Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մի քանիսի վզի հաստացման ու լակոտների վայելքի համար էր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության անդամների հետ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում է: Նրան դիմավորեցին աղ ու հացով, ծափահարություններով, Նիկոլ Փաշինյանն իր խոսքից առաջ խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

 Այնուհետ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ որոշ ժամանակ առաջ ինքն ու իր քաղաքական իմը հարց են ուղղել միմյանց՝ արդյո՞ք պետք է շարունակել երկրում մնալ որպես իշխանություն և եթե այո, ապա՝ ի՞նչ առաջնահերթություններով:

«Մենք երկար քննարկեցինք ու որոշեցինք, որ պետք է լինենք, որպեսզի այս փոքրիկներն անհավասար մարտի մեջ չլինեն ու չզոհվեն հուսահատ պատերազմներում: Շատ դժվար է իրականում: Մենք բազմաթիվ զոհված, անհետ կորած, գերեվարված զինծառայողների հետ հանդիպում ենք ու այդ մարդիկ շարունակ ասում են՝ դուք այդ ցավը չեք զգա, այդ ցավը չեք հասկանա, դուք չեք պատկերացնի, դուք ձեր տներում հանգիստ քնում եք, բայց դա այդպես չէ: Ո՛չ, մենք գիշերները հանգիստ չենք քնում: Չկա մի ընտանիք, որի տառապանքի մի մասը մերը չի և ես ի նշան դրա եմ այսօր ձեր առջև կանգնած, որովհետև թողնել-փախնելը բառիս փոխաբերական իմաստով կլիներ ամենահեշտ լուծումը, բայց մեն փախչող չենք: Եթե պատմությունն այս դաժան լուծը դրել է մեր ուսերին, ուրեմն մենք այդ բեռը պետք է տանենք մինչև վերջ: Մենք հիմա կրում ենք 25 տարի Հայաստանը կայացումից զրկած ժամանակների հետևանքները:

Շատերը գլուխ են գովում արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ու՞ր է վայելքը: Այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսը վզները հաստացնեն, մի քանիսի լակոտները վայելեն, որ ժողովուրդը վախենա դուրս գալ: Այո,  էդ հաղթանակով գլուխ հոացող շատերը՝ ՀՀ 3 նախագահների գլխավորությամբ, մսխեցին այդ հաղթանակը քյաբաբանոցներում, կազինոներում ու բանկային հաշիվներում: Մենք ձեզ այսօր խնդրում ենք՝ մեր թավշյա մանդատը փոխարինել երկաթե մանդատով: Այդ հաղթանակը մսխված էր սոված ու բոկոտն զինվորների մասով: Ո՞վ եք դուք, որ խոսեք զինվորի անունից, այ զինվորի հաց գողացողներ:

Ես ուզում եմ նորողություն խնդրել, որ մենք մինչ օրս չենք լուծել գերիների խնդիրը, սակայն ուզում եմ դուք հասկանաք՝ այդ գերիներին օգտագործում են ինչ-որ բաներ պարտադրելու համար: Այդ տղաները մեզ կներեն Բաքվի բանտում 1-2 ամիս ավել մնալը, բայց չեն ների, որ մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը: Պետությունը գերեվարվաների ընտանիքների համար ինչ հնարավոր է՝ անում է: Եկեք թույլ չտանք, որ մեր վերքերն ավելի խորացնեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ սկսել են խոսակցություններ կան, թե բախումներ են լինելու, սակայն նման բան հնարավոր չէ, որովհետև հունիսի 20-ին հայ ժողովուրդը ցույց է տալու իր հաստատակամությունը:

Տպել
1328 դիտում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից