր լինելու իրավունքից:

«Էսօր նրանք խոսում են զենքի տեսակից, դուելից են խոսում, որովհետեւ իրենք քաղաքականության մեջ գործելու միայն մի մեթոդ գիտեն՝ գնդակահարելու մեթոդը: Նրանք ՀՀ քաղաքացիներին են հրավիրում դուելի, եւ ես կասկած չունեմ, որ ՀՀ քաղաքացին հունիսի 20-ին էդ մարտահրավերը կընդունի եւ ջախջախիչ պարտության կմատնի նրանց, ովքեր հանդգնում են կասկածի տակ դնել քաղաքացու իշխանությունը»,- ասաց վարչապետի թեկնածուն՝ հավելելով, որ հունիսի 21-ը պետք է լինի ոչ թե «ռազբորկաների», այլ աշխատանքի օր, պատմության մեջ նոր դարաշրջան պետք է բացվի, որտեղ ամեն օր ստեղծվում է նոր ապագա:

Վարչապետի պաշտոնակատարը կանգ առավ նաեւ Ակնալիճ համայնքում, որտեղ ոտքի վրա ակնալիճցիների հետ քննարկեց ջրի հետ կապված խնդիրներ: Մի խումբ բնակիչներ էլ նրան տեղեկացրին, որ գործարանները մինչ օրս չեն վճարել մթերված խաղողի եւ լոլիկի գումարը:

Տպել
1194 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց