Եթե ձեր տված թավշյա մանդատը փոխարինեք պողպատյա մանդատով, մենք ամեն ինչ կանենք, որ ոմանք «կռեն» ՔԿՀ-ներում. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ քարոզարշավի առաջին օրը, սկսել է Արմավիրի մարզ այցելությամբ: 

Նրան ուղեկցում է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ցուցակի 5-րդ համարը ներկայացնող Խաչատուր Սուքիասյանը, պատգամավորներ եւ այլն:

Առաջին կանգառը Փարաքար գյուղում էր: Հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո Փաշինյանը փորձեց ելույթ ունենալ, սակայն հրապարակում հավաքված կանանցից մեկն ինքը սկսեց ելույթը. «Սիրելի վարչապետ, բոլորս քո թիկունքին կանգնած ենք, կլինենք ու կանք, մենք ծախվող չենք, կանգնած ենք թիկունքիդ ազգով»:

«Ոմանք ասում են, որ հունիսի 20-ին եւ դրանից հետո, էսպես ասած, իրենք կրելու են, մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու 2020 թվականի հունիսի 20-ից հետո»,- հրապարակում հավաքվածների առջեւ ելույթում հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ տեղի կունենա:

Ըստ նրա՝ իրենք կոչ չեն էլ անելու քվեարկել իրենց օգտին, ասելու են՝ «ժողովո՛ւրդ, քվեարկեք ձեր օգտին»: 

«Այո, ժողովուրդ, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ, բայց մենք ի՞նչ ենք արել, որ այդ պատերազմը էդպիսին չլինի: Մենք 2018-20 թթ. ընթացքում մոտ 48 տոկոսով ավելացրել ենք ռազմական բյուջեն: 2 օր առաջ հրապարակվեց միջազգային կառույցների զեկույցը զենքի ներկրման վերաբերյալ եւ բացահայտվեց, որ 2011-2020 թթ. ընթացքում ներկրված զենքի 62 տոկոսը ձեռք է վարվել 2019 թվականին»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի խաղաղ դարաշրջան բացելը, որ հայ ժողովուրդը կարողանա ազատ ապրել ու ստեղծագործել իր հայրենիքում:

«Բայց խաղաղություն ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին: Այս ընտրությունները նաեւ ներքին խաղաղություն ապահովելու համար են: Ընտրողը, վերցնելով 3-րդ քվեաթերթիկը, առաջինը պետք է մտածի, որ ինքը քվեարկում է, որ Հայաստանում չլինի գող եւ թալանչի իշխանություն, չլինի Հայաստանի դեմ դավադրություններ պատրաստող իշխանություն: Այս իրավիճակում պետք է առաջ գնալ քայլ-քայլ, շատ զգույշ՝ արձանագրելով, որ մենք անցնում ենք ականապատված մի դաշտի միջով: Որովհետեւ, այո՛, վերջին 20 տարում Հայաստանի միջավայրը բանակցային գործընթացում ականապատվել է, ականապատվել է՝ փուլ- փուլ, կտոր-կտոր նահանջներով: Եվ մենք այդ դաշտով պետք է իրար հետ շատ զգույշ քայլենք՝ նպատակ ունենալով Հայաստանի խաղաղ զարգացման դարաշրջանին հասցնելը: Եվ այսօր մեր ամենամեծ խնդիրը ՀՀ-ում առաջին հերթին քաղաքացիական պատերազմը կանխելն է, որովհետեւ ակնհայտ է՝ 2020 թվականին նոյեմբերի 9-ից սկսած՝ շատ կոնկրետ ուժեր ուզում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ հրահրել: Ունենալով ամենատարբեր տեղերից աջակցություն՝ նրանց չի հաջողվում դա: Մենք հունիսի 20-ին առնվազն 60 տոկոս քվե ենք ակնկալում, որպեսզի մենք ձեր տված ուժեղ եւ պողպատե մանդատով արմատախիլ անենք Հայաստանի քաղաքական դաշտից այն ուժերին, որոնք ուզում են Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել»,- ընդգծեց վարչապետի թեկնածուն:

Նրա համոզմամբ՝ մենք այսօր շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնած. «Մենք պիտի պաշտպանենք կամ չպաշտպանենք մեր քաղաքացիությունը, մենք պիտի պաշտպանենք կամ չպաշտպանենք ինքնիշխանությունը, պիտի պաշտպանենք կամ չպաշտպանենք պետականությունը, եւ ամեն ինչ սկսվում է քաղաքացիությունից: Եվ ես ձեզ կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ տեղամասեր, քվեարկել քաղաքացիության, ինքնիշխանության օգտին: Հայաստանի Հանրապետությունում կա ապագա, բայց այդ ապագան օդից չի ընկնելու, այդ ապագան քաղաքացիական գործունեության պահվածքի հետեւանք պետք է լինի»,- ասաց Փաշինյանը՝ մասնավորապես խոսելով հարկ վճարելու անհրաժեշտության մասին: 

Փարաքարցիների առջեւ իր ելույթի եզրափակիչ մասում Նիկոլ Փաշինյանը խոսեց թավշյա մեթոդներից հրաժարվելու մասին: Ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց. «Եթե դուք կորոշեք, որ այդ մանդատը մեզնից պետք է վերցնեք, տաք ուրիշին, մենք խոնարհ ենթարկվելու ենք այդ որոշմանը: Բայց եթե դուք կորոշեք ձեր իսկ տված թավշյա մանդատը փոխարինել պողպատյա մանդատով, մենք ձեր անունից ամեն ինչ կանենք, որ ոմանք «կռեն» (կրել, հաղթել բառը՝ Քոչարյանի արտասանությամբ-խմբ.) ՔԿՀ-ներում եւ Հայաստանի ունեցած պարտքը վերադարձնեն: Ներողություն ենք խնդրում, որ մինչեւ հիմա էդ ամեն ինչը չենք արել, բայց ուժեղացրեք մեր մանդատը, եւ մենք ձեզ հետ կանենք դա»:

Տպել
1380 դիտում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից