Հնաբնակներից ովքեր են դուրս մնացել ԲՀԿ ցուցակից եւ ովքեր են նոր դեմքերը

Ինչպես տեղեկացրել ենք, ԿԸՀ-ն այսօր հրապարակել է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակները:

ԲՀԿ ցուցակից դուրս են մնացել գործող պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը, նախկին նախարար, վերահսկիչ պալատի նախկին պետ Արթուր Գրիգորյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Արթուր Դալլաքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Կարինե Պողոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Վարդան Վարդանյանը:

Նոր հրապարակված ցուցակում ընդգրկվել են ԱԺ պատգամավորների օգնականներ, փորձագետներ, Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունների տնօրեններ:

Ցուցակի 4-րդ համարը կապանցի Դավիթ Սիմոնյանն է, որը մասնագիտությամբ իրավաբան է: Սիմոնյանը եղել է ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության մասնագետ, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, ՀՀ ազգային պատկերասրահի փոխտնօրեն:

5-րդ համարը Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Աբովյանի նախկին քաղաքապետ եւ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը:

20-րդ համարը Կառլեն Մինասյանն է՝ «Էկոբուիլդինգ» ՍՊԸ տնօրեն: Վերջինս 2018 թվականի ընտրություններում պատգամավորի թեկնածու է եղել «Մենք» դաշինքի ցուցակում:

27-րդ համարը Նունե Դավթյանն է, որը Ծառուկյանին պատկանող Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակազմի ղեկավար է: Ցուցակում է նաեւ ԱԺ նախագահի տեղակալի օգնական Աշոտ Անդրեասյանը: Վերջինս նաեւ ԲՀԿ երիտմիության նախագահն է:

ԲՀԿ ցուցակում իրենց տեղն են գտել նաեւ Առինջի Կ. Ծառուկյանի (Գագիկ Ծառուկյանի հոր) անվ. միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արմինե Հովհաննիսյանը, Գ. Ծառուկյանի անվ. Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր-կենտրոնի մեթոդիստ Վեներա Գյուլինյանը, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի ՄՌԿ հարցով գլխավոր տնօրենի օգնական Կարեն Ավոյանը, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի խորհրդական Արամ Միրզոյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործավարուհի Վարդուհի Յորղանջյանը, «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը:

Ազգային փոքրամասնությունների բաժնում ներկայացված են ազգությամբ եզդի Այսեր Իսայանը, ռուս Ելենա Ժույկովան, ասորի Սուսաննա Ալեքսանովան:

ԲՀԿ ցուցակում ընդհանուր առմամբ 96 մարդ է:

Տպել
8372 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)