Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար Քոչարյանի ոտքը տրորել է, այդ երեխայից հետագայում հաշիվ է պահանջել. Տեր-Պետրոսյան

Սրանք սովորական ընտրություններ չեն, շատ պայթունավտանգ իրավիճակ է Հայաստանում, եւ առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են ՀՀ պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Այս մասին այսօր «Հայ ազգային կոնգրես»-ի ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Տեսնում եք՝ կա 2 բեւեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: Ամեն գնով բառը ես հենց այնպես չեմ օգտագործում, պատրաստ են ամեն ինչի: 2 կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: 2 կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա ընդգծեց՝ ավելի վտանգավոր զարգացումների մասին չի ուզում խոսել, թե դա ինչի կբերի:

«Այսինքն՝ ստեղծվում է վիճակ, որ մենք այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը, հակառակը, նրանք այդ պահը օգտագործում են՝ երկրի վիճակն ավելի խոր փոս նետելու համար: Ոչնչի առջեւ չեն կանգնելու, իմացեք, որեւէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Մենք տեսել ենք արդեն նրանց ազնիվ խոսքը՝ ինչ է արժեցել մեր ժողովրդի համար: Հիմա չգիտեմ՝ Աստվածաշնչի վրա կերդվեն, ղուրանի վրա կերդվեն, մեկ է: Եթե որեւէ մեկը հավատում է նրանց որեւէ խոսքի, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու մակարդակի կամ խելքի վրա»,- նշեց առաջին նախագահը:

Նրա խոսքով՝ կար մի հրաշալի միջոց այս վիճակից դուրս գալու՝ շատ հանդարտ, հանգիստ կատարելու իշխանափոխություն եւ ձեւավորելու մի նորմալ, հրաշալի, ճգնաժամային կառավարություն. «Ես մի քանի անգամ խոսել եմ, հիմա էլ եմ ուզում ասել. եթե Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալու դաշինքով, բայց մեկ պայմանով, որ մեզնից որեւէ մեկը՝ ո՛չ ես, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժը, չենք հավակնելու պետական որեւէ պաշտոն զբաղեցնելու, միանգամից լուծվում էր ամեն ինչ: Փաշինյան երեւույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հանգիստ ետ կքաշվեին, կձեւավորվեր մի հրաշալի տեխնոկրատներից կազմված կառավարություն: Մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում, հիմա այնպես պրոֆեսիոնալ պետք է լինեին, որոնք հանգիստ 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել: Բայց Քոչարյանը եւ Սերժը մերժեցին այս առաջարկը»:  

Տեր-Պետրոսյանը անդրադարձավ այն խոսակցություններին, թե նախկինում իրար «մորթել-հոշոտել» են, հիմա անբարոյական մարդիկ են, որ հավաքվում, դաշինք են կազմում. «Լավ է, անբարոյական ենք, բայց միակ փրկության ձեւը սա է: Հիմա սա չեղավ՝ ի՞նչ է լինելու՝ ճակատամարտ, դեռ չեմ ասում՝ քաղաքացիական պատերազմ: Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ընթացքում 2 կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու: Հազարավոր խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում, դրանք կարող են արդեն անկառավարելի դառնալ. սա է վիճակը»:

Ըստ առաջին նախագահի՝ թե՛ Քոչարյանը, թե՛ Փաշինյանը ոչ մի ծրագիր չունեն: Եվ մասնագետների պատրաստած փաստաթղթերին բացարձակապես չի կարելի հավատալ. «Հիշեք՝ Ռոբերտ Քոչարյանը, կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ են տվել եւ որն են մինչեւ վերջ կատարել, այդպիսի բան չկա, գոյություն չունի: Նրանք ասել են մի բան, արել են լրիվ ուրիշ բան: Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում: Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, ասում է՝ ես գալու եմ ու մեկ-մեկ բոլորին պատժելու եմ: Նա ուրիշ բան չգիտի: Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությամբ գիտե՞ք՝ ինչպիսին է, եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, այդ երեխայից ինքը հետագայում հաստատ հաշիվ պահանջել է, պատժել է նրան»:

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ ինքն ու Քոչարյանը մերժեցին Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը. «Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ, ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից մինչեւ ատոմային ռումբ: Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետեւ այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել. դա ես չեմ ասում, ինքն է ասում: 2009 թվականին նա ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Նա ընդգծեց՝ իր համար ապշեցուցիչ է, որ Քոչարյանն արդեն մի քանի անգամ խոսում է արժանապատիվ խաղաղությունից. «Լավ է արել, ես իմ խոսքերը բոլորին ձրի եմ տալիս: Բայց ես հիշում եմ՝ արժանապատիվ խաղաղություն, երբ որ ես արտասանեցի, անմիջական արձագանքն այն է, որ Լեւոնը հողերը տալիս է, վերջ: Հիմա խոսում եք արժանապատիվ խաղաղության մասին՝ կապիտուլյացիայից հետո: Սա ոչ թե կլինի արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա: Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը, կամ Փաշինյանը, նրանց կառուցածն արդեն տեսել ենք: Նրանք ունեն շատ համակիրներ, որովհետեւ բոլոր համակիրներն էլ՝ մեկը Քոչարյանով է մարդ դարձել, հարստության տեր դարձել, մյուս մասն էլ՝ Փաշինյանով: Նրանք հանուն իրենց անձնական նպատակների կգնան ամեն ինչի, իհարկե, նաեւ ճամբարափոխ կլինեն: Վաղը կարող է փաշինյանականների մի մասը քոչարյանական դառնա, իսկ փաշինյանականների մի մասը, եթե տեսնի Քոչարյանն է հաջողության հասնում, քոչարյանական դառնա»:

Առաջին նախագահն ասաց, որ մինչեւ հիմա 30 տարվա քարոզչության հետեւանքով ազգի մեծամասնությունը, բոլոր քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռեւս չի հասկացել ամենապարզ ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի:

«Հիմա էլ նորից կրկնում են, որ եթե Ռուսաստանը չի դաշնակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի, Չինաստանը կլինի: Սա նշանակում է, որ մենք ոչ թե հին պատմության, այլ մեր վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել՝ բացարձակապես»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Տպել
3941 դիտում

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել