«Քինդեր սյուրպրիզ»՝ համարների տեսքով․ ռեկորդային թվով մասնակից ընտրություններին եւ առաջին ինքնաբացարկ հայտնած թեկնածուն

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 26 քաղաքական ուժ, այդ թվում 22 կուսակցություն եւ 4 դաշինք: ԿԸՀ-ն երեկ գրանցեց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին՝ առանց բացառության:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվեց, թե որ կուսակցությունը եւ դաշինքը ընտրությունների օրը ո՞ր համարի քվեաթերթիկն է ունենալու: Ստորեւ ներկայացնում ենք վիճակահանության արդյունքում ընտրություններին մասնակցող ուժերին բաժին ընկած համարները, ուժերի եւ դրանց վարչապետի թեկնածուների անունները.

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն (Նորայր Նորիկյան)
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լեւոն Տեր-Պետրոսյան)
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացություն (Նիկոլ Փաշինյան)
  4. «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն
  5. «Ազատություն» կուսակցություն (Հրանտ Բագրատյան)
  6. «Պատիվ ունեմ» դաշինք (Արթուր Վանեցյան)
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն (Մհեր Տերտերյան)
  8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան)
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)
  11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն (Արտակ Գալստյան)
  13. «Ազատ հայրենիք» դաշինք (Միքայել Հայրապետեան)
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)
  15. «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն (Տիգրան Արզաքանցյան)
  16. «5165» շարժում-կուսակցություն (Կարին Տոնոյան)
  17. «Քաղաքացու որոշում» կուսակցություն (Սուրեն Սահակյան)
  18. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք (Արման Բաբաջանյան)
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն (Արա Հակոբյան)
  20. «Վերելք» կուսակցություն (Ալեքսան Մինասյան)
  21. «Ազատական» կուսակցություն (Սամվել Բաբայան)
  22. «Հայոց արծիվներ միասնական» կուսակցություն (Խաչիկ Ասրյան)
  23. «Հայաստանի եվրոպական» կուսակցություն (Տիգրան Խզմալյան)
  24. «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
  25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն (Վահե Գասպարյան)
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Դավիթ Սանասարյան):

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում մի քանի անգամ տեղեկացրեց, որ նույնիսկ այն դեպքում, եթե նշված ցանկից որեւէ կուսակցություն կամ դաշինք ինքնաբացարկ հայտնի, ապա որեւէ ուժի համար չի փոխվելու, վիճակահանությամբ որոշված թիվն անփոփոխ է:

Հիշեցնենք, կուսակցությունները, դաշինքները, թեկնածուները ինքնաբացարկ կարող են հայտնել մինչեւ հունիսի 10-ը: Մինչ այդ, հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկելու է քարոզարշավը:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվը կարելի՞ է ռեկորդային համարել, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ համենայնդեպս ԿԸՀ-ում իր գործունեության մեկնարկից ի վեր նման մասնակցություն չի հիշում:

Չթաքցրեց՝ մասնակից ուժերի թվի մեծությունը ուղիղ կապ ունի սպասվող ծախսերի հետ:

«Հիմա հաշվարկն իրականացվում է, այստեղ հիմնական ծախսի ավելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ, դրանց տեղափոխմամբ, որովհետեւ նախապես, երբ պլանավորվում էր, պլանավորվում էր ավելի քիչ մասնակցության թիվ, իսկ մեր «Ընտրական օրենսգիրքն» այնպիսին է, որ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ: Նշանակում է` մենք տեղամասային կենտրոններում ունենալու ենք կուսակցությունների եւ դաշինքների թվին հավասար, այսինքն` 26 քվեաթերթիկ: Դրանք լինելու են առանձին քվեաթերթիկներ, ընտրողն ստանալու է այդ քվեաթերթիկները, դրանցից ընտրելու է իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, այն տեղադրելու է ծրարի մեջ, մնացած քվեաթերթիկները գցելու է արկղի մեջ, որը կլինի տեղադրված խցերում: Բնական է, եթե կուսակցությունների թիվը մեծ է, հետեւաբար տպագրվող քվեաթերթիկների թիվն էլ է մեծանալու: Իհարկե, նաեւ պետք է նկատել, որ այդ քվեաթերթիկները տպագրելուց հետո դրանք պետք է տեղափոխել տարածքային ընտրական հանձնաժողովներ, այսինքն` մի բան է, երբ նախապատրաստվում է օրինակ` 40 միլիոն քվեաթերթիկ, մեկ այլ բան է, երբ նախատեսվում է 70-ից ավելի միլիոն քվեաթերթիկ»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը:

Մեր ճշտող հարցին՝ գումարային առումով որքա՞ն ծախս է արվելու, Մուկուչյանը պատասխանեց. «Այժմ հաշվարկներ են իրականացվում, ակնկալվում է, որ վաղը ԿԸՀ նիստից հետո կհրապարակվի, թե որքան գումար կպահանջվի այս ընտրություններին»:

Նշենք, որ ընտրողների թիվը ըստ վերջին տվյալների շուրջ 2 միլիոն 590 հազար է: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով 26 քվեաթերթիկ պետք է տպագրվի, ստացվում է, որ շուրջ 70 միլիոնի է հասնում այդ թիվը:

Շրջիկ արկղեր՝ կորոնավիրուսով վարակվածների համար

Լրագրողները ԿԸՀ նախագահին խնդրեցին պարզաբանել նաեւ, թե ինչպես են ընտրությունների օրը քվեարկելու կորոնավիրուսով վարակված եւ մեկուսացման կամ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձինք:

