«100 տուն Արցախում». նոր բարեգործական ծրագիր է մեկնարկում՝ Արցախում բնակարանների կառուցման համար

Այսօր կայացել է «100 տուն Արցախում» ծրագրի մեկնարկը: Մամուլի ասուլիսի ընթացքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է՝ մեկնարկում է մեծ և կարևոր նախագիծ, որի նպատակը Ասկերանի շրջանում նոր բնակավայրի կառուցումն է ՝ Արցախից տեղահանված ընտանիքներին նոր տներով ապահովելու նպատակով։ Շինարարության ամբողջ ընթացքը նաեւ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ՝ որպես բաց հաշվետվություն՝ ցույց տալու համար նախագծի ամբողջ ընթացքն ու ապահովելու դրա  թափանցիկությունը։ Բացի հեռուստատեսային նախագծից, Հանրայինը ստանձնել է նաեւ նոր բնակավայրում առաջին տան կառուցումը, որին կհատկացվի կիրականացվի նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդից գոյացած  շահույթի մի մասը։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել գաղափարի համար և նշել, որ Արցախի կառավարությունը մեծ սիրով համագործակցում է նախագծի շրջանակում տարածքի ընտրության, հողահատկացման և ենթակառուվածքների հարցում: Սոցապ նախարարությունը հանձնառություն է ստանձնել գտնել այն շահառուներին որոնք կստանան բնակարանները: Ընտրվելու են այն բամազավակ ընտանիքները, որոնք ցանկություն են հայտնել ապրել Ասկերանի շրջանում: Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա նաեւ տարածքի հարեւանությամբ գտնվող  գյուղի բնակիչների կյանքի վրա, քանի որ բացի տներից, այստեղ կավելանան նաեւ նոր ենթակառուցվածքներ, օրինակ մանկապարտեզ եւ մշակութային ակումբ։ 

 Ապրելու Արցախ հիմնադրամի հիմնադիր֊տնօրեն Մեսրոպ Առաքելյանն իր խոսքում նշել է, որ նախաձեռնության համար նախ պետք է շնորհակալություն հայտնել հենց արցախցիներին, որոնք պատերազմից հետո կարողացել են իրենց տոկունությամբ  վերականգնվել  ու պատրաստ են ապրեցնել իրենց հայրենիքը։ Արդեն գործում է նախաձեռնության կայքը՝ www.apreluartsakh.am, որի միջոցով հանգանակություն կարող են կատարել ինչպես ընկերություններն, այնպես էլ անհատները։ Ծրագրի բազմաթիվ համախոհներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել կատարելու առաջին ներդրումները։ 

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն այս ամսվա վերջին, իսկ տարեվերջին՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, նոր բնակավայր կտեղափոխվեն ընտանիքների մի մասը։ Ի դեպ, ընտանիքներն ու բոլոր ցանկացողները նույնպես կարող են մասնակցել շինարարական աշխատանքներին ու իրենց ներդրումն ունենալ բնակավայրի կառուցման գործում։

Հանրայինի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ նվիրատվությունները շղթայական բնույթ կկրեն, անհատներն ու կազմակերպությունները կհետեւեն միմյանց օրինակին։

Տպել
1217 դիտում

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել