Բագրատաշենի մաքսակետն անցել է լիարժեք բնականոն աշխատանքի․ ցամաքային ուղևորափոխադրումը վերականգնվել է

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը:

Վրաստանը օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-ից սկսել է սպասարկել Հայաստանից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին: Ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետը պատրաստ է 24 ժամյա ռեժիմով, պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով վերապահված մաքսային գործառույթները՝ մատուցելով որակյալ և արագ սպասարկում:

ՊԵԿ-ը նշում է, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում լրացնեն: Իսկ երկիր  մուտք գործել հնարավոր կլինի՝ լիարժեք պատվաստման (երկու դեղաչափ) փաստաթղթի և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս մեկ թեստ հանձնել արդեն Վրաստանում՝ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:

Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ին սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի: Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ  թուրքական ծագման ապրանքների ժամանակավոր ներմուծման արգելքը տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: «ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում ենք իրենց ուղեբեռներում չունենալ թուրքական ծագման անձնական օգտագործման ապրանքներ և զերծ մնալ արգելված ապրանքների ներմուծումից՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար»,-նշում է Հայկ Ավետիսյանը:

Բագրատաշենի մաքսակետում անդրադառնում են նաև օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական համարանիշերով բեռնատար տրանսպորտային միջոցների Հայաստան մուտքի խնդրին, ընդգծելով, որ մաքսային մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է խիստ վերահսկողություն: Հայկ Ավետիսյանի վստահեցմամբ՝ օտարերկրյա, այդ թվում թուրքական բեռնատարներով ապրանքների ներկրման դեպքում մաքսային մարմինը հետևում է բացառապես տրանսպորտային միջոցներում առկա ապրանքների մաքսային ընթացակարգի պատշաճ կատարման ընթացքին. «Իսկ տրանսպորտային միջոցի և այն տնօրինող անձի սահմանահատումների հետ կապված սահմանափակումների հարցը ՊԵԿ տիրույթից դուրս է, և ըստ էության,  չկան այդպիսի սահմանափակումներ: Թուրքական բեռնատարներով, օրինակ, կարող են միջազգային բեռնափոխադրումներ իրականացվել, ու  բացարձակ պարտադիր չէ,  որ այդ ներմուծումը լինի հենց Թուրքիայից, այն կարող է լինել ցանկացած այլ պետությունից»:

Մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: 2021թ. հունվար-մայիս ամիսներին մաքսակետով սահմանը հատել է ավելի քան 70 հազար բեռնատար, թողունակությունը ամսական միջինը կազմել է մոտ 15 հազար մեքենա:

Տպել
1286 դիտում

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