Ինչ վերաբերում է ստացիոնար բուժում ստացողներին, այս կապակցությամբ Մուկուչյանն ասաց. «Նախապես ներկայացվում են ցուցակներ բուժհիմնարկներից, որոնց հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովները սահմանված կարգով տանում են շրջիկ արկղեր»:

Այս արկղերը տարվելու են միայն ստացիոնար բուժհաստատություններ, տանը՝ այսինքն մեկուսացման մեջ գտնվողների համար Ընտրական օրենսգիրքը քվեարկելու հնարավորություն չի նախատեսում:

ՀԺ-ն հետաքրքրվեց՝ ԿԸՀ նախագահն ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ ի հեճուկս ԿԸՀ որոշման՝ որոշ ուժեր չեն սպասել քարոզարշավի պաշտոնական մեկնարկին (հունիսի 7) եւ հանդիիպումներն ու քարոզչությունն արդեն սկսել են:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ մինչ այժմ տարբեր անձանց կողմից իրականացվող քարոզչությունը չէր  կարելի համարել նախընտրական, քանի որ դեռ նույնիսկ չկային ԿԸՀ կողմից գրանցումներ՝ ընտրություններին մասնակցության առումով:

Խախտումներ եւ բացարկներ

Ինչպես նշեցինք՝ մինչեւ հունիսի 10-ը ցուցակներում ընդգրկված թեկնածուները, ԿԸՀ կողմից գրանցված կուսակցություններն ու դաշինքները կարող են ինքնաբացարկ հայտնել՝ չցանկանալով շարունակել ընտրապայքարը:

Երեկ ԿԸՀ-ում առաջին հայտն էր ստացվել՝ ինքնաբացարկի վերաբերյալ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Աշոտ Սարգսի Մելքոնյանը խնդրել էր իր անունը հանել այդ կուսակցության նախընտրական ցուցակից: ԿԸՀ-ն հարգեց թեկնածուի դիմումը եւ նրա անունը ցուցակից դուրս բերեց:

Մյուս բոլոր դեպքերում թեկնածուների անունները ցուցակներից հեռացնելու պատճառը ներկայացված փաստաթղթերի թերի լինելն էր:

Եվ այսպես, ԿԸՀ-ն մերժեց գրանցել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակի մի շարք թեկնածուների, այդ թվում կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Վահագն Չախալյանի թեկնածությունը: Կուսակցության լիազոր ներկայացուցիչը տեղեկացրեց, որ  ոստիկանությունը հրաժարվել է նրան վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ փաստաթղթեր տրամադրել՝ ըստ էության նրան զրկելով ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Տիգրան Մուկուչյանը հայտնեց, թեկնածուն դատարան է դիմել այդ հարցով եւ դատարանի որոշմամբ՝ ոստիկանության որոշումը մնացել է ուժի մեջ:

Մերժվեց նաեւ նույն կուսակցության ցուցակում ներառված Սերգեյ Մինասյանի, Լուսինե Թագակչյանի, Ժենյա Պողոսյանի, Ստեփան Միքայելյանի, Դավիթ Չախալյանի, Կարեն Բալայանի, Գեւորգ Ավետիսյանին ու Արշակ Վարդանյանի գրանցումը: Նրանց անունները դուրս եկան ցուցակից:

ԿԸՀ-ն մերժեց «Արդար Հայաստան»-ի ընտրական ցուցակում ներգրավված Դավիթ Գրիգորյանի, «Բարգավաճ Հայաստան»-ից Արսեն Փալանուզյանի, «Հայոց Հայրենիք»-ից Արա Թանգինովի, «Ազգային օրակարգ»-ից Արմեն Մարտիրոսյանի, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ցուցակից Հայկարամ Մինասյանի, «Ազատ Հայրենիք» դաշինքից Նաիրա Հովհաննիսյանի, Ալիսա Տիտանյանի, «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ից 4 թեկնածուների, «Միասնական Հայրենիք»-ի 2 թեկնածուների, «Ազատություն» կուսակցությունից 3 թեկնածուների. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ից Ռոբերտ Ղեւոնդյանի գրանցումը:

ԿԸՀ-ն մերժեց նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հրանտ Կարապետյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակից դուրս բերվեց ընտրական ցուցակի 89-րդ համարում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արսեն Համլետի Փալանդուզյանի գրանցումը:

Ինչպես մեծ մասի դեպքում, վերջինիս պարագայում եւս փաստաթղթերից բացակայում էր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը: Մյուս ամենատարածված թերությունը վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթի բացակայությունն էր: ԿԸՀ-ն ավելի վաղ 48 ժամ էր տվել փաստաթղթերի թերությունները վերացնելու համար, սակայն դրանք չէին վերացվել:

Հիշեցնենք, հունիսի 20-ի ընտրությունները տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով: Ընտրությունների ժամանակ գրիչ չի գործածվելու: Ընտրողները, ստանալով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների թվով (26) քվեաթերթիկ, քվեախցում ընտրելու են դրանցից մեկը եւ դնելով ծրարի մեջ՝ գցելու են արկղի մեջ: Մյուս բոլոր 25 քվեաթերթիկները նետվելու են աղբի համար նախատեսված արկղի մեջ:

Տպել
4555 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը